
Արարատի մարզպետարանի և «Gateway Armenia» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում մարզից պատերազմի ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիները համապատասխան բուժօգնություն են ստանում Կուրորտաբանության և ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտում:
Օրերս էլ ինստիտուտի ֆիզիոթերապևտներ Անահիտ Իսախանյանն ու Ասպետ Քելխաչերյանը բժշկական հերթական խորհրդատվությունն են տրամադրել վերականգնողական բուժում ստացող պատերազմի տասնյակ մասնակցի: Նրանցից 18-ն անհրաժեշտ բուժումը շարունակում է կենտրոնում:
Մարզից ինստիտուտ նրանց տեղափոխումն ու բուժումն իրականացվում է բացառապես անվճար: Գործընթացը շարունակական է:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 0235 2-23-69 հեռախոսահամարով: