Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն

17 сентября 2013 | СПРАВОЧНИК, НОВОСТИ | Цитата

Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն: Ժողովածուն թույլատրվել է տպագրության ՀՀ առողջապահության նախարարության կողմից և «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն գիտական խորհրդի որոշմամբ: Ժողովածուն ունի վերականգնողական բժշկության տարբեր ուղղություններին համապատասխանող մասնագիտական ուղղվածություն և միջազգային խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են եղել համապատասխան բնագավառների գիտության դոկտորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից: Ժողովածուն լույս է տեսել 300 տպաքանակով: