“Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում տեղի ունեցավ Ինստիտուտի տնօրեն, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի “Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար” խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արցախի հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Արցախից:

Պարգևը հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: