SonoAce R3 – ուլտրաձայնային սկաներ Samsung Medison

Ինստիտուտի կողմից ձեռք է բերվել և ներդրվել Սամսունգ-Մեդիսոն ֆիրմայի նոր սոնոգրաֆիկ սարք' SonoAce R3 մոդելը: Այն իրենից ներկայացնում է շարժական, թվային, գունավոր ուլտրաձայնային համակարգ' պատկերի բարձր որակով, ժամանակակից տեխնոլոգիական և ախտորոշիչ հնարավորություններով, որը կարելի է օգտագործել բժշկության ցանկացած ոլորտում: Այն համեմատած իր նախորդների հետ ունի թեթև քաշ, երկու ներկառուցված մուտք (порт) տվիչների (датчик) միացման համար, LCD էկրան, ընդլայնված միջակայք (диапазон) (180դբ), պատկերի ավտոմատ օպտիմիզացման հնարավորություն, 3 USB մուտք և այլն:

SonoAce R3 սարքի լայն հնարավորությունները թույլ է տալիս կատարելու բազմաթիվ նոր հետազոտություններ:
1. Սոնոգրաֆիա – որովայնի խոռոչի օրգաններ, փոքր խոռոչի օրգաններ
2. Էխոգրաֆիա գինեկոլոգիայում և մանկաբարձությունում
3. Հենա-շարժական համակարգի հետազոտություններ
4. Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն:
5. Էխոկարդիոգրաֆիա – դոպլեր հետազոտությամբ
6. Մակերեսային օրգանների էխոգրաֆիա -վահանաձև գեղձ, կրծքագեղձ, լիմֆատիկ հանգույցներ և այլն

Երիկամ, գունավոր պատկերահանում