Ընդունարանի վարիչ`
Ռուզաննա Արշալույսի Հարությունյան

Ընդունարանի հիմնական գործունեությունը` խորհրդատվություններ, պացիենտների ընդունում, տեղավորում և դուրս գրում: Ինստիտուտում իրականացվում են վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները.
• վերականգնողական ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/
• վերականգնողական ցերեկային ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/
• վերականգնողական ամբուլատոր բուժում /վճարովի հիմունքներով/
• մոնոթերապիա` բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում /վճարովի հիմունքներով/
• խորհրդատվություն /վճարովի հիմունքներով/
• բուժ-ախտորոշիչ հետազոտությունների անց կացում /վճարովի հիմունքներով/

Պացիենտների ընդունելության կարգը

Բոլոր այն պացիենտները կամ պայմանական առողջ մարդիկ, որոնք ինստիտուտ են ընդունվում բուժման, հետազոտության, խորհրդատվության կամ բուժ-կանխարգելիչ պրոցեդուրաներ ստանալու նպատակով, պետք է դիմեն Ընդունարան, որտեղ լրացվում է նրանց անձնագրային-անկետային տվյալները և բացվում պատմագիր կամ քարտ:

Ինստիտուտի ընդունարանում գործում է ընդունող հանձնաժողով: Պացիենտները պարտադիր անցնում են առաջնային բժշկական զննում համապատասխան պրոֆիլային մասնագետի կամ մասնագետների, մաշկա-վեներոլոգի կողմից և հակացուցումների բացակայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդունվում համապատասխան բաժանմունք:

Ինստիտուտում պացիենտների ընդունելությունը և բուժումը իրականացվում է`
1. Պետական պատվերի շրջանակներում՝ ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին” 2004թ. N318-ն որոշման (https://www.arlis.am/documentview.aspx?docid=149385 ) և 06 նոյեմբերի 2018թ.  թիվ 2848-Ա հրամանով  ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված https://www.moh.am/uploads/HIV-2848.pdf   “Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման” չափորոշիչի համաձայն: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված է “Պետական պատվերի շրջանակներում առաջնային /ամբուլատոր-պոլիկլինիկական/ բուժօգնության տրամադրման չափորոշիչ”-ները, որտեղ մանրամասնորեն շարադրված է ինչպես վերականգնողական բուժման կազմակերպման և իրականացման, այնպես էլ մասնագիտական բուժօգնության ուղեգրման գործընթացները:
• Պետ.պատվերով վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու ժամանակ պացիենտները պետք է ներկայացնեն անձնագիր, պետ.պատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից’ համաձայն հաստատված ձևերի
• վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտների ուղեգրումը կատարվում է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համապատասխան մասնագետների կողմից, հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները
• վերականգնողական բուժման համար ուղեգրվող պացիենտների ոչ ճիշտ ընտրության դեպքում պատասխանատվությունը կրում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնօրինությունը
• վերականգնողական բուժման կարիք ունեցող անձինք այդ հնարավորությունից կարող են օգտվել տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր են դուրս գրվել հիվանդանոցից և կամ ունեն հատուկ բժշկական ցուցումներ, բայց ոչ ավել քան տարեկան 46 օրը:
• վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են համապատասխան մասնագետների կողմից’ հիմք ընդունելով պացիենտի ախտորոշումը և ընդհանուր վիճակը: 
• անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամների ուղեկցողներին պետական պատվերի շրջանակներում ուղեգրեր չեն հատկացվում
• ամբուլատոր քարտերի հիման վրա կազմված քաղվածքները պետք է պարտադիր ներառեն տեղամասային պոլիկլինիկայում կամ այլ ԲՊՀ իրականացրած պացիենտի հետազոտությունների /կլինիկա-լաբորատոր և գործիքային/ տվյալները և արդյունքները (արյան, մեզի, արյան մեջ խոլեստերինի և պրոթրոմբինի բաղադրության հետազոտության, ՄՌՊ-թեստ` ռիսկի խմբի հիվանդների համար, ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում ռենտգեն-հետազոտության):
• ՀՀ կառավարության /2004թ. N318-ն որոշման հավելված 4/ “Բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման” կարգի համաձայն իրականացվում է պացիենտների հերթագրում: Ինստիտուտում պլանավորվում է օրական ընդունվող պացիենտների քանակը և ամսեկան ընդունելությունը նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:

2. Վճարովի հիմունքներով
• վճարովի հիմունքներով վերականգնողական ստացիոնար կամ ցերեկային ստացիոնար բուժում անց է կացվում միայն պայմանագրերի կնքման դեպքում,
• բուժման ընդունվելիս պացիենտները պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
• վճարովի պացիենտների նախնական հերթագրում չի կատարվում, ազատ հիվանդասենյակի առկայության դեպքում կարող են ընդունվել անմիջապես,
• վերականգնողական բուժում ստանալու նպատակով պացիենտները անցնում են համապատասխան մասնագետների առաջնային զննում և հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկը նրանց կարող է ուղեգրել ինստիտուտի առաջատար մասնագետների խորհրդատվության, որի արդյունքում դրվում է նախնական ախտորոշում: Վերականգնողական բուժման ցուցումների առկայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պայմանագիր  և վճարվում պայմանագրով նախատեսված արժեքը, որից հետո պացիենտը ընդունվում է համապատասխան բաժանմունք,
• բուժման ընթացքում լրացուցիչ հետազոտությունների և ուղեկցող հիվանդությունների բուժման անհրաժեշտության դեպքում, պացիենտը վճարում է լրացուցիչ գումար:
• վճարովի խորհրդատվությունները անց են կացվում մասնագետների կողմից միայն ինստիտուտի դրամարկղ համապատասխան գումար վճարելուց հետո:
• պացիենտները բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում են ստանում պարտադիր գրանցումից և համապատասխան հետազոտություններից հետո:
• վերականգնողական բուժում վճարովի հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է կազմակերպել և իրականացնել տնային պայմաններում:
• Պացիենտների ընդունելությունը իրականացնում է համաձայն Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում մշակված և հաստատված պացիենտների վերականգնողական բուժման հիմնական բժշկական ցուցումների և հակացուցումների ցանկի:

Վերականգնողական բուժման արժեքը ներառում է ինստիտուտում իրականացվող բուժական և ախտորոշիչ պրոցեդուրաները, մասնագետների կոնսուլտացիաները և համապատասխան պալատում տեղավորվելու գները: Արժեքը կախված է բուժական ծրագրից /ստանդարտ, ինտենսիվ անհատական, ախտորոշիչ և այլն/, օրերի քանակից և պացիենտի տեղավորման պայմաններից /սովորական պալատ, լյուքս և այլն/:

Բուժման մեթոդը՝ բրիգադային, մուլտիդիսցիպլինար:

Բաժնում աշխատանքը ապահովում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժ. անձնակազմը:

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

Ինստիտուտում հաստատված բուժական գործընթացի պահպանումը հանդիսանում է արդյունավետ բուժման կարևորագույն պայմաններից մեկը: Հաստատված ռեժիմի խախտման դեպքում պացիենտը դուրս է գրվում ինստիտուտից, վճարված գումարը չի վերադարձվում:

Ինստիտուտում բուժվող պացիենտը պատասխանատվություն է կրում հիվանդասենյակի գույքի պահպանման և օգտագործման համար: Գույքի փչացման դեպքում պացիենտը պետք է այն վերականգնի իր ուժերով: Պացիենտները պարտավոր են պահպանել անվտանգության պահանջները:

Դրամի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում տնօրինությունը պատասխանատվություն չի կրում:

Լռությունը լավագույն դեղորայքն է: Մի խանգարեք Ձեր և Ձեզ շրջապատողների հանգիստը բարձրաձայն խոսակցություններով և աղմկոտ խաղերով:

Ձեր նկատմամբ և Ձեր բուժման ընթացքում տեղ գտած թերությունների, թյուրիմացությունների դեպքում պետք է դիմել բուժող բժշկին կամ բաժանմունքի վարիչին:

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Записи не найдены!