Մայսուրյան Կարինե Վլադիմիրի

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր — 20.07.1958թ. , Հայաստան, ք.Երևան

Բնական բուժական ռեսուրսներ ուսումնասիրման
և էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար

Կրթություն, վերապատրաստումներ
1976-1981թթ. — ԵՊՀ կենսաֆիզիկայի ֆակուլտետ, կենսաֆիզիկոս մասնագիտությամբ
2007թ. — «Լավագույն Արտադրման փորձ ISO 22000:2005 HACCP» դասընթաց, ստացել է սերտիֆիկատ:
2008թ. — «Phamaceutical Good Manufacturing Practice (GMP) Training», ստացել է սերտիֆիկատ:
2009թ. — «Պարենային ապրանքների համապատասխ. հավաստում, փորձաքննություն» դաընթաց
2011թ. — «Standartization and conformity assessment in EU countries» դասընթաց, ստացել է Որակի կառավարման համակարգերի սերտիֆիկատ
2012թ. — «Ստանդարտացում, չափումների միասնականության ապահովում, համապատասխանության գնահատում, կառավարման համակարգերի հիմնադրույթներ» դասընթաց
2012թ և 2013թ. — «ISO 17025, Որակի համակարգերի ուժեղացում Հարավային Կովկասի երկրներում PTB ծրագրի շրջանակներում» I և II մաս-դասընթացներ, ստացել է որակի սերտիֆիկատ

Աշխատանքային գործունեություն
1981-1984թթ. — Բիոքիմիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող
1984-2004թթ.- Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ /ԿՖԲԳՀԻ/, բնական բուժական ռեսուրսների գիտա-գործնական բաժնում, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող
2004թ. – ԿՖԲԳՀԻ Բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրման և էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար և հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի վարիչ

Պարգևներ
Առողջապահության նախարարի, այլ գերատեսչությունների, ԿՖԲ ԳՀ Ինստիտուտի ղեկավարության կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի և այլն

Գիտական գործունեություն
Համահեղինակ է 60 գիտական հոդվածների և թեզիսների, որոնք վերաբերում են ՀՀ բնական բուժական գործոնների և ռեսուրսների ուսումնասիրությանը: Համահեղինակ է «Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասին, բժիշկների համար “Նոր Նարինե” կենսաբանորեն ակտիվ կաթնաթթվային խտանյութի և “Ջերմուկ” հանքային ջրի համակցված կիրառումը մարսողական համակարգի հիվանդություններին ուղեկցվող դիսբիոզի ժամանակ մեթոդական ձեռնարկների: Համահեղինակ է 3 պատենտավորված գյուտերի’

  1. Հանքային ջրերի աղանստվածքային թափոնների վերամշակման եղանակ
  2. Բնական կենսաակտիվ ըմպելիքի ստացման եղանակ
  3. Կերակրի աղի բնական հանքերից ստացված արտադրական աղանստվածքային թափոնների վերամշակման եղանակ

Համահեղինակ է երեք ՀՍՏ ազգային ստանդարտների’

  1. ՀՍՏ 191-2000 «Ջրեր հանքային խմելու բուժիչ-սեղանի շշալցված: Տեխնիկական պայմաններ»
  2. «Ձկնաբուծական տնտեսությունների ջրավազաններում օգտագործվող ջրերի որակի պահպանում»
  3. «Ձկան կերին ներկայացվող պահանջներ: Տեխնիկական պայմաններ»

Այլ
2012թ. — ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից որակավորված է որպես փորձագետ’ խմիչքների(ալկոհոլային և ոչ ալկոհոլային) համապատասխանության հավաստման ոլորտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին, համակարգչային տեխնիկային:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Հեռ. (+37410) 26-60-00, ներքին 1-12
Բջջ. (+37493) 46 12 03
Էլեկտրոնային հասցե’ karinemaysuryan@hotmail.com