Отделение общей терапии

Բաժնի վարիչ՝
Գյուլնարա Սուրենի Պեպանյան

Ինստիտուտի ընդհանուր թերապիայի բաժնի գիտապրակտիկ գործունեության հիմնական սկզբունքներն են.
• բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների կիրառման վրա պացիենտների վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակման և ներդրման ծրագրի իրականացում,
• վերականգնողական բուժման ծրագրերի մշակում, հաշվի առնելով` հիվանդության կլինիկական ձևը, զարգացման փուլը, ֆունկցիոնալ խանգարումները, ինչպես նաև ուղեկցող ախտահարումների առկայությունը,
• վերականգնողական բուժման արդյունավետության մշտահսկում և խրոնիկական հիվանդների ուսուցում:

Ընդհանուր թերապիայի բաժնում  բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակված ծրագրերով իրականացվում են պացիենտների ախտորոշման և վերականգնողական բուժման արձանագրային համակարգեր՝ այդ թվում
սիրտ-անոթային համակարգի (սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության ստենոկարդիա, անցյալում տարած սրտամկանի ինֆարկտ, հիպերտոնիկ հիվանդություն և սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիա, անոթային հիվանդություններ` աթերոսկլերոզ, խրոնիկ երակային և լիմֆատիկ անբավարարություն, շաքարային անգիոպաթիա, վիճակներ սրտի վիրահատական միջամտություններից հետո, սրտի փականային ապարատի ռևմատիկ ախտահարումներ և այլ) հիվանդությունների,
մարսողական համակարգի (տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, գաստրոդուոդենիտ, էզոֆագիտ, կոլիտներ, հեպատիտներ, վիճակներ ստամոքսի խոցի վիրահատությունից հետո և քարային խոլեցիստիտ և այլ) հիվանդությունների,
շնչական համակարգի (բրոնխիալ ասթմա /տարբեր ծագուման/, խրոնիկ օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ և թոքերի ոչ ուռուցքային հետվիրահատական հիվանդություններով հիվանդներ և այլն) հիվանդությունների,
էնդոկրին (ավելորդ քաշ և ճարպակալում, շաքարային դիաբետ, շաքարախտային անգիոպաթիաներ, օստեոպորոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն) հիվանդություններ,
միզասեռական համակարգի (խրոնիկական պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, խրոնիկ պրոստատիտ, շականակագեղձի բարորակ հիպերպլազիա` վիրահատությունից հետո միզաքարային հիվանդությունի քարափշրումից հետո, իմպոտենցիա) հիվանդություններ,
հենաշարժողական համակարգի հիվանդություններ (վնասվածքների հետևանքներ և վիրահատական միջամտություններից հետո):

Միաժամանակ իրականացվում է նաև
• աշխատունակության վերականգնում
(ոչ դեղորայքային միջոցների օգնությամբ, այդ թվում նաև ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա և հոգեթերապիա),
հոգե-սոցիալականվիճակիվերականգնում,
պացիենտների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում,
մարզիկների աշխատունակության վերականգնում
էկոլոգիապես անվտանգ բնական ֆիզիկական մեթոդների գործածությամբ:

Ինստիտուտում մշակվել և հաջողությամբ օգտագործվում է  հետինֆարկտային հիվանդների վերականգնողական ծրագիր, որը ապահովում է այդ պացիենտների վաղաժամ ակտիվացումը: Բուժման մեջ լայնորեն կիրառվում են կինեզոթերապիայի և ֆիզիոթերապիայի ժամանակակից մեթոդները: Պացիենտների սոցիալական, ընտանեկան խնդիրների լուծմանն են նպաստում հոգեբանը, հոգեթերապևտը:

Բաժնում աշխատող որակավորված մասնագետների աշխատանքային փորձը ընդհանրացված է ներքին բժշկության և վերականգնողաբանության արդի խնդիրներին վերաբերող ավելի քան 200 գիտական աշխատություններում:

Բաժնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են պացիենտների շուրջօրյա բժշկական սպասարկումը:

Ընդհանուր թերապիայի բաժնում  են աշխատում բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ’ սրտաբան, հոդաբան, էնդոկրինոլոգ, թոքաբան, գաստրոէնտերոլոգ, ռեֆլեքսոթերապևտ:
Ժամանակակից բժշկության ձեռքբերումները, հարմարավետությունը, հոգատար ձեռքերում խնամքը, գեղեցիկ բնությունը կօգնեն մոռանալու Ձեր հոգսերը և շատ կարճ ժամանակահատվածում Ձեզ կվերադարձնեն ոչնչով չսահմանափակված առողջ մարդու ազատ կյանքին:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 2-27, 2-26

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Записи не найдены!