Ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն,
վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավար
Գրաբսկի Մկրտիչ Արտեմի

Բժշկական գիտությունների թեկնածու

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18.02.1948թ., Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղ

Կրթություն
1964 թ.- ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը
1964-1970թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1979-1981թթ.-Մոսկվայի I բժշկական ինստիտուտի հատուկ կլինիկական օրդինատուրա' Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի զարգացող երկրներ գործուղման համար
1981-1982թթ. -Մոսկվայի I բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի հայցորդ

Մասնագիտական գործունեություն
1970-1972թթ. - Խորհրդային Բանակ, Լենինգրադյան զինվորական օկրուգ, կարգապահական զինվորական գնդի բժիշկ
1972-1975թթ. - Վրաստանի Գոնդուրայի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թերապևտ
1975 –1979թթ.- Բոգդանովկայի շրջ. պոլիկլինիկայի վարիչ, բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովի նախագահ
1983 -1986թթ. - Սիրիայի Արաբական Հանրապետություն, Հալեպի Սովետական բժշկական կենտրոնի ավագ բժիշկ
1986-1988թթ. - «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, վերակենդանացման բաժնի ռեանիմատոլոգ
1988-1994թթ.- «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, ինտենսիվ թերապիայի և հիպերբարիկ օքսիգենացիայի բաժնի վարիչ
1994-1997թթ. - ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բուժական ծառայության պետ
1998-1999թթ. - ՀՀ ԱՆ ԱԱԻ առողջապահության կառավարման և կազմակերպման բաժնի գիտական ղեկավար
1999-2002թթ. - ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, ԱԱԻ ընտանեկան բժշկության N2 ամբիոնի վարիչ:
2002-2004թթ. - ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ /ԿՖԲԳՀԻ/, գլխավոր բժիշկ և վերականգնողական թերապիայի բաժնի վարիչ
2004-2007թթ. - «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ, ընդհանուր վերականգնողական թերապիայի բաժնի վարիչ և կազմակերպչա-մեթոդական բաժնի պետ
2007-2008թթ. - ՀՀ ԱՆ անձնակազմի լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ
2008-2010թթ. ՀՀ ԱՆ անձնակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մասնագիտացված բժշկական օգնության բաժնի պետ
2010թ. – ԿՖԲԳՀԻ-ի բուժական գծով փոխտնօրեն, վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավար

Մասնագիտական վերապատրաստում
• Ռազմա-դաշտային վիրաբուժություն մասնագիտացում
• Բժշկա-աշխատանքային փորձաքննություն
• Գաստրոէնտերոլոգիա բաժնի վարիչների համար կուրսեր
• Ինտենսիվ թերապիա և հիպերբարիկ օքսիգենացիա
• “Ընտանեկան բժշկության դասավանդում” դասախոսների վերապատրաստում
• Առողջապահության կազմակերպում և կառավարում
• “Հիվանդությունների ինտեգրալ վարում” դասախոսների վերապատրաստում
• Առողջապահության զարգացման հիմնախնդիրները
• Առողջապահության համակարգի զարգացման առաջատար կուրս կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների համար

Գիտական աստիճան և կոչումներ
1982թ.- Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտ

Պարգևներ
• Սիրիայի Արաբական Հանրապետության պատվոգիր,
• ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի Հոբելյանական «Ոսկե մեդալ»,
• ՀՀ պաշտպանության նախարարի անվանական նվերներ' «ՀՀ Զիված ուժերի կազմավորման գործում մատուցած ծառայությունների համար» /1995թ/, «ՀՀ ռազմական անվտանգության սպառնալիքների զարգացման սցենարների մշակման հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար»/2009թ./
• Առողջապահական, կառավարչական մարմինների կողմից պատվոգրեր, շնորհակալագրեր

Գիտական գործունեություն
Հեղինակ է 30-ից ավել գիտական աշխատանքների, որոնք վերաբերվում են
• ներքին հիվանդություններին /գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա/
• ինտենսիվ թերապիային
• առողջապահության կառավարմանն ու կաղմակերպմանը
• ընտանեկան բժշկության հիմնահարցերին
• վերականգնողական և էկոլոգիական բժշկությանը և այլ ոլորտներին
«Սիստեմային սկլերոդերմիայով հիվանդների աղեստամոքսային համակարգի ախտահարումների հիպերբարիկ օքսիգենացմամբ համակցված բուժման մեթոդ»-ի հեղինակային իրավունք:

Հասարակական գործունեություն
2004-2007թթ. – ՀՀ ԱԺ առողջապահության և բնապահպանության հանձնաժողովի անկախ փորձագետ
2004թ. - «Բալնեոլոգների և կուրորտաբանների հայկական ընկերության» անդամ

Անձնական տվյալներ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների, համակարգչային Microsoft word, Microsoft excel և internet explorer ծրագրերին:
Ամուսնացած է ունի երեք որդի և երեք թոռ:

Հեռ.՝ (+37410) 266-000, ներքին 1-03
E-mail: grabskym@rambler.ru