Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նոր տնօրեն Տիգրան Գևորգի Վահրամյանի ներկայացման արարողությունը

2018 թվականի հոկտեմբերի 26-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Ինստիտուտի նոր տնօրեն Տիգրան Գևորգի Վահրամյանի ներկայացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի նախկին տնօրեն Բենիկ Հարությունյանը, բուժական գծով փոխտնօրեն Մկրտիչ Գրաբսկին, Ինստիտուտի ողջ անձնակազմը:

Նոր տնօրենը հակիրճ ներկայացրեց իր անցած ուղին, մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև հանրապետությունում կատարվելիք փոփոխություններին համահունչ ինստիտուտում նախատեսվող բարեփոխումների որոշ հիմնադրույթներ և հույս հայտնեց, որ անձնակազմը այդ գործընթացների լիարժեք մասնակիցը կդառնա: Տ.Վահրամյանը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Բ.Հարությունյանին կատարված աշխատանքների համար:

Ելույթ ունեցավ Ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն Մ.Գրաբսկին, ով կարևորելով սերնդափոխության անհրաժեշտությունը և ողջունելով նոր տնօրենի նշանակումը, միաժամանակ շնորհակալություն հայտնեց նախկին տնօրենին ավելի քան 16 տարվա կատարված աշխատանքի համար: Ինստիտուտի նախկին տնօրեն Բ.Հարությունյանը հակիրճ ներկայացրեց իր աշխատանքի տարիներին ձեռք բերված հաջողությունները և ավարտին մեկ անգամ ևս շնորհավորեց և աջակցության պատրաստակամություն ու բարի երթ մաղթեց նոր տնօրեն Տ.Վահրամյանին: