Չիչակյան Սուրեն Մարատի

Ինստիտուտի կազմմեթոդական բաժնի վարիչ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր — 8 հունվարի 1964թ., ՀՍՍՀ, Վարդենիս

Կրթություն
1980-1986թթ. — Երևանի պետական բժշկական ինստիտուտ/ԵրՊԲԻ/ մանկաբուժական ֆակուլտետ
1986-1987թթ. – Երևանի 4-րդ մանկական կլինիկական հիվանդանոց, ինտերնատուրա

Մասնագիտական գործունեություն
1987-1989թթ. – ՀՀ ԱՆ Վարդենիսի բուժմիավորում, տեղամասային մանկաբույժ
1989-1990թթ. — Վարդենիսի բուժմիավորում, շրջանի գլխավոր մանկաբույժ
1990-1995թթ. — Վարդենիսի պետական բժշկական ուսումնարան, տնօրենի տեղակալ
1990-1995թթ. — Վարդենիսի բուժմիավորում, համատեղությամբ բժիշկ սոնոգրաֆիստ
1995-1997թթ. – ՀՀ Գրողների Միության “Մագնոլիա” բժշկական կենտրոն, տնօրենի օգնական
1997-1999թթ. – ՀՀ ՊՆ Զինված Ուժեր, զորամասի բուժ ծառայության պետ
1999-2001թթ. – ՀՀ ԳՄ “Մագնոլիա” բժշկական կենտրոն, տնօրենի օգնական
2001թ.- ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ կազմմեթոդական բաժնի վարիչ 2003-2006թթ. – ՀՀ ԱՆ ԿՖԲԳՀԻ Գիտական քարտուղար, համատեղությամբ

Պարգևներ
ՀՀ առողջապահության նախարարի, այլ գերատեսչությունների, ԿՖԲ ԳՀ Ինստիտուտի ղեկավարության կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի և այլն

Գիտական գործունեություն
Հանդիսանում է կոմպյուտերային նավիգացիոն տեստ համակարգի “IQ PC Test Pro” համահեղինակ, ԱՏԼԱՍ “Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները գիտական աշխատության խմբագրական կոլեգիայի անդամ, բազմաթիվ բժշկական քարտեզների համահեղինակ, 20-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ, որոնք վերաբերվում են.
• Էկոլոգիական և վերականգնողական բժշկությանը,
• առողջապահության և գիտության կազմակերպմանը,
• բժշկական քարտեզագրմանը,
• բժշկական կլիմատոլոգիային և կլիմատոթերապիային, կուրորտաբանությանը, բուժիչ հիդրոմիներալ ռեսուրսներին,
• բժշկական ինֆորմացիոն տեխնոլոգիաներին և այլ ոլորտների:

ԱՅԼ
Հանդիսանում է “Բալնեոլոգների և կուրորտաբանների հայկական ընկերության” անդամ, ԿՖԲԳՀԻ-ում պարբերաբար (2003, 2005, 2007, 2009, 2011, 2013թթ.) կազմակերպվող “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” խորագրով Միջազգային գիտաժողովների պատասխանատու քարտուղարը:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և բավարար անգլերեն լեզուների, համակարգչային տեխնիկայի:
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ և մեկ տղա:

Հեռ.՝ (+37410) 266-000, ներքին 1-10
E-mail: spamed@netsys.am