Կյանքից հեռացել է Էդուարդ Սեկոյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է «Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտի» գիտական գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ սպորտային բժշկության և ռեաբիլիտացիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը։Էդուարդ Սեկոյանը, ավելի քան 35 տարի աշխատելով ինստիտուտում, 200-ից ավել գիտական աշխատանքների, բազմաթիվ գյուտերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է, որոնցում ամփոփված են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքերը։ «Հայաստանի կլիման և բուժառողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն է։Ինստիտուտի ամբողջ անձակազմը կիսում է հարազատների վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին։