Ի՞նչ է իրենից ներկայացնում Շմորլի ճողվածքը: Որքանով է այն վտանգավոր և ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ չբուժվելու դեպքում

02 հունիսի 2014 | ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ | Цитата

Հարց - Ի՞նչ է իրենից ներկայացնում Շմորլի ճողվածքը: Որքանով է այն վտանգավոր և ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ չբուժվելու դեպքում:

Պատասխան – Շմորլի ճողվածքը դա միջողային սկավառակի /դիսկի/ աճառային հյուսվածքի ճնշումն է հարակից ողի մարմնին: Այն հետագայում սպառնում է ձևավորել միջողային ճողվածք, հնարավոր է միջողային սկավառակի կառուցվածքային փոփոխություններ, դեգեներատիվ ընթացք, թիկունքի շրջանում ցավի ի հայտ գալ, ողի մարմնի ամրության նվազում: Ընդհանուր առմամբ հատուկ բուժում չի պահանջում: Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են բարդությունների կանխմանը և ներառում են (բժշկի խորհրդատվությունից, հետազոտությունից հետո) ֆիզիոպրոցեդուրաներ, բուժական մարմնամարզություն, բուժական մասնագիտացված մերսում, մանուալ թերապիա և օստեոպաթիա, ողնաշարի ձգում: Հակացուցված են ծանրամարտը և այլ ուժային սպորտաձևերը, ուժային մարզասարքերով պարապելը, ցատկը, վազքը, աէրոբիկան, շեյպինգը: Ցուցված են – լողը, ամենօրյա հատուկ մարմնամարզությունը (նշանակված ԲՄԿ հրահանգչի կողմից):