Բացատրեք խնդրեմ, ին՞չ է խոնդրոզը և օստեոխոնդրոզը, ինչպես բուժվել

06 հունիսի 2014 | ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ | Цитата

Հարց - Բացատրեք խնդրեմ, ին՞չ է խոնդրոզը և օստեոխոնդրոզը, ինչպես բուժվել:

Պատասխան - Օստեոխոնդրոզը տարածված հիվանդություն է, սակայն այն կարող է ախտորոշվել ռենտգենաբանական մանրազնին կամ ՄՌՏ հետազոտությունից հետո: Այն ունի արտահայտման տարբեր ձևեր և, համապատասխանաբար, բուժման տարբեր մոտեցումներ' ըստ հայտնաբերված խանգարումների: Ընդհանուր առմամբ օստեոխոնդրոզը ողնաշարի դեգեներատիվ խանգարում է: Շատ կարևոր է հանքային նյութերի և վիտամինների միջոցով մետաբոլիզմի կորեկցիան, անհրաժեշտ է նաև ֆիզիոթերապիա, բուժական մերսում, մանուալ թերապիա, բուժական մարմնամարզություն: Սակայն պետք է հիշել, որ արդյունավետ բուժումը հնարավոր է միայն ստույգ ախտորոշման պարագայում: Ոչ միշտ է մեջքի ցավերը օստեոխոնդրոզի, իսկ գլխացավը հիպերտոնիայի պատճառ: