Ֆիզիոթերապիայի բաժին

Կենտրոնի ղեկավար՝
Կարինե Կարապետի Խաչատրյան

Վերականգնողական բուժման համալիրում ֆիզիկական մեթոդներով բուժումը՝ ֆիզիոթերապիան հանդիսանում է ոչ դեղորայքային մեթոդներով բուժման հիմքը:
Ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժնում բուժումը իրականացվում է ապարատային ֆիզիոթերապիայի ավանդական բոլոր մեթոդներով:

Պացիենտների բուժման համար կիրառվում են ապարատային ֆիզիոթերապիայի հետևյալ մեթոդները.
I. Գալվանացում և էլեկտրաֆորեզ
II. Իմպուլսային հոսանքներ՝
— դիադինամոթերապիա /ԴԴԹ/,
— ամպլիպուլսթերապիա /ԱԹ/,
— էլեկտրոքուն,
— էլեկտրոխթանում
III. Բարձր հաճախության հոսանքներ՝
— բարձր հաճախության փոփոխական հոսանքներ,
— ուլտրաբարձր հաճախության էլեկտրական դաշտեր,
— գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտեր
IV. Ուլտրաձայնային թերապիա և ֆոնոֆորեզ
V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում
VI. Մագնիսաթերապիա
VII. Մագնիսալազերաթերապիա
VIII. Լազերաթերապիա
IX. Աէրոզոլային թերապիա
X. Ջերմաբուժություն՝ պարաֆինաթերապիա:

Ֆիզիոթերապիայի բաժինը համալրված է մասնագիտական բարձր որակավորում ունեցող բժիշկներով և միջին բժշկական անձնակազմով, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար կազմել անհատական բուժման պլան և իրականացնել այն:

Մասնագիտացված ֆիզիոթերապևտիկ կաբինետների աշխատանքի ճկուն ժամանակացույցը հնարավորություն է տալիս անցկացնել բուժման կուրսը սեղմ ժամկետներում:

I. Գալվանացում և դեղորայքային էլեկտրաֆորեզ
Հաստատուն հոսանքի և դրա միջոցով օրգանիզմ ներմուծվող դեղորայքի համակցված ազդեցության մեթոդ: Ներմաշկային ճանապարհով ներմուծված դեղորայքը և կենսաբանորեն ակտիվ բնական միացությունները ավշային և արյան ընդհանուր շրջանառության մեջ հետագա ներթափանցմամբ առաջացնում են մաշկի նյարդային վերջավորությունների անընդհատ և երկարատև գրգռում, ինչը ազդում է տեղային հյուսվածքային նյութափոխանակության վրա:
Ֆիզիկական բժշկության կենտրոնում նվազագույնի է հասցված դեղորայքային միջոցների օգտագործումը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դրանց կողմնակի ազդեցությունից և ալերգիկ ռեակցիաներից:
Էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով մաշկային ճանապարհով օրգանիզմի վրա բուժական ազդեցության նպատակով կիրառվում են ինստիտուտի բնական ռեսուրսների ուսումնասիրման և էկոլոգիական բժշկության կենտրոնի կողմից մշակված՝
— էկոլոգիապես մաքուր կենսաակտիվ «Թավիշ» տորֆը՝ БАК-1
— Ջերմուկ հանքային ջրի կոշտ աղանստվածքը՝ БАК-2
— Պրոտեոլիտիկ ֆերմենտների կիրառումը էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով:
— Տոմսկի բժշկական ինստիտուտի կողմից մշակված` էկոլոգիապես մաքուր նյութ «Էսոբել» — տիղմա-սուլֆիդային ցեխի մզվածք, որը պարունակում է մակրո- և միկրոտարրերի, ամինոթթուների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների պոլիվալենտ համալիր:

II. Իմպուլսային հոսանքներ
1. Դիադինամոթերապիա՝
ԴԴԹ – էլեկտրաբուժություն 50 և 100 հերց հաճախությամբ կիսասինուսոիդալ հաստատուն իմպուլսային հոսանքներով և դրանց համակցմամբ: Օգտագործվում են ԴՏ-50-3, «Տոնուս 1» սարքավորումներ:
Իմպուլսային բուժումը ցուցված է տարբեր ծագում ունեցող ցավային ախտանիշերի ժամանակ՝
— վնասվածքներ՝ սալջարդ, կապանների ձգում
— նևրիտներ, ռադիկուլիտներ, ներվերի, ներվարմատների բորբոքումներ, օստեոխոնդրոզներ, հոդաբորբեր, արթրոզներ,
— գինեկոլոգիական հիվանդություններ
— մարսողական համակարգի հիվանդություններ
— Ռեյնոյի հիվանդություն
— մկանների տարբեր խմբերի էլեկտրոխթանում պարեզների ժամանակ:
Հակացուցումներ՝ հոսանքի անհատական անընկալունակություն, ոսկրերի և հոդերի կոտրվածքներ, կապանների լրիվ պատռվածք, արյունազեղումներ, լեղաքարային և միզաքարային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ:
2. Ամպլիպուլսթերապիա՝
ԱԹ – բուժական մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է 5000 հց հաճախությամբ սինուսոիդալ իմպուլսային հոսանք, մոդուլացված 10-150-ից ցածր հաճախությամբ հոսանքով:
Օգտագործվում են «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
3. Էլեկտրոքուն — էլեկտրաբուժման մեթոդ, որի ժամանակ օգտագործվում են 1-150 հց-ից ցածր հաճախությամբ 0,4-2 վրկ տևողությամբ, 4-8 mA ամպլիտուդով ուղղանկյունաձև իմպուլսային հոսանքներ:
Ցուցումներ.
— ներվային և հոգեկան հիվանդություններ՝ նևրոզներ, շիզոֆրենիայի որոշ ձևեր, գլխուղեղի աթերոսկլերոտիկ և հետտրավմատիկ հիվանդություններ
— հիպերտոնիկ հիվանդություն
— նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
— սրտի իշեմիկ հիվանդություն /ՍԻՀ/
— էնդարտերիտներ
— ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, գաստրիտներ
— բրոնխիալ ասթմա
— ռևմատոիդ արթրիտ:
Հակացուցումներ՝
— աչքերի հիվանդություններ
— բարձր կարճատեսություն
— գլխուղեղում մետաղական բեկորների առկայություն
— դեմքի թաց դերմատիտներ
— արախնոիդիտ
— հոսանքի անհատական անընկալություն:
Օգտագործվում է «ԷՍ-10» սարքավորումը:
4. Էլեկտրոխթանում – էլեկտրաբուժում տարբեր իմպուլսային հոսանքների օգտագործմամբ նյարդա-մկանային համակարգի ֆունկցիայի վերականգնման նպատակով:
Օգտագործվում են «Ֆիզիոտրոն 0-2» «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
Ցուցումներ՝
— նևրիտներ, պոլիոմիելիտի հետևանքներ
— ողնաշարի վնասվածքներ ողնուղեղի ախտահարումով
— հետինսուլտային պարեզներ
— աֆոնիա կոկորդի մկանների պարեզի հետևանքով
— շնչառական մկանների մասնակի պարեզ
— տարբեր էթիոլոգիայի մկանային ատրոֆիա
— ներքին օրգանների՝  ստամոքսի, աղիքների, միզապարկի, հարթ մկանների ատոնիա:
Հակացուցումներ՝
— լեղաքարային հիվանդություն
— միզաքարային հիվանդություն
— որովայնի խոռոչի օրգանների սուր ախտահարումներ
— մկանների ջղաձգային վիճակ
— հոդերի անկիլոզ
— ոսկրերի կոտրվածքներ՝ մինչև դրանց կոնսոլիդացումը:

III. Բարձր հաճախականության հոսանքներ
Բուժական նպատակներով կիրառվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական տատանումների հաճախականությունը գտնվում է 30 կհց – 30000 մհց սահմաններում, այսինքն ռադիոալիքների դիապազոնում:
1. Բարձր հաճախականության փոփոխական հոսանքների ազդեցություն՝
1.1 դարսոնվալացում – էլեկտրաբուժում բարձր հաճախությամբ՝ 100 կհց, բարձր լարումով՝ 20կվ և փոքր ուժով՝ 0,02 մA, փոփոխական իմպուլսային հոսանքով: Ազդող գործոնը կայծային պարպումն է էլեկտրոդների և հիվանդի մարմնի միջև:
Օգտագործվում է «Իսկրա-1» սարքավորումը:
Ցուցումներ՝
— անոթային հիվանդություններ` պերիֆերիկ անոթների անգիոսպազմ,
— ստորին վերջույթների և հեմորոիդալ երակների վարիկոզ լայնացում
— Ռեյնոյի հիվանդություն
— մաշկային հիվանդություններ` քորվող դերմատոզներ, պսորիազ, նեյրոդերմիտ,
— ստոմատոլոգիական հիվանդություններ` պարոդոնտոզ, խրոնիկական գինգիվիտ, ստոմատիտ
— քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ` վազոմոտոր ռինիտ, լսողական ներվի նևրիտ:
Հակացուցումները նույնն են, ինչ որ այլ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների համար, ինչպես նաև հոսանքի անհատական անընկալություն:
1.2 Ուլտրատոնոթերապիա — բուժման նոր մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է վերտոնային՝ վերձայնային, հաճախականությամբ՝ 22 կհց, բարձր լարումով՝ 3-5 կվ, մինչև 10 վատտ ելքային հզորությամբ փոփոխական սինուսոիդալ հոսանք:
Ազդող գործոնը նույնպես էլեկտրական պարպումն է, սակայն հոսանքի մեծ հզորության հետևանքով տեղի է ունենում էնդոգեն ջերմության գոյացում, ուստի հակաբորբոքային ազդեցությունը ավելի արտահայտված է: Օգտագործվում է ՏՆՉ-10-1 սարքավորումը:
2. Ուլտրաբարձր հաճախականության էլեկտրական դաշտերի ազդեցություն:
ՈւԲՀ- բուժում- էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի օրգանիզմի վրա ազդում է բարձր՝ 27,2 մհց, կամ ուլտրաբարձր՝ 40,68 մհց, հաճախականությամբ անընդհատ կամ իմպուլսային էլեկտրական դաշտ:
Ցուցումներ՝
— բորբոքային հիվանդություններ, ներառյալ թարախային պրոցեսներ՝ թարախակույտ, ֆուրունկուլ, կարբունկուլ
— ներքին օրգանների ենթասուր բորբոքային հիվանդություններ՝ բրոնխիտ, խոլեցիստիտ, թոքաբորբ
— գինեկոլոգիական հիվանդություններ
— քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ՝ օտիտ, անգինա, հայմորիտ, ֆրոնտիտ:
Օգտագործվում են «ՈՒՎՉ-30», «ՈՒՎՉ-66», «ՈՒնդատերմ» սարքավորումները:
Հակացուցումներ՝
— արյունահոսության հակում
— արտահայտված հիպոտոնիա
— տենդային վիճակներ
— հղիություն
— ինսուլտ
— աորտայի անևրիզմա
— այն պացիենտներին, որոնց աշխատանքը կապված է բարձր, ուլտրա- և գերբարձր հաճախականության գեներատորների հետ:
3. Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցություն՝ ԳԲՀ:
ԳԲՀ՝ միկրոալիքային թերապիա, ՝ էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի վրա ազդում են 1 մմ մինչև 1 մ ալիքի երկարությամբ կամ համապատասխանաբար 300-3000 մհց հաճախությամբ էլեկտրամագնիսական տատանումներ:
Բուժական պրակտիկայում կիրառվում են դեցիմետրային՝ 0,1-1դմ, և սանտիմետրային՝ 1-10սմ, դիապազոնի միկրոալիքներ: Տարբերում են ԳԲՀ բուժման դեցիմետրաալիքային՝ ԴՄԱ, և սանտիմետրաալիքային՝ ՍՄԱ տեսակները:
Միկրոլիքները գրավում են միջանկյալ դիրք ուլտրաբարձր դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների և ինֆրակարմիր ճառագայթների միջև: ՍՄԱ-ի էներգիան թափանցում է հյուսվածքներ 5-6 սմ, իսկ ԴՄԱ-ն 10-12 սմ խորությամբ: ՍՄԱ-ի ազդեցության ժամանակ ջերմագոյացումը ավելի արտահայտված է հյուսվածքների մակերեսային շերտերում, իսկ ԴՄԱ-ի՝ այն տեղի է ունենում հավասարաչափ՝ ինչպես մակերեսային, այնպես էլ խորանիստ հյուսվածքներում:
Միկրոալիքային թերապիայի ցուցումներ.
— հենաշարժողական ապարատի դեգեներատիվ-դիստրոֆիկ և բորբոքային հիվանդություններ՝ արթրոզ, արթրիտ, օսթեողոնդրոզ և այլն
— սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ հիպերտոնիկ հիվանդություն, ՍԻՀ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ և այլն
— թոքային հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա
— փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ՝ սալպինգո-օֆորիտ, ադնեքսիդ, պրոստատիտ
— աղե-ստամոքսային տրակտի խրոնիկական հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, հեպատիտ
— քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ՝ տոնզիլիտ, օտիտ, ռինիտ
— մաշկային հիվանդություններ՝ ֆուրունկուլ, հիդրոդենիտ, տրոֆիկ խոցեր, հետվիրահատական ինֆիլտրատներ
Հակացուցումներ՝
— թիրեոտոկսիկոզ
— կատարակտա, գլաուկոմա
— նույնը, ինչ որ բարձր հաճախականության բուժման այլ ձևերի ժամանակ
Օգտագործվում են ՍՄԱ-թերապիա-«ԼՈՒՉ-58»-ստացիոնար, «ԼՈՒՉ-2»-շարժական, ԴՄԱ-թերապիա- «Վոլնա-2»-ստացիոնար, «Ռոմաշկա»-շարժական սարքավորումները:

IV. Գերձայնային բուժում և դեղանյութերի ֆոնոֆորեզ

Գերձայնային բուժումը մեթոդ է, որի ժամանակ բուժական նպատակով օգտագործվում են 800-3000 կհց հաճախությամբ մեխանիկական տատանումներ: Օրգանիզմի վրա գերձայնը ունի մեխանիկական, ջերմային և ֆիզիկո-քիմիական ազդեցություն:
Ցուցումներ՝
— հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, արթրոզ, ռևմատոիդ արթրիտ
— պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
— մարսողական օրգանների հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
— աչքերի հիվանդություն
— քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ
— միզասեռական օրգանների հիվանդություններ
— գինեկոլոգիական հիվանդություններ
— ստոմատոլոգիական հիվանդություններ
Հակացուցումներ՝
— ֆիզիոթերապևտիկ բուժման ընդհանուր հակացուցումներ
— ՍԻՀ ստենոկարդիայի նոպաներով և առիթմիայով
— Հիպերտոնիկ հիվանդություն 2-րդ և 3-րդ աստիճան
— թրոմբոֆլեբիտ
Ուլտրաֆոնոֆորեզ կամ ֆոնոֆորեզ — ուլտրաձայնով դեղորայքի ներմուծումը օրգանիզմ:
Օգտագործվում են «ԼՕՐ-2», «ՈւԶՏ-101» սարքավորումները:

V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում` ընդհանուր և տեղային
Լուսաբուժությունը ֆիզիոթերապևտիկ մեթոդ է, որի ժամանակ օրգանիզմի վրա ազդում է դոզավորված ինֆրակարմիր, տեսանելի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ալիքների երկարության օպտիկական դիապազոնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը զբաղեցնում է 100-380 նմ հատվածը, որը բաժանվում է 3 մասի՝ С – կարճալիքային՝ 100-280 նմ, В-միջին ալիքային՝ 280-315 նմ, А-երկարալիքային՝ 315-380 նմ: Բուժական և կանխարգելիչ նպատակներով կիրառվում է 235-380 նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը թափանցում է հյուսվածքների մակերեսային շերտերը 0,1-1 մմ խորությամբ:
Ցուցումեր՝
— ներքին օրգանների հիվանդություններ՝ տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, պլևրիտ, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն
— հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, սպոնդիլյոզ, ոսկրերի կոտրվածքների հետևանքներ
— պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, պոլինևրիտներ — մաշկային հիվանդություններ՝ էկզեմա, պսորիազ, տևական չլավացող վերքեր և խոցեր, կարմիր քամի:
Հակացուցումներ՝
— չարորակ նորագոյացումներ
— արյունահոսությունների միտում
— թիրեոտոկսիկոզ
— կարմիր գայլախտ
— կախեքսիա
— երիկամների ֆունկցիոնալ անբավարարություն
Օգտագործվում են «ՕԿՌ-21մ», «ՕՆ-7»:

VI. Մագնիսաթերապիա
Ֆիզիոթերապևտիկ մեթոդ, որի ժամանակ մարդու օրգանիզմի վրա ազդում է հաստատուն կամ փոփոխական ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտը: Մագնիսական դաշտը ազդում է շարժվող լիցքավորված մասնիկների վրա, ներգործելով ֆիզիկա-քիմիական և բիոքիմիական պրոցեսներին: Հաստատուն մագնիսական դաշտի ազդեցության ներքո կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Փոփոխական մագնիսական դաշտը ուժեղացնում է արգելակման պրոցեսները կենտրոնական նյարդային համակարգում:
Ցուցումներ՝
— սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ ՍԻՀ, հիպերտոնիկ հիվանդության առաջին փուլ
— պերիֆերիկ անոթների հիվանդություններ՝ օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոզ, երակային խրոնիկական անբավարարություն տրոֆիկ խոցերի առկայությամբ, թրոմբոֆլեբիտ
— մարսողական օրգանների հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
— հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ օստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ
— կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ՝ ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքներ, գանգ-ուղեղային վնասվածքներ
— մաշկային հիվանդություններ՝ ալերգիկ և քորվող դերմատոզ, նեյրոդերմիա և այլն:
Հակացուցումներ՝
— հիպոտոնիա
— նեյրոցիրկուլյատոր դիստոնիա արյան ճնշման տատանումներով
— արյունահոսությունների միտում
— արյան ցածր մակարդելիություն:
Հակացուցված է այն անձանց, որոնք առնչվում են մագնիսական դաշտերի հետ:

VII. Մագնիսա — ինֆրակարմիր լազերային՝ քվանտային, թերապիա
Ինֆրակարմիր ալիքների իմպուլսային լազերային ճառագայթման, անընդհատ ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի ճառագայթման և հաստատուն մագնիսական դաշտի միաժամանակյա բուժական ազդեցություն: Քվանտային թերապիան չափազանց թույլ էներգետիկ ազդեցություն ունի կենսահյուսվածքների վրա:
Ցուցումները և հակացուցումները նույնն են, ինչ որ ֆիզիոթերապևտիկ մյուս պրոցեդուրաների համար:
Օգտագործվում են «Ռուսլան», «ԱՄԼՏ-01», «Ռիկտա 04/4» սարքավորումները:

VIII. Լազերաթերապիա
Լազերաթերապիան — ցածր ինտենսիվության /ցածր էներգետիկ/ լազերային ճառագայթման օգտագործումն է բուժական և վերականգնողական նպատակով: Լազերային ճառագայթման աղբյուրը օպտիկական քվանտային գեներատոր — լազերներն են: Ի տարբերություն վիրաբուժության բնագավառի ֆիզիոթերապիայում կիրառվում են միայն ցածր էներգետիկ ճառագայթման լազերներ, որոնց հոսանքի խտության հզորությունը մինչև 75 մվ/քառ.սմ:
Լազերային ճառագայթման բնորոշ առանձնահատկություններն են՝ միագույնություն, խիստ կանոնավորվածությունը, բևեռացվածությունը: Լազերային ճառագայթները ունեն արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, որը պայմանավորված է արյան շրջանառության լավացումով, բորբոքային օջախի նյութափոխանակության ակտիվացմամբ, հյուսվածքների այտուցվածության իջեցմամբ, ացիդոզի և հիպօքսիայի զարգացման կանխարգելմամբ:
Ցուցումներ՝
— վիրաբուժական հիվանդություններ՝ տրոֆիկ խոցեր, տևական չլավացող և վարակված վերքեր, մաշկի թարախային բորբոքային հիվանդություններ, պարապրոկտիտ, հետանցքի ճեղքեր, թութք, օստեոմիելիտ
— օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների շաքարախտային անգիոպատիա, ֆլեբիտներ
— հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, պերիարթրիտ, ոսկրերի կոտրվածքներ, էպիկոնդիլիտ, դեֆորմացնող օսթեոարթրոզ, ռևմատոիդ արթրիդ
— մաշկային հիվանդություններ՝ քորվող դերմատոզ, էկզեմա, կելոիդ սպիներ, հերպես, ֆուրունկուլյոզ
— ստոմատոլոգիական հիվանդություններ՝ պարոդոնտոզ, պերիդոնտիտ, գինգիվիտ, ստոմատիտ, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ
— ներքին օրգանների հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, ՍԻՀ, միոկարդիտ, արտերիալ հիպերտենզիա 1-ին և 2-րդ աստիճանի, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, խոլեցիստիտ, կոլիտ
— նյարդային համակարգի հիվանդություններ’դիմային ներվի նեյրոպատիա, եռորյակ ներվի նևրալգիա, միգրեն, մանկական ցերեբրալ կաթված, պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, վեգետո-անոթային դիստոնիա
— գինեկոլոգիական հիվանդություններ՝ սուր և խրոնիկական բորբոքային հիվանդություններ, արգանդի վզիկի էրոզիա, մաստիտ, կաթնագեղձերի պտուկների ճեղքեր և այտուց
— քիթ-կոկորդ-ականջի բորբոքային հիվանդություններ
Հակացուցումներ՝
— սուր բորբոքային հիվանդություններ
— ակտիվ տուբերկուլյոզ
— բարորակ և չարորակ նորագոյացություններ
— արյան հիվանդություններ
— վարակիչ հիվանդություններ
— թիրեոտոկսիկոզ
— սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
— անհատական անընկալունակություն
Օգտագործվում են «ԼՄ-630», «ՈւԼՖ-01» սարքավորումները:

IX. Աէրոզոլային թերապիա
Դեղանյութերի աէրոզոլների օգտագործում բուժական, կանխարգելիչ և վերականգնողական նպատակով: Առավել հաճախ կիրառվում է ինհալյացիան՝ դեղանյութի աէրոզոլային ձևով ներմուծումը շնչառական համակարգով:
Աէրոզոլները դիսպերս համակարգեր են, կազմված գազային միջավայրում կախված պինդ կամ հեղուկ մանրագույն մասնիկներից: Ինհալյացիայի համար օգտագործում են գոլորշու, տաք խոնավ, խոնավ, յուղային, փոշիների ձևով աէրոզոլներ և ֆիտոմիջոցներ: Ինհալյացիայի ձևով կարող են ներմուծվել տարբեր բուսական յուղեր /դեղձի, նուշի, չիչխանի/ և հանքային ջրեր:
Բուժական ազդեցությունը — շնչառական ուղիների դրենաժային ֆունկցիայի լավացում, վերին շնչուղիների և բրոնխիալ ծառի վարակազերծում, այտուցի քչացում, շնչառական ուղիների լորձաթաղանթի միկրոցիրկուլյացիայի լավացում:
Օգտագործվում է «ՈւԻ-1» սարքավորումը:

X. Ջերմաբուժություն. Պարաֆինաթերապիա
Պարաֆինաթերապիան ջերմաբուժության մեթոդ է, որի ժամանակ որպես ջերմության կրող օգտագործվում է տաքացրած պարաֆինը: Բուժական նպատակով օգտագործվում է զտված, սպիտակ, լավ ջրազրկված պարաֆին, որի հալման ջերմաստիճանը 50-570C, եռմանը՝ 350-560oC:
Հիմնական բուժական ազդեցությունը՝ հակաբորբոքային, նյութափոխանակությունը կարգավորող, սնուցող, ներծծող, հակակծկումային:
Ցուցումներ՝
— հենաշարժողական ապարատի և պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքների հետևանքներ
— ներքին օրգանների հիվանդություններ
— կանացի սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ
— մաշկային հիվանդություններ՝ այդ թվում սպիական փոփոխություններ
— այրվածքներ, ցրտահարություն
— Ռեյնոյի հիվանդություն
Հակացուցումներ՝
— սուր բորբոքային պրոցեսներ
— ՍԻՀ
— արտահայտված աթերոսկլերոզ
— խրոնիկական գլոմերուլոնեֆրիտ
— լյարդի ցիռոզ
— ձվարանների կիստա
— թիրեոտոկսիկոզ
— վարակիչ հիվանդություններ
— հղիության երկրորդ կես
— լակտացիայի ժամանակաշրջան:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-08, 1-33

Մասնագետներ