ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար – Մկրտիչ Արտեմի Գրաբսկի, Բժշկական գիտությունների թեկնածու
Գլխավոր գիտական խորհրդատու - Էդուարդ Հրաչիկի Գրիգորյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս

Ինստիտուտի վերականգնողական բժշկության կենտրոնի գիտապրակտիկ գործունեության հիմնական սկզբունքներն են.
• բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիապես անվտանգ բժշկական տեխնոլոգիաների կիրառման վրա հիվանդների վերականգնողական բուժման նոր մեթոդների մշակման և ներդրման ծրագրի իրականացում,
• ժամանակակից վերականգնողաբանության խնդիրների լուծման համար բազմամասնագիտական մոտեցման սկզբունքների, բուժօգնության որակի չափորոշիչների և ապացուցողական բժշկության պահանջների կիրառում,
• վերականգնողական բուժման կազմակերպման համար վերականգնողական ծրագրերի մշակում, հաշվի առնելով` հիվանդությունների ախտորոշման մեջ հիվանդության կլինիկական ձևը, զարգացման փուլը, ֆունկցիոնալ խանգարումները, ինչպես նաև ուղեկցող ախտահարումների առկայությունը,
• վերականգնողական բուժման արդյունավետության մշտահսկում և խրոնիկական հիվանդների ուսուցում` ելնելով հիվանդների գործիքային և կլինիկո-լաբորատոր հետազոտությունների տվյալներից, կենցաղային և հոգեբանական վերահարմարվածությունից և նրա կյանքի որակից:

Վերագանողական կենտրոնում իրականացվում է սիրտ-անոթային, շնչառական, ոսկրամկանային, աղեստամոքսային և էնդոկրին համակարգերի ախտահարումներով հիվանդների բազմամակարդակ կանխարգելիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից մշակվել և իրականացվում են տարբեր օրգան-համակարգերի ախտահարումներով հիվանդների վերականգնողական բուժման ծրագրեր, այդ թվում`
սիրտ-անոթային համակարգի (սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության ստենոկարդիա, անցյալում տարած սրտամկանի ինֆարկտ, հիպերտոնիկ հիվանդություն և սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիա, անոթային հիվանդություններ` աթերոսկլերոզ, խրոնիկ երակային և լիմֆատիկ անբավարարություն, շաքարային անգիոպաթիա, վիճակներ սրտի վիրահատական միջամտություններից հետո, սրտի փականային ապարատի ռևմատիկ ախտահարումներ և այլ) հիվանդությունների,
մարսողական համակարգի (տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, գաստրոդուոդենիտ, էզոֆագիտ, կոլիտներ, հեպատիտներ, վիճակներ ստամոքսի խոցի վիրահատությունից հետո և քարային խոլեցիստիտ և այլ) հիվանդությունների,
շնչական համակարգի (բրոնխիալ ասթմա /տարբեր ծագուման/, խրոնիկ օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ և թոքերի ոչ ուռուցքային հետվիրահատական հիվանդություններով հիվանդներ և այլն) հիվանդությունների,
էնդոկրին (ավելորդ քաշ և ճարպակալում, շաքարային դիաբետ, շաքարախտային անգիոպաթիաներ, օստեոպորոզ, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն) հիվանդություններ,
միզասեռական համակարգի (խրոնիկական պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, խրոնիկ պրոստատիտ, շականակագեղձի բարորակ հիպերպլազիա` վիրահատությունից հետո միզաքարային հիվանդությունի քարափշրումից հետո, իմպոտենցիա) հիվանդություններ,
գինեկոլոգիական (դաշտանային ֆունկցիայի խանգարում, էնդոմետրիոզ, կլիմակտերիկ սինդրոմ, երկրորդային ամենորեա և այլն) հիվանդություններ,
հենաշարժողական համակարգի հիվանդություններ (վնասվածքների հետևանքներ և վիրահատական միջամտություններից հետո),
աշխատունակության վերականգնում (ոչ դեղորայքային միջոցների օգնությամբ, այդ թվում նաև ֆիզիկական և ջրաբուժական մեթոդներ, ասեղնաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում, մանուալ թերապիա և հոգեթերապիա),
հոգե-սոցիալական վիճակի վերականգնում, հիվանդների համալիր և բազմապրոֆիլ վերականգնողական ծրագրերով ուսուցում և վերահարմարեցում,
մարզիկների աշխատունակության վերականգնում էկոլոգիապես անվտանգ բնական ֆիզիկական մեթոդների գործածությամբ:

Ինստիտուտում իրականացվում է ժամանակակից գործիքային մեթոդներով և լաբորատոր հետազոտություններով առողջական վիճակի գնահատում: Մշակված են և հաջողությամբ օգտագործվում են վերականգնողական ծրագրեր, որոնք ապահովում են հետինֆարկտային հիվանդների վաղաժամ ակտիվացումը: Լայնորեն կիրառվում են բուժական ֆիզկուլտուրայի և ֆիզիոթերապիայի ժամանակակից մեթոդները: Հիվանդների սոցիալական, ընտանեկան խնդիրների լուծմանն են նպաստում հոգեբանը, հոգեթերապևտը, սեքսոպաթոլոգը: Անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է ինտենսիվ հսկողության հիվանդասենյակում: Կենտրոնում աշխատող որակավորված մասնագետների աշխատանքային փորձը ընդհանրացված է ներքին բժշկության և վերականգնողաբանության արդի խնդիրներին վերաբերող ավելի քան 200 գիտական աշխատություններում:
Կենտրոնում կազմակերպված են քույրական և բժշկական հերթապահություններ, որոնք ապահովում են հիվանդների շուրջօրյա բժշկական սպասարկումը:

Վերականգնողական բժշկության կենտրոնում են աշխատում բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ' սրտաբաններ, հոդաբաններ, էնդոկրինոլոգներ, թոքաբան, գաստրոէնտերոլոգներ, ռեֆլեքսոթերապևտներ:
Ժամանակակից բժշկության ձեռքբերումները, հարմարավետությունը, հոգատար ձեռքերում խնամքը, չնաշխարհիկ բնությունը կօգնեն մոռանալու Ձեր հոգսերը և շատ կարճ ժամանակահատվածում Ձեզ կվերադարձնեն ոչնչով չսահմանափակված առողջ մարդու ազատ կյանքին:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-03, 2-26