Ժողովածուն թույլատրվել է տպագրության ՀՀ առողջապահության նախարարության կողմից և «կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն գիտական խորհրդի որոշմամբ: Ժողովածուն ունի վերականգնողական բժշկության տարբեր ոլորտներին համապատասխանող մասնագիտական ուղղվածություն և միջազգային խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են եղել համապատասխան բնագավառների գիտության դոկտորներ Հայաստանից, ԱՊՀ և արտերկրներից: Ժողովածուն համապատասխանում է ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին: Ժողովածուն լույս է տեսել 250 տպաքանակով