Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները

04 հուլիսի 2014 | ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ | Цитата

Հարց - Ո՞ր դեպքերում են հակացուցված բալնեոթերապևտիկ պրոցեդուրաները:

Պատասխան - Բալնեոթերապևտիկ պրոցեդուրաներ չի կարելի ընդունել հետևյալ հիվանդությունների և վիճակների ժամանակ.

  • Սուր բորբոքային վիճակ
  • Տուբերկուլյոզի ակտիվ փուլ
  • Մաշկի սնկային, վարակային հիվանդություններ, թաց դերմատիտներ
  • Տենդային վիճակ (մարմնի ջերմաստիճանը բարձր 37.5-ից)
  • Չարորակ նորագոյացություններ
  • Արյունահոսություններ, հակվածություն դրա հանդեպ
  • II Բ — III աստիճանի արյան շրջանառության անբավարարություն
  • II — III աստիճանի ուղեղային եւ կորոնար արյան շրջանառության անբավարարություն, արտահայտված աթերոսկլերոզ
  • III Բ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
  • Մոտակա ժամանակ տարած սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ (մինչև 1տարի)
  • Սրտի, աորտայի, մեծ անոթների անևրիզմա
  • Ստորին ծայրանդամների երակների վարիկոզ լայնացում' տրոֆիկայի խանգարումներով, ռեցիդիվող տրոմբոֆլեբիտ
  • Շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի փուլ
  • Էպիլեպսիա
  • Հղիության երկրորդ շրջան