Ինչ սպորտով կարելի է զբաղվել միջողային ճողվածքի ժամանակ

16 հունիսի 2014 | ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ | Цитата

Հարց - Ինչ սպորտով կարելի է զբաղվել միջողային ճողվածքի ժամանակ:

Պատասխան - Միջողային ճողվածքի ժամանակ Ֆիզիկական ծանրաբեռնվածության և սպորտի տեսակներից խորհուրդ չի տրվում զբաղվել'

  • Վազքով և ցատկով (ողնաշարի վրա այն ունի առանցքային բեռնում);
  • Ասիմետրիկ (թենիս) և մարմնի դիրքի կտրուկ շարժումներ պարունակող պահանջող (արևելյան մարտարվեստ) սպորտի տեսակներով: Այդ տեսակի ծանրաբեռնվածություն ունեն նաև լատինոամերիկյան պարերը, որոնցում ևս շատ են կտրուկ և ռոտացիոն շարժումներ:

Խորհուրդ է տրվում զբաղվել'

  • արևելյան մարմնամարզության ձևերով (Յոգա, Կացուդզո, Նիշի, Ու-շու և այլն), որոնք շատ օգտակար են ողնաշարի համար, ինչպես նաև կատարել հատուկ մշակված վարժություններ
  • ոտքով երկարատև զբոսանքը, որը ապահովում է ողնաշարի շարժուն վիճակը' միաժամանակ պահպանելով մկանների տոնուսը
  • հեծանվային կարճատև զբոսանքը
  • լողը, որի տեսակներից օգտակար են լողը մեջքի վրա և բրաս տեխնիկայով: Բրասի ժամանակ անպայման անհրաժեշտ է գլուխը պահել դեմքով դեպի ներքև և մասամբ սուզելով ջրի մեջ:

Խորհուրդներն ունեն ընդհանուր բնույթ: Չի կարելի բժշկի խորհրդի հակառակ, սրացումը վերանալուց հետո, առանց վերջնական ապաքինման վերադառնալ սիրված սպորտի (դահուկային սպորտ, ֆուտբոլ և այլն):