ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԻՄԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն լինելով վերականգնողական և ֆիզիկական բժշկության, կուրորտաբանության մասնագիտացված գիտա-ուսումնա-գործնական բազմապրոֆիլ բուժհաստատություն, իրականացնում է էտապային բժշկական ռեաբիլիտացիա, որն հանդիսանում է կանխարգելիչ և կլինիկական բժշկության կարևորագույն օղակ`  ներառելով ֆիզիկական և վերականգնողական բժշկության մեջ կիրառվող ժամանակակից հետազոտությունների և բուժման լայն սպեկտրը:

ԿՖԲԳՀԻ-ի հիմնական ռազմավարական նպատակն է հանդիսանում վերածվել միջազգային ռեաբիլիտացիոն ընկերակցություններին ինտեգրված, եվրոպական չափանիշներին համապատասխանող, տարածաշրջանային նշանակության ժամանակակից բազմապրոֆիլ գիտա-կրթական-կիրառական, էտապային բուժում իրականացնող ռեաբիլիտացիոն և էկոլոգիական բժշկության կենտրոնի:

Այս ամենը հնարավոր կլինի իրագործել ինստիտուտի գլխավոր առավելությունը հանդիսացող մասնագիտական  բարձր  ունակություններ և փորձ ունեցող, բժշկության մարդասիրական գաղափարներին հավատարիմ անձնակազմի նվիրումով աշխատանքի և համապատասխան բուժական բազայի շնորհիվ:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ը իր գործունեությունն իրականացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով`

1. Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում

* Հիվանդանոցային երկարաժամկետ շուրջօրյա հսկողություն պահանջող պետության կողմից երաշխավորված անվճար  և  վճարովի վերականգնողական բուժօգնություն

* հիվանդանոցային շուրջօրյա կարճաժամկետ հսկողություն պահանջող պետության կողմից երաշխավորված անվճար և  վճարովի վերականգնողական բուժօգնություն

* ցերեկային ստացիոնարի պայմաններում հիվանդանոցային հսկողություն պահանջող պետության կողմից երաշխավորված անվճար և վճարովի վերականգնողական բուժօգնություն

* հիվանդանոցային շուրջօրյա հսկողություն չպահանջող վճարովի վերականգնողական բուժօգնություն

* հիվանդանոցային հսկողության խառը պայմաններ պահանջող վճարովի վերականգնողական բուժօգնություն.

2. Բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում  և խորհրդատվություն

3. Բուժ-ախտորոշիչ հետազոտությունների անց կացում

4. Առողջների առողջության պահպանման և անհատական, կանխարգելիչ, առողջ ապրելակերպի մշակում, մշտահսկում, կարգավորում և կյանքի որակի  ցուցանիշների բարելավում:

5. Գիտահետազոտական աշխատանքներ (հիմնականում կիրառական բնույթի)` հանրապետության բնական բուժական գործոնների (մակրո- և միկրոկլիմա, բուժիչ հանքային և քաղցրահամ ջրեր, տորֆեր, ցեխեր, կավեր), կուրորտային և ռեկրեացիոն գոտիների ուսումնասիրություն, դրանց մոնիթորինգի, տեղանքների շրջայնացման ու քարտեզագրման, ռացիոնալ օգտագործման ուղիների մշակման ու կանխատեսման սկզբունքների գնահատումով:

ԿՖԲԳՀԻ կոլեկտիվի և տվյալ բնագավառի հանրապետության լավագույն մասնագետների երկարամյա հետազոտությունների արդյունքում ստեղծվել և 2010թ. հրատարակվել է` նմանատիպը չունեցող, ֆունդամենտալ բժշկագիտական “ԱՏԼԱՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ և ԲՈՒԺ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ” (“АТЛАС: КЛИМАТ И ПРИРОДНЫЕ ЛЕЧЕБНО-ОЗДОРОВИТЕЛЬНЫЕ РЕСУРСЫ АРМЕНИИ”) աշխատությունը:

6. Հետդիպլոմային կրթություն ինստիտուտի բազայի վրա գործող Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ԿՖԲԳՀԻ ՓԲԸ  տրված լիցենզիայի  ընկերության գործունեությունը ընդգրկում է բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ոլորտները. բժշկական ընդհանուր պրակտիկա, վերականգնողական բժշկության, կուրորտաբանության, ֆիզիոթերապևտիկ, ռեֆլեքսոթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, կինեզոթերապևտիկ, բուժական մերսում, բալնեոլոգիական, ավանդական բժշկության, սպորտային բժշկություն, նյարդաբանական, սրտաբանական, գաստրոէնտերոլոգիական, թոքաբանական, մանկաբուժական, ներզատաբանական, մասնագիտական բժշկության, գինեկոլոգիական, մաշկաբանական, դիետոլոգիական, ֆունկցիոնալ ախտորոշիչ, լաբորատոր ախտորոշիչ, ստոմատոլոգիական, մասնագիտական բժշկության և այլն: