ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար՝ Կարինե Վլադիմիրի Մայսուրյան
Կենսաֆիզիկոս, Սննդի սերտիֆիկացման փորձագետ, Սննդի որակի աուդիտ, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի անդամ, «Ջրամատակարարում» ՏՀ8 (ՍԵՆ/ՏՀ 164) տեխնիկական հանձնաժողովի նախագահ

Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումներն են.

  • Ֆիզիկաքիմիական, մանրէաբանական հետազոտությունների լաբորատորիա
  • Կլիմայի և կլիմայաբուժության լաբորատորիա

Բնական բուժական գործոնների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնը ղեկավարում է կենտրոնի ղեկավարը, աշխատում են 3 առաջատար մասնագետներ՝ գիտությունների թեկնածուներ և 11 գիտական աշխատողներ:
Կենտրոնը զբաղվում է Հայաստանի Հանրապետության բնական բուժիչ գործոնների՝ կլիմայի, եղանակի և եղանակային գործոնների, ստորերկրյա հանքային և քաղցրահամ ջրերի, կավերի, տորֆերի, ցեխերի, առողջավայրերի և առողջարանների համալիր ուսումնասիրմամբ, նրանց լիարժեք օգտագործման, պահպանության և էկոլոգիական ու բուժառողջարարական տուրիզմի զարգացման ոլորտի ծրագրերի իրականացմամբ:

 

Կենտրոնում իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածություններն են.

  • Գիտական թեմաներ - «Հայաստանի Հանրապետության բնական բուժական և ֆիզիոթերապևտիկ նոր միջոցների ուսումնասիրությունը ու ներդրումը վերականգնողական և էկոլոգիական բժշկության բնագավառում», «Հայաստանի Հանրապետության միջին և բարձրլեռնային զոնաների բնական բուժական գործոնների մոնիթորինգ և բժշկա-էկոլոգիկան գնահատում. Սանատոր կուրորտային համակարգի, բուժ-առողջարար տուրիզմի զարգացման ծրագրի ապացուցողական բազայի մշակում»:
  • Հայաստանի Հանրապետության բնական բուժական ռեսուրսների (հանքային ջուր և պելոիդներ, ցեխեր, կավեր) գնահատում բուժ-կանխարգելիչ և բուժական պրակտիկայում կիրառելու համար:
  • Հանքային ջրերի և բուժիչ պելոիդների քիմիական կազմի և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրություն ըստ միկրոկոմպոնենտային, միկրոէլեմենտային օրգանական և գազային կազմի:
  • Հանրապետության հիդրոմիներալ ռեսուրսների առկա վիճակի և որակի գնահատում: Բազմամյա մշտահսկում և սկրինինգային հետազոտություններ:
  • Հանքային ջրերի և պելոիդների բուժ- կանխարգելիչ նպատակներով արդյունավետ օգտագործման նոր մեթոդների մշակում:
  • Հանքային ջրերի և բուժիչ պելոիդների (ցեխեր, կավեր, տորֆեր և այլն) համալիր ֆիզիկաքիմիական հետազոտություններ՝ նոր ժամանակակից Եվրոպական նորմատիվ պահանջներին համապատասխան:
  • Մակրոիոնային, միկրոէլեմենտային, օրգանական և գազային կազմի առանձին ցուցանիշներով փորձաքննության իրականացում (կարճ և տիպային հետազոտություններ):
  • Բնական և մոդիֆիկացված ֆիզիկական գործոնների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն:
  • Բնական բուժական ռեսուրսների որակի և հատկությունների բալնեոլոգիական և փորձագիտական եզրակացություն: Արձանագրություն և խորհրդատվություն նրանց գերակայական օգտագործման վերաբերյալ:
  • Հանքային ջրերի կոնդիցիայի վերաբերյալ տեղեկանքների կազմում:
  • Նոր տեսակի (երկու և ավելի բնական աղբյուրների ջրերի խառնուրդ) հանքային ջրերի ստացման տեխնոլոգիաների մշակում և առաջարկություն նրանց կիրառման վերաբերյալ:
  • Բնական կուրորտային ռեսուրսների՝ պելոիդների, բուժիչ և բնական հանքային ջրերի հանքավայրերի էկոլոգիական վիճակի ուսումնասիրություններն և նրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն և մեթոդաբանության մշակում:
  • Գիտականորեն հիմնավորված աշխատանքների կիրառություն սանատոր-կուրորտային և առողջապահության բնագավառում, ջրերի շշալցման արդյունաբերության մեջ:
  • Բիոտեխնոլոգիական եղանակով նոր բուժիչ տորֆերի ստացման մեթոդների մշակում, փորձնական խմբաքանակների ստացում, ՏՊ-ի մշակում, արտադրություն:
  • Կենսաբանական ակտիվ բնական բուժիչ նյութերից նոր բուժման միջոցների ստացման մեթոդների մշակում, թուրմերի պատրաստում, Տեխնիկական Պայմանների և կիրառման մեթոդների մշակում:
  • Բուժիչ տարատեսակ սննդամթերքների և կոկտեյլների ստացման մեթոդների մշակում, հրահանգավորում – կիրառման երաշխիք, պատրաստում:
  • Բնական բուժիչ խտանյութերի ստացման մեթոդների մշակում և փորձնական խմբաքանակների ստացում, փորձարկում, ՏՊ-ի մշակում, բժշկական ցուցվածության հիմնավորում:
  • Հայաստանի բնաշխարհի բնական բուժիչ նյութերի, բույսերի, կավերի, միներալների համալիր բազմաբնույթ հետազոտություններ – նոր բուժիչ միջոցների ստացում, մեթոդական ձեռնարկների ձևակերպում:
  • Բնական հանքային ջրերի արտադրական թափոններից էկոլոգիական անվտանգ նոր բուժման միջոցների ստացում և կիրառման հիմնավորում:

Կլիմայի և կլիմայաբուժության լաբորատորիայում իրականացվում են.

  • Եղանակի կարճատև ամենօրյա բժշկական կանխատեսումների կազմում և կիրառում Երևան քաղաքի համար.
  • Եղանակային և կլիմայական առանձնահատկությունների ուսումնասիրումը բժշկական նպատակով.
  • Կլիմայի և կլիմայական առանձնահատկությունների ուսումնասիրումը «եղանակների համալիր բնութագրման» մեթոդով՝ կլիման ըստ եղանակային տիպերի տարբեր սեզոններում, հիմք ընդունելով հանրապետության լանդշաֆտա-կլիմայական գոտիների առանձնահատկությունները /տափաստանա-կիսատափաստանայինից մինչև բարձրլեռնային/.
  • Եղանակի հակադիր փոփոխման բնութագրումը եղանակի բժշկական կանխատեսումների և մեթեոտրոպ ազդեցությունների կանխարգելման նպատակով.
  • Առողջարանների, առողջավայրերի, հանգստի գոտիների կլիմայի որպես ինքնուրույն բուժիչ գործոնի ուսումնասիրությունը.
  • Ուսումնասիրվում են եղանակի ամառային ռեժիմները, որոշվում են «շատ շոգ, շատ չոր» և «տոթակեզ» եղանակային տիպերի կրնվածությունը, ինչի հիման վրա առանձնացվում են եղանակի այդ տիպերով շրջանները.
  • Հաշվարկային մեթոդով որոշվում են տարվա ցուրտ սեզոնում եղանակի «խստությունը» և շուրջօրյա սառնամանիքային աստիճանը, առանձնացվել է բարձրլեռնային շրջաններն այդ տիպի եղանակների առավելագույն կրկնվածությամբ.
  • Գնահատվում են Հայաստանի առողջարանների կոմֆորտային և դիսկոմֆորտային պայմանները և որոշվում կլիմայաբուժության ժամկետները.
  • Գնահատվում և առանձնացվում են Հայաստանի կուրորտա-կլիմայական գոտիները, հիմք ընդունելով կլիմայական գործոնների և էկվիվալենտ, էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանների (ЭТ,ЭЭТ) արժեքների կոմպլեքսը.
  • Հաշվարկային մեթոդով որոշվում են ջեռուցման, դահուկային և ջրային լոգանքներ ընդունելու սկզբի, ավարտի ժամկետները և տևողությունը.
  • Ուսումնասիրվում և վերլուծվում է մթնոլորտի թթվածնային ռեժիմն ըստ տարվա սեզոնների և ուղղահայաց գոտիների: Առաջին անգամ մշակվել է օդում թթվածնի կշռային պարունակության որոշման նոր պարզեցված մեթոդ օդերևութաբանական դիտարկումների բացակայության դեպքում և հաշվարկվել է թթվածնի պարունակության նվազման միջին գրադիենտը ըստ տեղանքի բարձրության:

Կենտրոնի ձեռքբերումները վերջին 10 տարիների ընթացքում
Պատենտավորված աշխատանքներ

  1. հեղինակներ՝ Բ.Ն.Հարությունյան, Է.Հ. Գրիգորյան, Է.Ս.Սեկոյան, Ռ.Ա. Մադոյան, Ռ.Ս. Էմինյան Արտոնագիր N 1659 A2: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն, գյուտ «Աղիքների դիսբիոզի բուժման եղանակ», գրանցված է պետական գրանցամատյանում 28.11.2005: Պատենտավորված է:
  2. հեղինակներ՝ Բ.Ն.Հարությունյան, Ռ.Ս. Էմինյան , Ռ.Ա. Մադոյան, Է.Հ. Գրիգորյան, Արտոնագիր N 1815A2: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն. գյուտ «Կենսաբանորեն ակտիվ ըմպելիք»: Գրանցված է պետական գրանցամատյանում 15.09.2006 : Պատենտավորված է:
  3. հեղինակներ՝ Բ.Ն.Հարությունյան, Ռ.Ս. Էմինյան , Կ.Վ. Մայսուրյան, Արտոնագիր N 2001A2: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն. գյուտ «Հանքային ջրերի աղանստվածքային թափոնների վերամշակման եղանակ»: Գրանցված է պետական գրանցամատյանում 17.09.2007: Պատենտավորված է:
  4. հեղինակներ՝ Բ.Ն.Հարությունյան, Է.Հ. Գրիգորյան, Էդ. Ս. Սեկոյան, Ռ.Ս. Էմինյան , Ռ. Հ. Սարգսյան , Դ.Ս. Մալերյան, Ռ.Ս. Մադոյան, Կ.Վ. Մայսուրյան, Ն.Ս. Սերոբյան , Վ.Ա. Իսկանդարյան , Կ.Կ. Խաչատրյան , Երևան 2007, ՀՀ ԱՆ ԿՖԲԳՀ ինտիտուտ, Մեթոդական հանձնարարական բժիշկների համար: «Նոր Նարինե» կենսաբանորեն ակտիվ կաթնաթթվային խտանյութի և «Ջերմուկ» հանքային ջրի համակցված կիրառումը մարսողական համակարգի հիվանդություններին ուղեկցվող դիսբիոզի ժամանակ: Պատենտավորված է:
  5. հեղինակներ՝ Բ.Ն.Հարությունյան, Ռ.Ս. Էմինյան , Ռ.Ա. Մադոյան, Է.Հ. Գրիգորյան, Կ.Վ. Մայսուրյան Արտոնագիր N 2338 A: Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն: Գյուտ «Բնական կենսաակտիվ տարատեսակ էլիքսիրների ստացման եղանակ»: Գրանցված է պետական գրանցամատյանում 25.12.2009 : Պատենտավորված է:
  6. հեղինակ՝ Ջ.Հ.Ստեփանյան, նորարարական առաջարկություն: «Լեռնային ռելիեֆի պայմաններում, օդերևութաբանական դիտարկումների բացակայության դեպքում մթնոլորտում թթվածնի կշռային պարունակության որոշման արդյունավետ մեթոդ»:
  7. Ատլաս: «Հայաստանի կլիման և բնական բուժա-առողջարարական ռեսուրսները» հիմնարար գիտական աշխատություն: 2010թ., Երևան, գլխավոր խմբագիր Բ.Ն,Հարությունյան

Կենտրոնում աշխատանքը ապահովում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ, քիմիկներ, կենսաբաններ, կլիմատոլոգներ, լաբորանտներ և կրտսեր բուժ անձնակազմ:

ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ և ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ բազայի վրա գործում է ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտությունների փորձարկման լաբորատորիան (ՀՍՏ/ԻՍՕ 17025-2006 ստանդարտների պահանջներին համապատասխան): Հավաստագրման Վկայագիր NAST 001.Q-0038-2009, ուժի մեջ է մինչև 28 .12.2012 թ: ՓԼ-ի վարիչ, որակի պատասխանատու - Կ.Մայսուրյան:

Փորձարկման լաբորատորիայի աշխատանքների լիարժեք կատարումը իրականացնում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող փորձագետներ՝ քիմիկներ, կենսաբաններ լաբորանտներ:

Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը

  1. Մածուն, մածնաթան, քամած մածուն, թթվասեր, կաթնաշոռ, պաղպաղակ, յոգուրտ, կաթնային ընպելիքներ
  2. Մթերք կաթնաթթվային «Նարինե»
  3. Պանիր և պանրային մթերք, հալած պանիրներ
  4. Ջուր խմելու ջրամատակարարման կենտրոնացված, ստորգետնյա և մակերեսային, շշալցված
  5. Ջրեր հանքային, խմելու, բուժիչ- սեղանի շշալցված
  6. Ոչ ալկոհոլային ըմպելիքներ
  7. Մեղր բնական
  8. Սննդային հավելանյութեր, քացախներ, սննդային թթուներ
  9. Բնական ջրեր՝ գետի, աղբյուրի, լճի, ջրային ավազանի, հորատանցքերի; Արտադրական արտահոսող ջրեր
  10. Հողեր՝ գյուղատնտեսական, արդյունաբերական, բնապահպանական, անտառտնտեսական, բնակավայրերի, աղակալված
  11. Տորֆ «Թավիշ»
  12. Օրգանական պարարտանյութեր «Կենսահումուս»:

Փորձարկման լաբորատորիան' ֆիզիկաքիմիական և մանրէաբանական, ներկայումս մշակում է որակի նոր ռազմավարություն, որը հնարավորություն կտա շարունակել միջազգային համապատասխան կառույցների հետ արդեն իսկ աշխատանքները (Ռուսաստանի Դաշնություն, Լիտվիա, Լատվիա, Մոլդավա, Լեհաստան, Գերմանիա) նպաստելով հայրենական արտադրանքի որակի համապատասխանության հավաստմանը, Եվրոշուկա արտահանվող արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների և անվտանգության՝ անթույլատրելի ռիսկերի վերացմանը: Սերտ համագործակցելով տեղական արտադրողների՝ հանքային ջուր շշալցնող գործարանների հետ, աշխատանքային գործունեության ընթացքում փորձարկման լաբորատորիայի կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի շրջանակներում, ծամանակին ահազանգման միջոցով կվերացվի արտադրատեսակներում տեղ գտած թերությունները, նպաստելով հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ սպառողների վստահության ապահովմանը:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-12