«ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

13 սեպտեմբերի 2013 | ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Цитата

2013 թ. սեպտեմբերի 10-12-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում տեղի ունեցավ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կողմից պարբերաբար կազմակերպվող “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
ՀՀ Առողջապահության նախարարություն
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիա
ՌԴ ԱՆ Կուրորտաբանության և Բժշկական ռեաբիլիտացիայի ՌԳԿ
Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարան
ՌԴ Վերականգնողական բժշկության մասնագետների ասոցիացիա (ԱՍՎՈՄԵԴ)
Հայաստանի բալնեոլոգների և կուրորտաբանների ասոցիացիա

ՆԱԽԱԳԱՀ
Դ. Հ. Դումանյան - Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Բ. Ն. Հարությունյան - Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն
Ա. Գ. Աշոտյան - ՀՀ Կրթության և գիտության նախարար
Բ. Ի. Լեոնով - ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ
Վ. Ա. Լինոկ. ՌԴ ԱՆ Կուրորտաբանության և Բժշկական ռեաբիլիտացիայի ՌԳԿ տնօրեն

Գիտաժողովի հիմնական գիտական ուղղությունները`
• «Առողջ հասարակություն»- վերականգնողական բժշկության ռազմավարություն
• Վերականգնողական բժշկության մեջ նոր տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների մշակում ու ներդրում
• Վերականգնողական և էկոլոգիական բժշկության ժամանակակից ուղղությունները
• Վերականգնողական օղակի դերը առողջապահության համակարգում
• Միջազգային ինտեգրացումը ռեաբիլիտացիայի գիտական և հիմնական ասպեկտների գծով
• Վերականգնողական թերապիայի ավանդական և այլընտրանքային մեթոդները:
• Ռեաբիլիտացիայի գործընթացի և արդյունավետության մոնիտորինգ
• Բազմապրոֆիլ ռեաբիլիտացիա և «Կյանքի որակ»
• Ռեաբիլիտացիա և բժշկությունը արտակարգ իրավիճակներում
• Կուրորտային ծառայության ընդարձակման և արդիականացման ճանապարհները
• Բուժական զբոսաշրջության զարգացման սկզբունքները
• Ռեաբիլիտացիայի բժշկասոցիալական ասպեկտները և այլն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անցկացման վայրը. Երևան-Դիլիջան, 2013 թ. սեպտեմբերի 10-12:
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-ին «Լեռնային Հայաստան» առողջարանում, ք.Դիլիջան:
Գիտաժողովին մասնակցել են 100-ից ավել բարձրաստիճան և ճանաչված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից (Ավստրիա, Կորեա, Իզրայել, Լատվիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Տաջիկստան և այլն):
Գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես են եկել 30-ից ավելի մասնակիցներ:
Գիտաժողովի պաշտոնական լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:



Читать так же по темам:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ• «ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:• “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն• ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ• Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 5-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն• Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ ԿՖԲ ԳՀԻ կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ• 2012 թվականին բուժօգնություն են ստացել 2681 հիվանդ