Ո՞ր դեպքերում է հակացուցված բուժական մերսումը

08 հուլիսի 2014 | ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ | Цитата

Հարց - Ո՞ր դեպքերում է հակացուցված բուժական մերսումը:

Պատասխան – Բուժական մերսում կատարելիս պետք է ուշադրություն դարձնել բոլոր հակացուցումների վրա, որոնք շատ ավելի են քան սովորական մերսման ժամանակ: Բուժական մերսման հակացուցուցումներն են.

  • Արյան համակարգային հիվանդություններ
  • Ցանկացած տեղակայման չարորակ և այլ ուռուցքներ' մինչև վիրահատական բուժումը: Միոմաների ժամանակ կարելի է ձեռքերի, սրունք-թաթային և պարանոցային հատվածի մերսում
  • Օրգանիզմի սուր բորբոքային վիճակներ
  • Տուբերկուլյոզ
  • Թարախային պրոցեսներ
  • Պացիենտի տենդային վիճակ (37.50-ից բարձր մարմնի ջերմաստիճան)
  • Սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա (թույլատրվում է լավանալուց 3-5օր հետո)
  • Արյունահոսություններ կամ դրա հանդեպ հակվածություն
  • Վեներական հիվանդություններ
  • Մաշկի, եղունգների, մազածածկ հատվածի վարակային, սնկային հիվանդություններ, հերպես, էկզեմա խիլեր, մաշկային ծածկույթի վնասվածքներ, ճաքեր, վերքեր և այլն
  • Մաշկի ցանավորումով ընթացող ալլերգիկ և այլ հիվանդություններ, Կվինկեի այտուց
  • Արյունազեղումների առկայություն
  • Լիմֆադենիտ, լիմֆատիկ հանգույցների և անոթների բորբոքումներ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավոտություն
  • Երակների արտահայտված վարիկոզ լայնացում' տրոֆիկայի խանգարումներով
  • Տրոֆիկական խոցերի առկայություն, գանգրենա
  • Քրոնիկական ընթացքով օստեոմիելիտ
  • Տրոմբանգիտ, ծայրամասային անոթների և գլխուղեղի անոթների արտահայտված աթերոսկլերոզ
  • Հիպեր- և հիպոտոնիկ կրիզներ, III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
  • Սրտի, աորտայի, խոշոր անոթների անևրիզմա
  • Սրտամկանի սուր իշեմիա
  • II Բ — III աստիճանի արյան շրջանառության անբավարարություն
  • Սրտի ռիթմի խանգարումներ (շողացող առիթմիա, էքստրասիստոլիա)
  • Բրոնխոէկտատիկ հիվանդություն, III աստիճանի թոք-սրտային անբավարարություն
  • Հոգեկան հիվանդություններ, որոնք ուղեկցվում են խիստ դյուագրգիռ վիճակով և պսիխիկայի շեղումներով
  • Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումներ (սրտխառնոց, փսխում, որովայնի շոշափման ժամանակ ցավ, փորլուծություն, փորկապություն)
  • Որովայնի խոռոչի օրգանների արյունահոսության հակումով հիվանդություններ
  • Վնասվածքների, հիվանդությունների արդյունքում առաջացած ընդհանուր ծանր վիճակ
  • Հետվիրահատական բարդություններ


Читать так же по темам:

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
• Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նոր տնօրեն Տիգրան Գևորգի Վահրամյանի ներկայացման արարողությունը• Պետպատվերով բուժման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և ինչպես է իրականացվում հիվանդների հերթագրումը• Ինչպի՞սի հակացուցումներ կան ֆիզիոթերապիայի նշանակման համար• Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները• Ո՞ր ժամերին կարելի է հանձնել լաբորատոր անալիզներ: Երբ պատրաստ կլինեն հետազոտությունների պատասխանները և ինչպես կարելի է դրանք ստանալ• Ինչպե՞ս պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության (սոնոգրաֆիա)• Կարել՞ի է ռենտգենաբանական քննության միջոցով ախտորոշել միջողային ճողվածք• Ինչ սպորտով կարելի է զբաղվել միջողային ճողվածքի ժամանակ• Առաջնահերթ ինչ պետք է անել, երբ հանկարծակի սկսում է ցավեր մեջքի շրջանում