«ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

15 սեպտեմբերի 2017 | ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2017 | Цитата
 

2017 թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ունեցավ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կողմից պարբերաբար կազմակերպվող “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
ՀՀ Առողջապահության նախարարություն
ԼՂՀ Առողջապահության նախարարություն
ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիա
Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարան
ՌԴ ԱՆ Բժշկական ռեաբիլիտացիայի և կուրորտաբանության ՌԳԿ
ՌԴ Վերականգնողական բժշկության մասնագետների ասոցիացիա (ԱՍՎՈՄԵԴ)
Հայաստանի բալնեոլոգների և կուրորտաբանների ասոցիացիա

ՆԱԽԱԳԱՀ
Լ.Ն. Ալթունյան - Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Բ. Ն. Հարությունյան - Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն
Կ.Ն. Աթայան - ԼՂՀ առողջապահության նախարար
Բ. Ի. Լեոնով - ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ
Ա.Գ.Սահակյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ն.Ա.Ստարցևա - ՌԴ ԱՆ Կուրորտաբանության և Բժշկական ռեաբիլիտացիայի ՌԳԿ տնօրեն
Ա.Ա. Մուրադյան - Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Անցկացման վայրը. Երևան-Ստեփանակերտ, 2017 թ. սեպտեմբերի 13-15:
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-ին Երևանի “Անի Պլազա” հյուրանոցի Նաիրի կոնֆերենց սրահում:

Գիտաժողովի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին ժամը 20.00-ին Ստեփանակերտի “Վալեքս Գարդեն” հյուրանոցի կոնֆերենց սրահում:

Գիտաժողովին մասնակցել են 100-ից ավել բարձրաստիճան և ճանաչված մասնագետներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից (Կորեա, Չեխիա, Իզրայել, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Տաջիկստան և այլն):

Գիտաժողովի թեմատիկան նվիրված էր վերականգնողական և էկոլոգիական բժշկության ժամանակակից ուղղություններին, ռեաբիլիտացիայի արդիականացման և զարգացման տեսակետներին, կանխարգելիչ բժշկությանը, կուրորտային ծառայության ընդարձակման և արդիականացման ճանապարհներին, բուժական զբոսաշրջության զարգացման սկզբունքներին, կյանքի որակի բարելավման ուղղություններին և այլն:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտաժողովի համանախագահ Բենիկ Հարությունյանը, ով ողջունելով մասնակիցներին բարի երթ է մաղթել գիտաժողովի աշխատանքներին:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ առողաջապահության նախարարարության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի, Հայաստանի, Ռուսաստանի և այլ արտերկրների գիտաառողջապահական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Գիտաժողովի առաջին օրը` լիագումար և սիմպոզիալ նիստերին ելույթ են ունեցել 25-ից ավել մասնակիցներ, որոնց զեկույցները նվիրված էին վերականգնողական բժշկության տարբեր ճյուղերի արդի խնդիրներին, դրանց լուծման առաջարկներին ու դիրքորոշումներին:

«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով Երևանում մեկնարկած 8-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները սեպտեմբերի 14-ին և 15-ին շարունակվել են Արցախում: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը` իր երախտագիտությունը հայտնելով կազմակերպիչներին գիտաժողովի աշխատանքներում Արցախի ընդգրկման համար:

Գիտաժողովի համանախագահ Բենիկ Հարությունյանը իր հերթին ողջունել է մասնակիցներին և շեշտել, որ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ կողմից պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովները ձեռք են բերել մեծ հեղինակություն, որոնց մշտապես մասնակցում են վերականգնողական բժշկության ոլորտի աշխարհի տարբեր երկրների ճանաչված գիտնականներ: Բենիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ նման գիտաժողովներին ներառել նաև Արցախը:

Գիտաժողովի պատվիրակները Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Հանարապետական բժշկական կենտրոն, ծանոթացել են նաև նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի պայմաններին և առկա խնդիրներին:

Ստեփանակերտ այցի շրջանակներում հանդիպում է կայացել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Բենիկ Հարությունյանը, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, Մոսկվայի առողջապահության գլխավոր ռեաբիլիտոլոգ, Բժշկական ռեաբիլտացիայի, վերականգնողական և սպորտային բժշկության Մոսկվայի ԳԳԿ տնօրեն բ.գ.դ., պրոֆ. Իրենա Պոգոնչենկովան, Հարավային Կորեայի Սոգյոնի Համալսարանի պրոֆեսոր Կիեջին Լին: Հանդիպման ժամանակ քննարկվել է ՌԴ ԲՏԳԱ Արցախյան մասնաճյուղի բացման գաղափարը, որը հավանության է արժանացել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից: Քննարկվել են նաև առողջապահական ոլորտին, գիտաբժշկական համագործակցությանը և համատեղ իրականացվելիք գիտահետազոտական աշխատանքներին վերաբերվող  կարևորագույն հարցեր:

Արցախի Հանրապետության այցի շրջանակներում հյուրերը այցելել են Դադիվանքի, Գանձասարի, Շուշիի և Տաթևի եկեղեցիներ, Ստեփանակերտի պետական թանգարան, ծանոթացել Հայաստանի և Արցախի մշակույթային և հոգևոր կենտրոնների, ավանդույթների, սովորույթների և պատմության հետ:

Գիտաժողովը անցել է բարձր գիտական և կազմակերպչական մակարդակով, ստեղծագործական միջավայրում: Մասնակիցների կարծիքով նման շփումները մեծ դերակատարություն կունենան ոլորտի հետագա զարգացման համար:



Читать так же по темам:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:• “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն• ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ• Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 5-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն• Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ ԿՖԲ ԳՀԻ կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ• 2012 թվականին բուժօգնություն են ստացել 2681 հիվանդ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն