Հարց – Պետպատվերով բուժման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչպես է իրականացվում հիվանդների հերթագրումը:
Պատասխան – Պետական պատվերի շրջանակնորում վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու նպատակով հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետպատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից’ համաձայն հաստատված ձևերի:
ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման” կարգի համաձայն հիվանդները պետք է նախորոք հերթագրվեն:
Ինստիտուտում պետպատվերով հիվանդների ընդունելությունը իրականացվում է նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:
Ընդունելության կարգի հետ կարող եք ծանոթանալ Պետպատվեր բաժնում: