Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ ԿՖԲ ԳՀԻ կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ

Սույն թվականի հունիսի 7-ից 9-ը Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ և “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովը: Կազմկոմիտեի նախագահ – ՀՀ առողջապահության նախարար Հ.Մ.Քուշկյան: Հոբելյանական միջոցառումներին մասնակցեցին բազմաթիվ բարձրաստիճան և ճանաչված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա, Տաջիկստան, Ուզբեկստան) և արտերկրներից (Գերմանիա, ԱՄՆ, Իզրայել, Կորեա): Գիտաժողովի թեմատիկան հիմնականում նվիրված էր ռեաբիլիտացիայի արդիականացման և զարգացման տեսակետներին, կանխարգելիչ բժշկությանը, կյանքի որակի բարելավման ուղղություններին և այլն:
Հանդիսավոր բացման արարողությանը տեղի ունենացավ 2011թ. հունիսի 7-ին ժամը 1030-ին Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական Համալսարանի մեծ դահլիճում: Բացման արարողությանը հանդես եկան ՀՀ առողաջապահության փոխնախարար Տ.Գ.Սահակյանը, ով նախարարի անունից շնորհավորեց ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կոլեկտիվին' կազմավորման հոբելյանական 80 ամյակի առթիվ: Ինստիտուտի արժանի բուժաշխատողներ պարգևատրվեցին ՀՀ ԱՆ պատվոգրերով և շնորհակալագրերով: Գիտաժողովի լիագումար և սիմպոզիալ նիստերին ելույթ ունեցան 40-ից ավել մասնակիցներ, որոնց զեկույցները նվիրված էին վերականգնողական բժշկության տարբեր ճյուղերի արդի խնդիրներին: Ինչպես նշեցին մասնակիցները, Գիտաժողովը անցավ բարձր գիտական և կազմակերպչական մակարդակով, ստեղծագործական միջավայրում և այն կնպաստի վերականգնողական բժշկության ռազմավարական ուղղությունների հետագա զարգացմանը:



Читать так же по темам:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նոր տնօրեն Տիգրան Գևորգի Վահրամյանի ներկայացման արարողությունը• ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ• «ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:• “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն• ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ• Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 5-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն• 2012 թվականին բուժօգնություն են ստացել 2681 հիվանդ