Неврологическое отделение

Բաժնի վարիչ՝ Ժաննա Ավդեյի Սաղաթելյան

բժշկական գիտությունների թեկնածու,
բարձրագույն կատեգորիայի բժիշկ նյարդաբան

Ինստիտուտի Նյարդաբանական բաժնի գիտապրակտիկ գործունեության հիմնական խնդիրներն են.

Նյարդաբանական հիվանդների ցավային համախտանիշի էթիոլոգիայի, պաթոգենեզի ու բուժման ուսումնասիրություն և վերականգնողական բուժման ժամանակակից մեթոդների կիրառում,
ցավային համախտանիշով հիվանդների համար վերականգնողական բուժման չափորոշիչների և արձանագրային ձևերի մշակում ու ներդրում,
բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների հիման վրա վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակում և ներդրում,
քրոնիկ հիվանդների, հաշմանդամների և նրանց ընտանիքի անդամների կրթում,
• Պացիենտների վերականգնողական բուժման արդյունավետության գնահատում և մշտահսկում:

Նյարդաբանական բաժնում իրականացվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային, ոսկրամկանային համակարգերի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով հիվանդների ախտորոշում և վերականգնողական բուժում, ելնելով վերականգնողական բուժման հիմնական ցուցումներից և հակացուցումներից: Բուժման տևողությունը կազմում է միջինը 14-ից 23 օր:

Ուսումնասիրելով արտասահմանյան առաջատար կլինիկաների փորձը, ինստիտուտում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակվել և իրականացվում են նյարդաբանական ցավային համախտանիշով հիվանդների ախտորոշման և վերականգնողական բուժման արձանագրային համակարգեր:

Այդ թվում`
ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ (օստեոպորոզ, օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածք, արթրոզ, պոլիարթրոզ, արթրոպաթիա, հոդերի այլ ախտահարումներ, փափուկ հյուսվածքների և մկանների հիվանդություններ, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ, դորսոպաթիա, սպոնդիլոպաթիա, օստեոպաթիա եվ խոնդրոպաթիա և այլն),
• կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ, ինֆեկցիոն ախտահարումների հետևանքներ (հետինսուլտային վիճակներ, էնցեֆալոպաթիա, մենինգիտ, էնցեֆալիտ, արախնոիդիտ, միելիտ, միելոպաթիա, արտաբրգային (էքստրապիրամիդալ) ախտահարումներ),
• ծայրամասային նյարդային համակարգի պոլինևրոպաթիա եվ այլ ախտահարումներ (առանձին նյարդերի, նյարդարմատների եվ հյուսակների ախտահարումներ, նևրիտ, նևրալգիա, թունելային նևրոպաթիա, պոլինևրիտ, ռադիկուլոպաթիա),
գանգուղեղային և ողնուղեղային հիվանդություններ` վնասվածքներից և վիրահատական միջամտություններից հետո,
արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված և ուղեղ-անոթային հիվանդություններ,
նյարդային համակարգի ֆունկցիոնալ և վեգետատիվ հիվանդություններ (նևրոզ, դեպրեսիա, վեգետո-անոթային դիստոնիա, միգրեն և այլն),
էքստրապիրամիդալ, նյարդամկանային և այլ նյարդային հիվանդություններ (ցրված սկլերոզ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ և այլն),
• աշխատունակության և հոգե-սոցիալական վիճակի վերականգնում, հիվանդների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում:

Նյարդաբանական բաժնի բժիշկների կողմից մշակվել և մի շարք կլինիկաներում ներդրվել են.

  1. բ.գ.դ. Գ.Գ.Մանուչարյանի  և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Կարիպազիմով էլեկտրոֆորեզ» մեթոդը — ողնաշարի միջողային ճողվածքներով հիվանդների համալիր բուժման ժամանակ
  2. բ.գ.թ. Կ.Ա.Գալոյանի և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Դետենզոր-մանուալ թերապիա» համակցված մեթոդը — միջողային դիսկերի (սկավառակների) դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումներով վերտեբրո-նյարդաբանական հիվանդների համալիր վերականգնողական բուժման ժամանակ:


Բաժնում հիվանդների համալիր բուժման հիմնական գործոններից են նաև էկոլոգիապես անվտանգ, ոչ դեղորայքային միջոցների օգտագործումը (ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, կինեզոթերապիա, բուժական մերսում, մանուալ թերապիա, «Դետենզոր» թերապիա, ֆիտոթերապիա, հոգեթերապիա և այլն): Բաժնում համալիր վերականգնողական բուժումը անց է կացվում ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի շրջանակներում:

Նյարդաբանական բաժնում աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ’ նյարդաբան, վերտեբրոլոգ, ռեաբիլիտոլոգ, հոդաբան, ռեֆլեքսոթերապևտ, որոնք վերապատրաստվել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իսրայելի լավագույն կլինիկաներում: 

Բաժնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են հիվանդների շուրջօրյա բժշկական սպասարկումը:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 2-12, 2-22

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ