Ինչպի՞սի հակացուցումներ կան ֆիզիոթերապիայի նշանակման համար

Հարց — Ինչպի՞սի հակացուցումներ կան ֆիզիոթերապիայի նշանակման համար:

Պատասխան — Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ չի կարելի նշանակել հետևյալ հիվանդությունների և վիճակների ժամանակ.

  • Արյան համակարգային հիվանդություններ, անեմիա
  • Հիվանդի արտահայտված հյուծվածություն (կախեքսիա)
  • III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
  • Գլխուղեղի անոթների արտահայտված աթերոսկլերոզ
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ’ դեկոմպենսացիայի փուլում
  • Սրտի ռիթմի խանգարումներ (շողացող առիթմիա, էքստրասիստոլիա)
  • Արյունահոսություններ (բացառությամբ պատանեկան)կամ դրա հանդեպ հակվածություն
  • Շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի փուլում
  • Հիվանդի ընդհանուր ծանր վիճակ
  • Հիվանդի տենդային վիճակ (մարմնի ջերմաստիճանը բարձր 37.5-ից)
  • Հաճախակի ցնցումային նոպաներով ընթացող էպիլեպսիա
  • Պսիխիկ հիստերիա, հոգեկան շեղումներ
  • Հիվանդությունների սուր շրջան
  • Նորագոյացություններ
  • Կարդիոստիմուլյատորի առկայություն
  • Դերմատիտներ, էկզեմա
  • Հղիություն
  • Ֆիզիկական գործոնների նկատմամբ անհատական անհամատեղելիություն