Տեղեկացնում ենք, որ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ»- ում մեկնարկել է կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած անձանց հետկովիդյան վերականգնողական բուժման նոր ծրագիրը։
Բուժման ծրագիրն օգնելու է․
1. շնչառական
2. սիրտանոթային
3. նյարդային
4. աղեստամոքսային
5. ոսկրամկանային
6. էնդոկրին
համակարգերի գործունեության խանգարումներ ունեցող անձանց՝ ովքեր, անցնելով մեր կողմից առաջարկվող բուժումները, կվերականգնեն վերոնշյալ համակարգերի խաթարված գործունեությունը:
Հետկորոնավիրուսային վերականգնողական բուժումն իր մեջ ներառում է․
- նախնական խորհրդատվություն
- լաբորատոր-գործիքային հետազոտություններ
- ախտորոշում
- թթվածնային թերապիա՝ թթվածնի խտացուցիչ սարքերով և ստացիոնար ինհալատորներով
- մագնիսոթերապիա
- ջրաբուժություն
- ցեխաբուժություն
- բժշկական մարմնամարզություն
- ջրային ձգումներ
- մերսումներ
- ասեղնաբուժություն
- կենսաըմպելիք՝ հանքային ջրի հիմքի վրա
- կենսախտանյութ՝ պրոբիոտիկների համակցմամբ:
Ստացած բուժօգնությունը, կբարձրացնի օրգանիզմի պաշտպանիչ հարմարվողական կարողությունները, կնպաստի հիվանդության մնացորդային երևույթների վերացմանը, օրգանիզմի ֆունկցիոնալ խանգարումների, ֆիզիկական և հոգեկան հոգնածության նվազեցմանը:
Մեր հասցեն՝ ք. Երևան, Օրբելի Եղբայներ փող., 41 շենք
Հեռախոսահամարներ՝
093 07 12 91
044 26 60 04
055 26 60 04
010 26 60 00 — (107)