ՌԴ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հիմնադրվել է 08.02.2001թ. (հր.№1)

ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի

Հայաստանյան մասնաճյուղի Նախագահ

Ակադեմիկոս Հարությունյան Բենիկ Նիկոլայի

ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի /ՌԴ ԲՏԳԱ/ Հայաստանյան մասնաճյուղը ռուս և հայ գիտնականների բեղմնավոր համագործակցության վառ օրինակ է: Հայաստանյան մասնաճյուղի ձևավորման և զարգացման, նրա միջազգային գիտական հանրությանը ինտեգրման գործում ակադեմիկոս Բ.Ի.Լեոնովի կողմից մշտապես ցուցաբերված ուշադրության, աջակցության և օգնության շնորհիվ, այսօր Ակադեմիայի մասնաճյուղը Հայաստանի առաջատար գիտական կենտրոններից մեկն է, որը միավորում է բժշկա-տեխնիկական բնագավառի գիտնականներին և հանդիսանում շարժիչ ուժ հանրապետության մի շարք գիտական ուղղություններում կառուցվածքա-կազմակերպչական հայեցակարգային փոփոխություններ իրականացնելիս:
ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղի էվոլյուցիան կարելի է հստակ բաժանել երկու փուլի. կազմավորման փուլ (2001-2002թթ.) և լիարժեք գործունեության փուլ (2003թ.):
Ընթացիկ տարիներին Մասնաճյուղը հաջողությունների հիմնականում հասել է 2002թ. նոյեմբեր ամսից, ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ /ԿՖԲԳՀԻ/ բազայի վրա տեղափոխվելուց հետո, երբ ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ.Ն.Հարությունյանը նշանակվեց ԿՖԲԳՀ ինստիտուտի տնօրեն:
Այսպիսի համադրումը խիստ էֆեկտիվ եղավ, քանի որ ԿՖԲԳՀԻ լինելով Հայաստանի միակ բազմապրոֆիլ գիտա-գործնական կենտրոնը վերականգնողական և ֆիզիկական բժշկության ոլորտում, հանդիսանում է յուրօրինակ փորձագիտական բազա, ինչպես նոր բժշկական սարքավորումների կլինիկական հետազոտությունների անցկացման, այնպես էլ հանրապետության և տարածաշրջանի առողջապահական կազմակերպություններում դրանց ներդրման համար: Միաժամանակ ԿՖԲԳՀԻ հանդիսանում է կլինիկական բազա Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական ամբիոնների համար:

Այսօր ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղը հանդիսանում է կազմավորված, միջազգային հանրությանը ինտեգրված, Ազգային Ժողովի, Հայաստանի կառավարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, առողջապահության նախարարության և այլ կազմակերպությունների, գերատեսչությունների և գիտական լայն հասարակության կողմից ճանաչված գիտա-կազմակերպչական Կենտրոն, որը հաջողությամբ գործում է' սերտ համագործակցելով ՌԴ ԲՏԳԱ նախագահության և ԱՊՀ մի շարք երկրների Մասնաճյուղերի հետ:
Հայաստանյան Մասնաճյուղի անդամներ են, տարբեր ոլորտները ներկայացնող, հանրապետության 60-ից ավել ճանաչված գիտնականներ, գերատեսչությունների ղեկավարներ, գիտա-հետազոտական և ուսումնական խոշորագույն հաստատությունների տնօրեններ, առաջատար ԲՈՒՀ-երի ամբիոնների վարիչներ:
Մեծ գիտական ներուժ ունենալով և համագործակցելով գերատեսչությունների, գիտական և գիտա-արտադրական հաստատությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների և ֆոնդերի լայն շրջանակների հետ, Մասնաճյուղը ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության գիտական, կրթական և առողջապահական համակարգերի կարևորագույն գերակա ծրագրերի մշակման, փուլային քննարկումների և իրագործման գործընթացում:
Ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը, իր գործունեության բոլոր ոլորտներում լինելով կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ հիմնական գործընկերը, գտնվում է սերտորեն համակործակցում է Ռուսաստանի Վերականգնողական բժշկության և կուրորտաբանության ՌԳԿ, ՌԴ ԲՏԳԱ Ուզբեկական, Ղազախական, Տաջիկական և Վրաստանյան մասնաճյուղերի, Հայաստանի ԳԱԱ մասնագիտական գիտական ինստիտուտների (Բունիաթյանի անվ. Բիոքիմիայի ինստիտուտ, Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, ֆիզիկական հետազոտությունների ինստիոտուտ և այլն) հետ: Իր գործունեության մի շարք ուղղություններով (գիտա-հետազոտական աշխատանքներ, ուսուցում, մասնագիտացում և այլն) Մասնաճյուղը սերտորեն կապված է Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Բալնեոլոգների և կուրորտաբանների, Նյարդաբանների, Սրտաբանների հայկական ընկերակցությունների, Հայաստանի սեյսմոլոգների, “ՄԵԴԻԱԻՆՖՈՐՄ” գործակալության, միջազգային ուսուցողական կենտրոնի (Life Sciences International Higher Educational School “BIOMEDICA” UNESCO) և այլն հետ:

ՌԴ ԲՏԳԱ նախագահության, Հայաստանյան Մասնաճյուղի և Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ սերտ համագործակցության վառ օրինակ է Հայաստանում ավանդույթ դարձած և պարբերաբար (2003, 2005, 2007, 2009, 2011, 2013թթ.) կազմակերպվող “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ”  խորագրով միջազգային գիտաժողովները, որոնց մասնակցում են բազմաթիվ բարձրաստիճան և ճանաչված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից: Գիտաժողովների թեմատիկան հիմնականում վերաբերվում է ռեաբիլիտացիայի արդիականացման և զարգացման տեսակետներին, կանխարգելիչ բժշկությանը, նոր բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը, կյանքի որակի բարելավման ուղղություններին և այլն: Խորհրդանշական է, որ առաջին գիտաժողովը նվիրված էր ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի կազմավորման 10 ամյակին:
2005թ-ից սկսած Մասնաճյուղը ԿՖԲԳՀԻ հետ միասին հաջողությամբ համագործակցում է ՀԱԿ Եվրոպական ռեգիոնալ բյուրոյի հետ, “Սնուցման, ֆիզիկական ակտիվության և առողջության գլոբալ ռազմավարությունը”, “Ոչինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և պայքարի եվրոպական ռազմավարությունը” և Առողջ սնուցում և պարենային անվտանգություն (DAFNE) ծրագրերի շրջանակներում, համակարգելով այդ աշխատանքները ՀԱԿ-ի հայաստանյան ներկայացչության հետ:
Այս փուլում առաջին հերթին նպատակահարմար է ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր և խթանել Ակադեմիայի և Մասնաճյուղի տնտեսական համագործակցությունը' վերջին տարիներին Ռուսաստանի և Հայաստանի միջև աճող ռազմավարական տնտեսական կապերի զարգացման շրջանակներում: Ռուսաստանում հաջողությամբ իրականացվող նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումների և տեղեկատվական ախտորոշիչ տեխնոլոգիաների մշակումը և դրանց արտադրության զարգացումը լայն հնարավորություններ են տալիս համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով: