Պետպատվերով բուժման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչպես է իրականացվում հիվանդների հերթագրումը

Հարց – Պետպատվերով բուժման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչպես է իրականացվում հիվանդների հերթագրումը:

Պատասխան – Պետական պատվերի շրջանակնորում վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու նպատակով հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետպատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից’ համաձայն հաստատված ձևերի:

ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման” կարգի համաձայն հիվանդները պետք է նախորոք հերթագրվեն:

Ինստիտուտում պետպատվերով հիվանդների ընդունելությունը իրականացվում է նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:

Ընդունելության կարգի հետ կարող եք ծանոթանալ Պետպատվեր բաժնում: