Վերականգնողական բուժման հակացուցումներ
ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում հիվանդների վերականգնողական բուժման հակացուցումները.
1. Սուր վարակային /ինֆեկցիոն/ հիվանդություններ և տենդային վիճակներ
2. Մաշկային բոլոր վարակիչ հիվանդությունները
3. Վեներական հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ
4. Չարորակ նորագոյացություններ
5. Հոգեկան հիվանդություններ, էպիլեպսիա, արտահայտված դեպրեսիաներ
6. Գանգուղեղային ծանր վնասվածքներ` ցնցումային ու աֆֆեկտիվ նոպաներով և հոգեկան խանգարումներով
7. Նյարդային համակարգի հիվանդություններ, բարդացված կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով և պառկելախոցերով
8. Խիստ արտահայտված էնցեֆալոպատիայով և այլ ծանր բարդություններով ընթացող հիպերտոնիկ հիվանդություն
9. II-III աստիճանի թոք-սրտային անբավարարություն (խիստ արտահայտված հյուծվածություն, առատ խորխարտադրություն, բրոնխոօբստրուկտիվ սինդրոմով ընթացող շնչական համակարգի ծանր հիվանդություններ, սուր թոքաբորբեր, թոքերի տուբերկուլյոզի ակտիվ ձև)
10. Սրտի, աորտայի և մեծ անոթների անևրիզմաներ, որոնք ընթանում են 2-3-րդ աստիճանի արյան շրջանառության անբավարարությամբ
11. Ստենոկարդիայի հաճախակի նոպաներով ուղեկցվող կորոնար անբավարարության ծանր ձևեր
12. Տրոմբոէմբոլիկ հիվանդություն (հաճախակի սրացումներով)
13. Հաճախակի սրացումներով ընթացող օբլիտերացնող տրոմբանգիիտ
14. Արյան հիվանդություններ` սուր փուլում կամ ռեմիսիայի սրացման շրջանում
15. Ռևմատիզմ ակտիվ փուլում, 2-3-րդ աստիճանի արյան շրջանառության անբավարարությամբ, սրտի ռևմատիկ արատներով
16. Ծանր ինտոքսիկացիայով ընթացող ոսկրերի և հոդերի ախտահարումների ծանր ձևեր
17. Ստամոքսի, ստամոքսաելքի սպիական նեղացում անցանելիության խանգարումով
18. Ծանր բարդություններով ընթացող ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդություն (թափածակման, արյունահոսության, նորագոյացության կասկածներով)
19. Հաճախակի և երկարատև նոպաներով ընթացող լեղաքարային հիվանդություն, սուր խոլեցիստիտ, սուր պանկրեատիտ
20. Խրոնիկ հեպատիտ և լյարդի ցիրոզ, որոնք ընթանում են լյարդի ֆունկցիոնալ անբավարարությամբ, էնցեֆալոպատիայով, պորտալ հիպերտենզիայի և կերակրափողի լայնացած երակներից արյունահոսության երևույթներով
21. Արգանդի ֆունկցիոնալ արյունահոսություն և պաթոլոգիկ ընթացքով հղիություն
22. Տարբեր ալլերգիկ հիվանդություններ սրացման շրջանում
23. Սուր նեֆրիտներ, սուր պիելոնեֆրիտ, ազոտեմիա, խրոնիկական երիկամային անբավարարություն
24. Ծանր ընթացքով դեկոմպենսացված շաքարային դիաբետ
25. Տեսողական օրգանների հիվանդություններ, որոնք պահանջում են ակտիվ թերապևտիկ կամ վիրաբուժական բուժում
26. Ներքին օրգանների և մաշկի տուբերկուլյոզի բոլոր ձևերը
27. Կախեքսիա-Հյուծվածություն