Ռեաբիլիտացիայի և հիդրոկինեզոթերապիայի բաժին

Բաժնի վարիչ՝ Նունե Գագիկի Ակունց

բժշկական գիտությունների թեկնածու

Ինստիտուտի ռեաբիլիտացիայի և հիդրոկինեզոթերապիայի բաժնի գործունեության հիմնական սկզբունքներն են.

— բնական բուժական ռեսուրսների կիրառման վրա ռեաբիլիտացիոն ծրագրերի և բուժման նոր մեթոդների մշակում և ներդրում
— պացիենտների համար ռեաբիլիտացիոն բուժման չափորոշիչների և արձանագրային ձևերի մշակում ու ներդրում
— պացիենտներին ռեաբիլիտացիոն և հիդրոկինեզոթերապևտիկ ժամանակակից պրոցեդուրաների տրամադրում
— պացիենտների ռեաբիլիտացիոն բուժման արդյունավետության գնահատում և մշտահսկում:

Ինստիտուտի  բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակված արձանագրային համակարգերով իրականացվում են հիվանդությունների ախտորոշում և ռեաբիլիտացիա՝ այդ թվում

ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ (օստեոպորոզ, օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածք, արթրոզ, պոլիարթրոզ, արթրոպաթիա, հոդերի այլ ախտահարումներ, փափուկ հյուսվածքների և մկանների հիվանդություններ, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ, դորսոպաթիա, սպոնդիլոպաթիա, օստեոպաթիա եվ խոնդրոպաթիա և այլն),
ծայրամասային նյարդային համակարգի պոլինևրոպաթիա եվ այլ ախտահարումներ (առանձին նյարդերի, նյարդարմատների եվ հյուսակների ախտահարումներ, նևրիտ, նևրալգիա, թունելային նևրոպաթիա, պոլինևրիտ, ռադիկուլոպաթիա),
աշխատունակության վերականգնում (ոչ դեղորայքային միջոցների օգնությամբ, այդ թվում նաև ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, կինեզոթերապիա, էրգոթերապիա և այլն):

ՄԵՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է

Բուժական մարմնամարզության /կինեզոթերապիա/ դահլիճ
— Մարզասարքերի դահլիճ
— Լողավազան
— Մերսման հարմարավետ աշխատասենյակներ

Բուժական մարմնամարզությունը /ԲՄՄ/ վերականգնողական բուժօգնության համալիրի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է և զբաղեցնում է առաջատար տեղ ռեաբիլիտացիայի ամբողջ համալիրում:

Բաժնում պացիենտների ֆիզիկական ռեաբիլիտացիան իրականացվում է հետևյալ մեթոդներով՝
1. ֆիզիկական վարժություններ և բնական առողջարարական գործոններ:
2. բուժական և առողջարարական մերսում՝
• դասական,
• սեգմենտար,
• կետային,
• արևելյան,
• սպորտային և այլն:
3. մեխանոթերապիա (պարապմունքներ վարժասարքերով և վերականգնողական բժշկության այլ սարքավորումներով):

Անհատական ֆիզիկական բեռնվածության չափավորումը ԲՄՄ-ի պարապմունքների ժամանակ կենտրոնում կատարվում է ելնելով հիվանդության առանձնահատկություններից, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից, պացիենտի տարիքից և նրա մարզվածության աստիճանից: Պարապմունքները անցկացվում են բժիշկների և փորձառու ԲՄՄ մեթոդիստների հսկողության տակ: Պացիենտի վերականգնողական բուժման ընթացքում կինեզոթերապիայի արդյունավետությունը գնահատելու համար կիրառվում են էտապային, ընթացիկ էքսպրես հսկողություն:

Հենաշարժողական ապարատի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ, անհատական ԲՄՄ-ն ունենում է բազմակողմանի դրական ազդեցություն:

Ֆիզիկական ակտիվության բարձրացման արդյունքում տեղի է ունենում`
• հոգեէմոցիոնալ բեռնաթափում,
• ֆիզիկական աշխատունակության բարձրացում,
• հարմարվածություն կենցաղային և աշխատանքային բեռնվածությանը,
• արտաքին և ներքին միջավայրերի ոչ բարենպաստ գործոնների նկատմամբ դիմադրողականության բարձրացում,
• խրոնիկական հիվանդությունների երկրորդային պրոֆիլակտիկա,
• պացիենտի հոգեսոցիալական վերահարմարեցում և ռեինտեգրացիա:

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Քաղցրահամ (հիդրոթերապիա) և հանքային (բալնեոթերապիա) ջրերի կիրառում` բուժական, կանխարգելման և վերականգնողական նպատակներով:

Բաժնում կիրառվում են ջրաբուժական պրոցեդուրաների հետևյալ տեսակները`

Լոգանքներ
• քաղցրահամ կոնտրաստային,
• բնական հանքային,
• բնատրիում քլորային (աղային),
• յոդբրոմային,
• ածխաթթվային (բնական և արհեստական պատրաստված),
• թթվածնային,
• փշատերևա-թթվածնային,
• մարգարիտային,
• բիշոֆիտային,
• ֆիտոլոգանքներ անանուխով, նիվենիով, կատվալեզվով և այլն,
տորֆային:

Ցնցուղ
• ցնցուղ Շառկո (շիթային),
• անձրևային, փոշային և ասեղնային,
• ցիրկուլյար,
• հովհարաձև ցնցուղ,
• վերելքային ցնցուղ մերսում:

Ջերմաբուժություն
Օրգանիզմի վրա ջերմային ազդեցության համար լայնորեն կիրառվում են ջերմակիրներ, ներառյալ պելոիդներ, սուլֆիդային ցեխեր, տարբեր տորֆեր, ինչպես նաև ցեխանման նյութեր, որոնք բացի ջերմային ազդեցությունից տարբերվում են նաև իրենից քիմիական բաղադրությամբ, օրգանական նյութերի պարունակության և բաղադրության յուրահատկությամբ, միջավայրի Ph-ի ակտիվությամբ և այլն, որն էլ ապահովում է դրանց ազդեցության յուրահատուկ մեխանիզմը:

Ցեխա-Տորֆաբուժություն
• ընդհանուր և տեղային ցեխային ապլիկացիաներ,
• գալվանոպելոիդ թերապիա,
• էլեկտրոֆորեզ պելոիդով,
• պելոֆոնոթերապիա, պարաֆինոթերապիա,
• պարաֆինային լոգանք անձեռոցիկ-պարաֆինային ապլիկացիա:

Պացիենտների վերականգնողական բուժման մեջ հաջողությամբ կիրառվում է լողը լողավազանում:

Բաժնում աշխատում են վերականգնողական բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետներ’ բժիշկներ, ռեաբիլիտոլոգներ, սպորտային և մանկավարժական բարձրագույն կրթություն ստացած փորձառու ԲՄՄ մեթոդիստներ և մերսողներ, բարձր որակավորում ունեցող բուժքույրեր: Բաժանմունքի մասնագետները սերտ համագորշակցությամբ աշխատում են բուժող բժիշկների հետ և ակտիվորեն մասնակցում յուրաքանչյուր պացիենտի են վերականգնողական բուժման անհատական ծրագրերի ձևավորմանը:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-11, 1-50, 2-50

Մասնագետներ