Оргметодический и ИТ отдел
Բաժնի վարիչ՝
Սուրեն Մարատի Չիչակյան
ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ կազմմեթոդական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գործունեության նպատակն է ընկերության բուժկանխարգելիչ բուժօգնության գործընթացի կազմակերպումը, գիտական աշխատանքներին օժանդակումն ու մասնակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, տեղային և ինտերնետ ցանցի սպասարկումն ու արդիականացումը, պացիենտների ընդունելության և հերթագրման գործընթացի կազմակերպումը, էլեկտրոնային առողջապահական համակարգերում տեղեկատվության մուտքագրումը և այլն:
Կազմմեթոդական և ՏՏ բաժնի խնդիրներն ու գործառույթներն են՝
• ազգաբնակչության վերականգնողական բուժօգնության որակի բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում,
• ընկերության ամսեկան և տարեկան վիճակագրական հաշվետվությունների, տեղեկատվական և վերլուծական նյութերի կազմում և ներկայացում,
• վերականգնողական բժշկության բնագավառում տեղական և միջազգային սեմինարների, հանդիպումների, համաժողովների կազմակերպում, աշխատակիցների հետ միասին գիտական նյութերի, թեզիսների, հոդվածների պատրաստում հրապարակում,
• ընկերության ինտերնետային կայք էջերի բարելավման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
• բուժհաստատություն ստացիոնար բուժման կամ հերթագրման համար դիմած պացիենտների փաստաղթերի վերջնական ստուգում և էլեկտրոնային առողջապահական ԱՐՄԵԴ և տեղային համակարգեր մուտքագրում,
• աշխատանքների կազմակերպման հետ կապված կարգավորող հրամանների, կարգադրությունների, ցուցումների և այլ նորմատիվային փաստաթղթերի պարբերաբար ստացում, տեղեկատվության տրամադրում, կատարում,
• էլեկտրոնային առողջապահական և համակարգչային ծրագրային փաթեթների տեխնիկական վիճակի վերահսկողություն և արդյունավետ աշխատանքի կազմակերպում,
• ընկերության տեղային համակարգչային ցանցի արդիականացում և ընդլայնում, սերվերներում տեղադրված տարբեր ծրագրային փաթեթների ու տվյալների պահպանման ապահովում,
• ընկերությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, կայքերի կառավարման և էլեկտրոնային համակարգերի զարգացման աջակցություն և այլն:
Բաժնում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ՝ բժիշկներ, էլեկտրոնային համակարգի մուտքագրող օպերատորներ, մատենավարներ, ՏՏ մասնագետ և այլն:
Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-10, 2-09, 1-99
Մասնագետներ
Записи не найдены!