О НАС

ԿՖԲԳՀԻ-ը գլխավորելով հանրապետության վերականգնողական բժշկության ոլորտը, առաջարկում է տարբերակված լուծումներ ոլորտի բոլոր առկա խնդիրների համար: Վերջին տարիներին ինստիտուտը դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների` այնուամենայնիվ հավատարիմ մնաց իր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին ու հիմնարար արժեքներին, տեսանելի դարձվեց ծառայությունների և բուժսպասարկման  բարձր մակարդակը` այն հասցնելով յուրաքանչյուր պացիենտի: Այս ամենը հնարավոր է դարձել իրագործել ինստիտուտի գլխավոր առավելությունը հանդիսացող բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, բժշկությանը նվիրված ու հավատարիմ անձնակազմի նվիրումով աշխատանքի և համապատասխան բուժական բազայի շնորհիվ:

ԿՖԲԳՀԻ հանրապետության միակ գիտական հաստատությունն է, որը կուտակել  է Հայաստանի հիդրոմիներալ ռեսուրսների վերաբերյալ տվյալների ապացուցողական մեծ բազա, որի հիման վրա էլ ստեղծել է «Հայաստանի  կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսների Ատլաս» ֆունդամենտալ գիտական աշխատանքը: Ատլասը ամբողջությամբ նվիրված է Հայաստանի Հանրապետության բժշկա-կլիմայական ռեսուրսներին, կլիմայաբուժմանը, ստորերկրյա հանքային ջրերի, տորֆերի, ցեխերի դասակարգմանը և ջրաբուժական արժեքներին: Ինստիտուտի գիտահետազոտական գործունեության, հիդրոերկրաբանական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները հիմք են հանդիսացել Արզնի, Հանքավան, Ջերմուկ, Դիլիջան, Լոռի և այլ բալնեոլոգիական առողջարանների ստեղծման համար:

Հավատացած ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր կայքէջը  կդառնա շատ շատերի համար ԿՖԲԳՀԻ մասին տեղեկատվություն ստանալու նախընտրելի աղբյուրը, բուժաշխատողներին կօգնի մասնագիտական առաջընթացում: