Վերականգնողական բուժական գործոններ

Վերականգնողական բուժումը անց են կացվում ֆիզիո-, բալնեո- և կինեզո-թերապիայի մեթոդներով, բնական բուժական միջոցների մեծածավալ օգտագործմամբ` վերականգնողական բուժման անհատական ծրագրերի ընտրությամբ.
Ապարատային ֆիզիոթերապիա
Բուժական մարմնամարզություն
Մերսում
Մանուալ-«Դետենզոր» (Detensor) թերապիա
Ջրաբուժություն
Տյուբաժներ
Հիդրոկոլոնոթերապիա
Դիետոթերապիա
Լողավազան
Շոգեբաղնիք
Ասեղնաբուժություն
Հոգեթերապիա
Դեղորայքային բուժում և այլն:

Ապարատային ֆիզիոթերապիա
Վերականգնողական բուժման համալիրում ֆիզիկական մեթոդներով բուժումը` Ֆիզիոթերապիան հանդիսանում է ոչ դեղորայքային մեթոդներով բուժման հիմքը:
Ինստիտուտի ֆիզիկական բժշկության կենտրոնում բուժումը իրականացվում է ապարատային ֆիզիոթերապիայի ավանդական բոլոր մեթոդներով:
I. Գալվանացում և էլեկտրաֆորեզ
II. Իմպուլսային հոսանքներ`
դիադինամոթերապիա /ԴԴԹ/,
ամպլիպուլսթերապիա /ԱԹ/,
էլեկտրոքուն,
էլեկտրոխթանում:
III. Բարձր հաճախության հոսանքներ`
բարձր հաճախության փոփոխական հոսանքներ,
ուլտրաբարձր հաճախության էլեկտրական դաշտեր,
գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտեր
IV. Ուլտրաձայնային թերապիա և ֆոնոֆորեզ
V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում
VI. Մագնիսաթերապիա
VII. Մագնիսալազերաթերապիա
VIII. Լազերաթերապիա
IX. Աէրոզոլային թերապիա
X. Ջերմաբուժություն` պարաֆինաթերապիա:

Բուժական մարմնամարզություն
Անհատական ֆիզիկական բեռնվածության չափավորումը բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքների ժամանակ կատարվում է ըստ հիվանդի վիճակից, հիվանդի օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորության, տարիքի և նրա մարզվածության աստիճանի: Պարապմունքներն անց են կացվում դահլիճում, բժիշկների և փորձառու բուժական մարմնամարզության մեթոդիստների հսկողության տակ: Հիվանդի վերականգնողական բուժման համալիրում բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետությունը գնահատելու համար կենտրոնում կիրառվում են էքսպրես, ընթացիկ և փուլային հսկողություն:

Մերսում
Մերսումը նշանակում է բուժող բժշկը, 8-10 պրոցեդուրա, մերսման դաշտերը ըստ ցուցվածության, կախված հիվանդությունից:
Կիրառվում են բուժական և առողջարարական մերսման տարբեր տեսակներ`
• դասական
• սեգմենտար
• կետային
• արևելյան
• սպորտային և այլն

Մանուալ-«Դետենզոր»(Detensor) թերապիա
«Դետենզոր» թերապիան սեփական ծանրության միջոցով ողնաշարի ձգման ոչ ինվազիվ եզակի մեթոդ է, բուժական ներքնակի կիրառմամբ, որտեղ հատուկ նյութի և ծածկույթի հաշվին ստեղծվում են ձգման օպտիմալ ուժեր: Այս մեթոդով կատարվում է ողնաշարի ֆիզիոլոգիական երկարատև ձգում, կմախքային մկանների, կապանային ապարատի կարկամության թուլացում, դիսկերի (սկավառակների) խախտումների և պրոլապսների վերականգնում:
Մանուալ-«Դետենզոր» թերապիայի համակցված մեթոդը ցուցված է կոնքային դիսկոգեն ռադիկուլոպաթիայով, վեգետաանոթային դիստոնիայի ծանրացած արտահայտումներով և վերտեբրա-սոմատիկ խանգարումներով տառապող հիվանդների ռեաբիլիտացիայի ժամանակ:

Ջրաբուժություն
Լոգանքներ քազցրահամ կոնտրաստային, բուրմունքային, բնական հանքային, նատրիում քլորային (աղային), յոդբրոմային, ածխաթթվային (բնական և արհեստական պատրաստված), թթվածնային, փշատերևաթթվածնային, մարգարիտային, բիշոֆիտային, ֆիտոլոգանքներ անանուխով, նիվենիով, կատվալեզվով և այլն

Ցնցուղ
ցնցուղ Շառկո (շիթային), անձրևային, փոշիային և ասեղնային, ցիրկուլյար, հովհարաձև ցնցուղ, վերելքային ստորջրյա ցնցուղ մերսում

Ցեխատորֆաբուժություն
Ընդհանուր և տեղային ցեխային ապլիկացիաներ, հեշտոցային վիրախծուծ, ռեկտալ պելոիդ թերապիա, գալվանոպելոիդ թերապիա, Էլեկտրոֆորեզ պելոիդով, պելոֆոնոթերապիա, պարաֆինոթերապիա, պարաֆինային լոգանք անձեռոցիկ-պարաֆինային ապլիկացիա

Տյուբաժներ
Նշանակում են լեղազատման և լեղարտադրման ֆունկցիաների խթանման համար, ինչը նպաստում է լեղապարկի, լեղուղիների, աղիների շարժողական ակտիվության բարձրացմանը, նյութափոխանակության ցուցանիշների կարգավորմանը:
Պրոցեդուրաները անց են կացվում տարբեր լեղամուղ միջոցներով` հանքային ջուր, դեղաբույսերի թուրմեր, սորբիտ, կսիլիտ, ածխաթթվային մագնեզիում և այլն: Լեղամուղներ ընդունելուց հետո խորհուրդ է տրվում քայլել 30-40 րոպե:

Հիդրոկոլոնոթերապիա
Հ
իդրոկոլոնոթերապիան անց է կացվում հաստ աղիքի պարունակության լվացման և թունավոր նյութերի դուրս բերման համար: Այն լավացնում է լորձաթաղանթի միկրոցիրկուլյացիան, ստեղծում բարենպաստ պայմաններ օգտակար միկրոօրգանիզմների կենսունակության համար:
Հիդրոկոլոնոթերապիան անց է կացվում սորբենտների (պոլիֆեպամ, լիգնոսորբ) կամ դեղաբույսերի կիրառմամբ:
Պրոցեդուրան իրականացվում է միանգամյա օգտագործման պարագաներով: Աղիներ ներմուծվող հեղուկը կարգավորվում է ներաղիքային ճնշմանը համապատասխան, ինչը սահմանվում է ավտոմատ` նախապես տրված ծրագրով:
Պրոցեդուրայի անցկացման ցուցումներն են`

• աղե-ստամոքսային համակարգի, աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար,
• ալերգիկ ծագում ունեցող սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ,
• ալկոհոլային, դեղորայքային և այլ էկզոգեն թունավորումների ժամանակ,
• հաստ աղիքի բորբոքային հիվանդությունների ժամանակ /սպաստիկ կոլիտներ և այլն/,
• նախավիրահատական և հետվիրահատական փուլերում գտնվող կարդիովիրաբուժական և օնկոլոգիական հիվանդների համար:

Դիետոթերապիա
Սնունդը երեքանգամյա է: Անհրաժեշտության դեպքում կազմվում են անհատական սննդակարգ և օրաբաժիններ համակցված ախտահարումների համար, հաշվի են առնվում մթերքների նկատմամբ օրգանիզմի անհատականությունը:
Սիրտ-անոթային, նյութափոխանակության և աղե-ստամոքսային տրակտի ախտահարումների կանխարգելման և բուժման համար կիրառվում է հիպոխոլեստերինային դիետա: Որպես հավելում օգտագործվում են ցորենի թեփեր, ծովամթերքներ, բուսական յուղեր:
Նախատեսված է մարմնի քաշի նվազեցման ծրագիր, որտեղ կարևոր նշանակություն է տրվում հիպոկալորիական դիետաներին և տարբեր բաղադրության բեռնաթափման օրերին:
Հիվանդները սնվում են ընդհանուր սրահում:

Լողավազան
Լողավազանը օգտագործվում է ինչպես տարբեր հիվանդություններով հիվանդների վերականգնման, այնպես էլ օրգանիզմի ամրապնդման համար: Հրահանգչի օգնությամբ հատուկ մշակված մեթոդներով անց է կացվում լողի և բուժական մարմնամարզության պարապմունքներ:

Շոգեբաղնիք
Շոգեբաղնիքում օդի ջերմաստիճանը 75-80օC է,  խոնավությունը` 5-15%.
Շոգեբաղնիքը դրական ազդեցություն է թողնում նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, էնդոկրին համակարգերի վրա: Լավացնում է նյութափոխանակությունը, մարզում օրգանիզմի ջերմակարգավորման գործունեությունը, նվազեցնում է նյարդահոգեբանական լարվածությունը, ունի հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն, նպաստում է մարմնի քաշի իջեցմանը, օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրս բերմանը, ժամանակավորապես թուլացնում է մկանները, բարձրացնում թոքերի օդափոխությունը:
Շոգեբաղնիքից հետո նկատվում է թեթևություն, առույգություն, լավ տրամադրություն: Պրոցեդուրան բաղկացած է շոգեսենյակ 2-3 անգամյա այցից և 20 րոպեից ոչ պակաս հանգիստ այցերի միջև:
Շոգեբաղնիքում գտնվելու ընդհանուր ժամանակը 1 ժամ է: Շոգեսենյակում գտնվելու տևողությունը սահմանում է ԲՄՄ-ի բժիշկը` խիստ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր հիվանդին: