Հարց — Ո՞ր դեպքերում է հակացուցված բուժական մերսումը:
Պատասխան – Բուժական մերսում կատարելիս պետք է ուշադրություն դարձնել բոլոր հակացուցումների վրա, որոնք շատ ավելի են քան սովորական մերսման ժամանակ: Բուժական մերսման հակացուցուցումներն են.
- Արյան համակարգային հիվանդություններ
- Ցանկացած տեղակայման չարորակ և այլ ուռուցքներ’ մինչև վիրահատական բուժումը: Միոմաների ժամանակ կարելի է ձեռքերի, սրունք-թաթային և պարանոցային հատվածի մերսում
- Օրգանիզմի սուր բորբոքային վիճակներ
- Տուբերկուլյոզ
- Թարախային պրոցեսներ
- Պացիենտի տենդային վիճակ (37.50-ից բարձր մարմնի ջերմաստիճան)
- Սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա (թույլատրվում է լավանալուց 3-5օր հետո)
- Արյունահոսություններ կամ դրա հանդեպ հակվածություն
- Վեներական հիվանդություններ
- Մաշկի, եղունգների, մազածածկ հատվածի վարակային, սնկային հիվանդություններ, հերպես, էկզեմա խիլեր, մաշկային ծածկույթի վնասվածքներ, ճաքեր, վերքեր և այլն
- Մաշկի ցանավորումով ընթացող ալլերգիկ և այլ հիվանդություններ, Կվինկեի այտուց
- Արյունազեղումների առկայություն
- Լիմֆադենիտ, լիմֆատիկ հանգույցների և անոթների բորբոքումներ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավոտություն
- Երակների արտահայտված վարիկոզ լայնացում’ տրոֆիկայի խանգարումներով
- Տրոֆիկական խոցերի առկայություն, գանգրենա
- Քրոնիկական ընթացքով օստեոմիելիտ
- Տրոմբանգիտ, ծայրամասային անոթների և գլխուղեղի անոթների արտահայտված աթերոսկլերոզ
- Հիպեր- և հիպոտոնիկ կրիզներ, III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
- Սրտի, աորտայի, խոշոր անոթների անևրիզմա
- Սրտամկանի սուր իշեմիա
- II Բ — III աստիճանի արյան շրջանառության անբավարարություն
- Սրտի ռիթմի խանգարումներ (շողացող առիթմիա, էքստրասիստոլիա)
- Բրոնխոէկտատիկ հիվանդություն, III աստիճանի թոք-սրտային անբավարարություն
- Հոգեկան հիվանդություններ, որոնք ուղեկցվում են խիստ դյուագրգիռ վիճակով և պսիխիկայի շեղումներով
- Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումներ (սրտխառնոց, փսխում, որովայնի շոշափման ժամանակ ցավ, փորլուծություն, փորկապություն)
- Որովայնի խոռոչի օրգանների արյունահոսության հակումով հիվանդություններ
- Վնասվածքների, հիվանդությունների արդյունքում առաջացած ընդհանուր ծանր վիճակ
- Հետվիրահատական բարդություններ