Հարց — Ո՞ր ժամերին կարելի է հանձնել լաբորատոր անալիզներ: Երբ պատրաստ կլինեն հետազոտությունների պատասխանները և ինչպես կարելի է դրանք ստանալ:
Պատասխան — Կլինիկական լաբորատորիա անալիզներ կարելի է հանձնել աշխատանքային օրերին ժամը 09:00 մինչև 12:00: Բիոքիմիական անալիզներ պետք է հանձնել անպայման քաղցած վիճակում:
Անալիզների հիմնական մասը կլինիական լաբորատորիայում պատրաստ են լինում նույն օրը ժամը 14:00-ից հետո: Բակտերիոլոգիական հետազոտության պատասխանները պատրաստ են լինում 3-5 օր հետո:
Անալիզների արդյունքները կարելի է ստանալ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Երեխաների անալիզների արդյունքները տրվում է ծնողներին: Օտար անձանց պատասխաններ տրվում է միայն լիազորագիր ունենալու դեպքում: