ՑԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար՝ Կարեն Ալեքսեյի Գալոյան
բժշկական գիտությունների թեկնածու,
Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի թղթակից-անդամ

Ինստիտուտի Ցավի հանրապետական կենտրոնի գիտապրակտիկ գործունեության հիմնական խնդիրներն են.

  • ցավային համախտանիշի էթիոլոգիայի, պաթոգենեզի ու բուժման ուսումնասիրություն և վերականգնողական բուժման ժամանակակից մեթոդների կիրառում,
  • ցավային համախտանիշով հիվանդների համար վերականգնողական բուժման չափորոշիչների և արձանագրային ձևերի մշակում ու ներդրում,
  • բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների հիման վրա վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակում և ներդրում,
  • քրոնիկ հիվանդների, հաշմանդամների և նրանց ընտանիքի անդամների կրթում,
  • հիվանդների վերականգնողական բուժման արդյունավետության գնահատում և մշտահսկում:

ՑՀԿ-ում իրականացվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային, ոսկրամկանային համակարգերի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով հիվանդների ախտորոշում և վերականգնողական բուժում, ելնելով վերականգնողական բուժման հիմնական ցուցումներից և հակացուցումներից: Բուժման տևողությունը կազմում է միջինը 12-ից 18 օր:

Ուսումնասիրելով արտասահմանյան առաջատար կլինիկաների փորձը, ինստիտուտում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակվել և իրականացվում են ցավային համախտանիշով հիվանդների ախտորոշման և վերականգնողական բուժման արձանագրային համակարգեր:

Այդ թվում`

  • ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ (օստեոպորոզ, օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածք, արթրոզ, պոլիարթրոզ, արթրոպաթիա, հոդերի այլ ախտահարումներ, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ, դորսոպաթիա, սպոնդիլոպաթիա, փափուկ հյուսվածքների և մկանների հիվանդություններ, օստեոպաթիա եվ խոնդրոպաթիա և այլն),
  • կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ, ինֆեկցիոն ախտահարումների հետևանքներ (հետինսուլտային վիճակներ, էնցեֆալոպաթիա, մենինգիտ, էնցեֆալիտ, արախնոիդիտ, միելիտ, միելոպաթիա, արտաբրգային (էքստրապիրամիդալ) ախտահարումներ), • ծայրամասային նյարդային համակարգի պոլինեվրոպաթիա եվ այլ ախտահարումներ (առանձին նյարդերի, նյարդարմատների եվ հյուսակների ախտահարումներ, նևրիտ, նևրալգիա, թունելային նևրոպաթիա, պոլինևրիտ, ռադիկուլոպաթիա),
  • գանգուղեղային և ողնուղեղային հիվանդություններ` վնասվածքներից և վիրահատական միջամտություններից հետո,
  • արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված և ուղեղ-անոթային հիվանդություններ,
  • նյարդային համակարգի ֆունկցիոնալ և վեգետատիվ հիվանդություններ (նևրոզ, դեպրեսիա, վեգետո-անոթային դիստոնիա, միգրեն և այլն),
  • էքստրապիրամիդալ, նյարդամկանային և այլ նյարդային հիվանդություններ (ցրված սկլերոզ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ և այլն),
  • աշխատունակության և հոգե-սոցիալական վիճակի վերականգնում, հիվանդների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում:

ՑՀԿ-ի բժիշկների կողմից մշակվել և հանրապետության մի շարք կլինիկաներում ներդրվել են.

  1. բ.գ.դ. Գ.Գ.Մանուչարյանի և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Կարիպազիմով էլեկտրոֆորեզ» մեթոդը - ողնաշարի միջողային ճողվածքներով հիվանդների համալիր բուժման ժամանակ
  2. բ.գ.թ. Կ.Ա.Գալոյանի և ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված «Դետենզոր-մանուալ թերապիա» համակցված մեթոդը - միջողային դիսկերի (սկավառակների) դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումներով վերտեբրո-նյարդաբանական հիվանդների համալիր վերականգնողական բուժման ժամանակ: Այս մեթոդով կատարվում է ողնաշարի ֆիզիոլոգիական երկարատև ձգում, կմախքային մկանների, կապանային ապարատի կարկամության թուլացում, իսկ ողնաշարի ֆունկցիոնալ բլոկադաների օգնությամբ դիսկերի (սկավառակների) խախտումների և պրոլապսների վերականգնում: «Դետենզոր-մանուալ թերապիա» համակցված մեթոդը արժանանացել է Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն կլինիկաների դրական գնահատականին:

Կենտրոնում հիվանդների համալիր բուժման հիմնական գործոններից են նաև էկոլոգիապես անվտանգ, ոչ դեղորայքային միջոցների օգտագործումը (ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա, «Դետենզոր» թերապիա, ֆիտոթերապիա, հոգեթերապիա և այլն): Կենտրոնում համալիր վերականգնողական բուժումը անց է կացվում ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի շրջանակներում: Բուժում ստացած բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

ՑՀԿ-ում աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ' նյարդաբաններ, վերտեբրոլոգ, հոդաբաններ, ասեղնաբույժներ (ռեֆլեքսոթերապևտ), որոնք վերապատրաստվել են Ռուսաստանի, Չինաստանի, Իսրայելի լավագույն կլինիկաներում: 

Կենտրոնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են հիվանդների շուրջօրյա բժշկական սպասարկումը:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-09