ՌԴ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Հարությունյան Բենիկ Նիկոլայի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր ռեաբիլիտոլոգ, “Առողջապահության կազմակերպիչների միավորում” ՀԿ նախագահության անդամ, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ:
Աբրահամյան Ռազմիկ Աշոտի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ:
Աղաջանյան Իվան Գերասիմի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, "Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի" ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, Հայաստանի ուրոլոգների ընկերակցության նախագահ:
Այվազյան Վաչագան Պետրոսի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական կրթության ֆակուլտետի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Վնասվածքաբան-օրթոպեդների Ասոցիացիայի նախագահ:
Բոստանջյան Մառլեն Գերասիմի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ միջազգային կապերի գծով գիտական խորհրդատու:
Գալստյան Հայրապետ Մեսրոպի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս,գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ:
Դումանյան Դերենիկ Հրանտի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2012-2014թթ. ՀՀ առողջապահության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ:
Համբարձումյան Արմեն Ձոնիկի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, համաճարակաբանության ամբիոնի վարիչ:
Սեկոյան Էդուարդ Սեթի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի գիտական քարտուղար, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ գիտական գծով կորդինատոր, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի պրոֆեսոր:
Օկոև Գեորգի Գրիգորիի - բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական կրթության ֆակուլտետի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ: