ՌԴ ԲՏԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂ

ՌԴ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

1. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ (ԲՏԳԱ)

2. ՌԴ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

3. ՌԴ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱԿԱԴԵՄԻԱ (ԲՏԳԱ)

ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Նախագահ

Ակադեմիկոս Լեոնով Բորիս Իվանի

ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիան (ԲՏԳԱ) իր կազմում միավորում է բժշկա-տեխնիկական գիտությունների տարբեր ոլորտների, կրթության, հանրային առողջության և կանխարգելիչ բժշկության համակարգերի, բժշկական արդյունաբերության անվանի գիտնականների և մասնագետների, ինչպես նաև պետական և հասարակական ճանաչված գործիչների, գյուտարարների, հայտնագործությունների հեղինակների և բժշկական սարքավորումներ արտադրողների: ԲՏԳԱ հիմնադիրներն են հանդիսանում առողջապահության մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, բժշկական արդյունաբերության և բարձրագույն դպրոցների առաջատար մասնագետները:

Ակադեմիան համախմբում է ավելի քան 2000 գիտնականների և առաջատար մասնագետների: Նրանց շարքում են Լենինյան, Պետական և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիրներ, պետական Ակադեմիաների ակադեմիկոսներ, գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակներ, բժշկական և այլ գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, գիտահետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ճանաչված պրոֆեսորներ, նախարարությունների, գերատեսչությունների, տարբեր տարածաշրջանների ղեկավարներ և կազմակերպիչներ: ԲՏԳԱ կառուցվածքի մեջ մտնում են 16 ֆունկցիոնալ (թեմատիկ) և 36 տարածաշրջանային բաժանմունքներ ու մասնաճյուղեր, որոնք ընդգրկում են բժշկական գիտա-տեխնիկական բնագավառների հիմնական ուղղությունների և բժշկության արտադրական-կոմերցիոն ոլորտների հիմնախնդիրները: