Կենտրոնի ղեկավար՝ Կարինե Հրանտի Ավետիսյան

Բաժնի վարիչ`
Կարինե Հրանտի Ավետիսյան

Ինստիտուտի ախտորոշման բաժնում իրականացվում են հիվանդների հետազոտման, հիվանդությունների ախտորոշման և բուժման արդյունավետության վերահսկման համար անհրաժեշտ հետազոտություններ:

Ֆունկցիոնալ ախտորոշման Գործիքային հետազոտություններ`
• Ճառագայթային ախտորոշում (ռենտգենաբանական հետազոտություններ)
• Ուլտրաձայնային ախտորոշում
— Որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների
— Վահանագեղձի և կրծքագեղձի
— Սրտի (էխոկարդիոգրաֆիա)՝ դոպլեր հետազոտությամբ
— Հոդերի
— Զարկերակների եվ երակների դուպլեքս հետազոտություն
• Էլեկտրասրտագրություն
— վելոէրգոմետրիա
— Տրեդմիլ
• Ռեոգրաֆիկ հետազոտություններ
• Օքսիմետրիա
• pH-մետրիա  և այլն:

Կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ`
• Ընդհանուր կլինիկական
• Արյունաբանական
• Կենսաքիմիական և այլն:

Ախտորոշիչ բաժնում Դուք կարող եք ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք ոչ միայն նշանակում են անհրաժեշտ հետազոտությունները և մեկնաբանում դրանց արդյունքները, այլև տալիս են հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ ամփոփ, գործնական խորհուրդներ:

Կենտրոնում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ’ բժիշկ լաբորանտներ, ռենտգենոլոգ, սոնոգրաֆիստներ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկներ, լաբորանտներ և այլն:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-06, 2-57

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ