ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Կենտրոնի ղեկավար՝
Կարինե Հրանտի Ավետիսյան

Ինստիտուտի ախտորոշման կենտրոնում իրականացվում են հիվանդների հետազոտման, հիվանդությունների ախտորոշման և բուժման արդյունավետության վերահսկման համար անհրաժեշտ ժամանակակից մեթոդներով հետազոտություններ:

Կենտրոնում կիրառվում են.

Ֆունկցիոնալ ախտորոշման Գործիքային հետազոտություններ`

• ԷՍԳ ծանրաբեռնվածությամբ հետազոտություններ (վելոէրգոմետրիա)
• Տրեդմիլ
• Սպիրոգրաֆիա (դեղորայքային փորձանմուշների օգտագործմամաբ)
• Ռեոգրաֆիկ հետազոտություններ (դեղորայքային փորձանմուշների օգտագործմամաբ)
• Սրտային հիվանդների Հոլտինգ մշտադիտում
• Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)
• Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
• Օքսիմետրիա
• Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
• Ֆիբրոկոլոնոսկոպիա
• Դուոդենաժ
• pH-մետրիա
• Ճառագայթային ախտորոշում (ռենտգենաբանական հետազոտություններ)
• Գերձայնային ախտորոշում
• Էխոսրտագրություն
• M-Էխոէնցեֆալոգրություն և այլն:

Կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ`

• Ընդհանուր կլինիկական
• Արյունաբանական
• Կենսաքիմիական և այլն:

Մեր լաբորատորիայում տեղակայված սարքավորումները թույլ են տալիս լուծել լայնածավալ ախտորոշման խնդիրներ (էնդոկրինոլոգիա, ռևմատոլոգիա, արյունաբանություն, սրտաբանություն, մակաբուծություն, աուտոիմունային, վարակիչ հիվանդություններ և այլն): Ձեր ցանկությամբ Դուք կարող եք ստանալ խորհրդատվություն բարձրակարգ մասնագետներից, որոնք ոչ միայն նշանակում են անհրաժեշտ հետազոտությունները, մեկնաբանում են դրանց արդյունքները, այլև տալիս են հիվանդությունների կանխարգելման և բուժման վերաբերյալ ամփոփ,գործնական խորհուրդներ:
Կենտրոնում աշխատում են դոկտորական, թեկնածուական գիտական աստիճաններով և բարձր որակավորմամբ մասնագետներ' բժիշկ լաբորանտներ, ռենտգենոլոգ, սոնոգրաֆիստներ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկներ, լաբորանտներ և այլն:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-06, 2-57