Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա)

Հարց — Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա):

Պատասխան – Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիան կատարվում է քաղցած ժամանակ, սովորաբար առավոտյան ժամերին: Եթե հետազոտությունը իրականացվում է օրվա երկրորդ կեսին, թույլատրվում է 4-6 ժամ առաջ թեթև նախաճաշ: Եթե հետազոտվողի մոտ հակում կա մեթեորիզմի (որովայնի փքվածություն) ցանկալի է մի քանի օր ընդունել ակտիվ ածուխ, մեկ երկու օր առաջ կերակրացանկից բացառել այնպիսի սննդատեսակները, որոնք նպաստում են աղիքներում գազերի առաջացմանը (թարմ մրգեր և բանջարեղեններ, լոբի, սիսեռ, կաթնամթերքներ, սև հաց, հանքայնացված ըմպելիքներ, գարեջուր, թխվածք):

Միզապարկի և փոքր կոնքի օրգանների (շագանակագեղձը տղամարկանց, արգանդը կանանց մոտ) սոնոգրաֆիան կատարվում է լիքը միզապարկով, այլ կերպ ասած հետազոտվողը պետք է ունենա միզելու ցանկություն: Դրա համար կարելի է 1 ժամ առաջ խմել մինչև 1լիտր չհանքայնացված հեղուկ:

Կրծքագեղձերի սոնոգրաֆիան ճիշտ է կատարել մենստրուալ ցիկլի 5-7-րդ օրը:

Անոթների, վահանաձև գեղձի, երիկամների ուլտրաձայնային հետազոտության համար հատուկ նախապատրաստվելու կարիք չկա: