Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը

ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում ինֆորմացիոն-քարտեզագրման բազայի տվյալների հիման վրա մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը:
Ատլասում առաջին անգամ ֆունդամենտալ գիտական աշխատանքի տեսքով ներկայացված են Հայաստանի հայտնի և նոր հայտնաբերված բնական բուժական-առողջարարական ռեսուրսների ընդհանրացված տվյալները և դրանց մոնիթորինգի, համակարգման, բժշկա-էկոլոգիական գնահատման գիտական մշակումների արդյունքները (ավելի քան 30 տարվա խորությամբ):
Ատլասը հանդիսանալով գիտա-ինֆորմացիոն աշխատանք, կազմված է շատ հասարակ և հանրամատչելի կարտոգրաֆիկ լեզվով, որը մեծացնում է նրա գործնական կիրառության շրջանակները: Այն նախատեսված է ինչպես առողջապահության, բժշկական էկոլոգիայի, կլիմատոլոգիայի և հիդրոօդերեվութաբանության բնագավառի մասնագետների, տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների լայն շրջանակի, զբոսաշրջության, մասսայական և մասնագիտական սպորտի հիմնախնդիրներով զբաղվող բիզնես և ներդրումային կառուցվածքների ներկայացուցիչների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակների համար:
Ատլասը կազմված է 136 էջից, որը պարունակում է' 123 քարտեզ, որոնցից 86-ը ինքնօրինակ են (հեղինակային), ավելի քան 300 գրաֆիկ, աղյուսակ, նկարներ և պարզաբանող տեքստային մաս: