Հարց — Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները:
Պատասխան — Բալնեոթերապևտիկ պրոցեդուրաներ չի կարելի ընդունել հետևյալ հիվանդությունների և վիճակների ժամանակ.
- Սուր բորբոքային վիճակ
- Տուբերկուլյոզի ակտիվ փուլ
- Մաշկի սնկային, վարակային հիվանդություններ, թաց դերմատիտներ
- Տենդային վիճակ (մարմնի ջերմաստիճանը բարձր 37.5-ից)
- Չարորակ նորագոյացություններ
- Արյունահոսություններ, հակվածություն դրա հանդեպ
- II Բ — III աստիճանի արյան շրջանառության անբավարարություն
- II — III աստիճանի ուղեղային եւ կորոնար արյան շրջանառության անբավարարություն, արտահայտված աթերոսկլերոզ
- III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
- Մոտակա ժամանակ տարած սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ (մինչև 1տարի)
- Սրտի, աորտայի, մեծ անոթների անևրիզմա
- Ստորին ծայրանդամների երակների վարիկոզ լայնացում’ տրոֆիկայի խանգարումներով, ռեցիդիվող տրոմբոֆլեբիտ
- Շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի փուլ
- Էպիլեպսիա
- Հղիության երկրորդ շրջան