Ինստիտուտի տնօրեն
Բենիկ Նիկոլայի Հարությունյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1946թ., 8 հունիսի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարդակերտի շրջան, Հաթերք գյուղ

Կրթություն
1964-1970թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1970-1972թթ. – Մարքսիզմ-Լենինիզմի համալսարան, փիլիսոփայության ֆակուլտետ
1977-1979թթ. - Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտ., ֆրանսերեն լեզվի ուսուցմամբ վիրաբուժության գծով հատուկ կլինիկական օրդինատուրա
1987-1989թթ. - Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան առաջին Բժշկական ինստիտուտ, ընդհանուր վիրաբուժության գծով դոկտորանտուրա

Մասնագիտական գործունեություն
1970-1972թթ. - Խորհրդային Բանակ, գնդի ավագ բժիշկ
1972-1974թթ. - Արագածի շրջանի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, վիրաբույժ
1974 –1977թթ.- Վարդենիսի բուժմիավորում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ
1980 -1983թթ. - Մալիի հանրապետություն, Գաբրիել Տուրէի անվան հոսպիտալ, ավագ վիրաբույժ
1983-1984թթ. - Չարենցավանի քաղաքային հիվանդանոց, գլխավոր բժիշկ, վիրաբույժ
1984–1987թթ. - Հրազդանի բուժմիավորում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ
1990-1993թթ. - Երևանի Պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) վիրաբուժական հիվանդությունների N1 ամբիոնի պրոֆեսոր
1991-1992թթ.- ՀՀ ԱՆ բուժ-կանխարգելիչ օգնության գլխավոր վարչության պետ
1992-1993թթ. - Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի աղետների բժշկության ամբիոնի վարիչ
1993-1995թթ. - ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության պետ
1993-1997թթ.- Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ
2001թ. - ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ
2002թ. - ՀՀ ԱՆ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն
2003-2011թթ. - ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտի վերականգնողական թերապիայի և կուրորտաբանության ամբիոնի վարիչ
2010թ. - ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական ռազմա-բժշկական հարցերով
2011թ. - Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ

Գիտական աստիճան և կոչումներ
1980թ.- բժշկական գիտությունների թեկնածու
1990թ. - բժշկական գիտությունների դոկտոր
1996թ. – պրոֆեսոր
1998թ. – Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ
2001թ. – Ռուսաստանի Դաշնության Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ

Պարգևներ

  • ԽՍՀՄ առողջապահության բարձրագույն պարգև «Առողջապահության գերազանցիկ» մեդալ
  • Կառավարական պարգև «Պատվո Նշան» շքանշան
  • Հայաստանի Հանրապետության Վարչապետի Հուշամեդալ
  • ԼՂՀ նախագահի «Երախտագիտության մեդալ» շքանշան
  • Միջազգային Միջակադեմիական Միության բարձրագույն պարգև «Վերնադսկու Ոսկե Աստղ» շքանշան
  • «Գիտության և Մշակույթի Ասպետ» պատվավոր կոչում, շքանշան
  • «Պիրոգովի Մեդալ» շքանշան
  • ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի «Ա.Չիժևսկու Ոսկե մեդալ» շքանշան
  • «Ռոբերտ Կոխի Ոսկե մեդալ» շքանշան
  • ՀՀ ՊՆ “ՀՀ Զինված ուժեր 20 տարի” հոբելյանական մեդալ
  • ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան մեդալ

Գիտական գործունեություն
«Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլաս ֆունդամենտալ աշխատության գլխավոր խմբագիրն է , մի շարք մենագրութունների համահեղինակ է, 150-ից ավել գիտական աշխատանքների, հայտնագործության և գյուտերի հեղինակ է, որոնցում ամփոփված են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերվում են.

  • վիրաբուժությանը
  • զարգացող երկրների առողջապահական համակարգի ադապտացիային
  • Հայկական բանակի բժշկական ծառայության համակարգի հիմնադրման և կատարելագործման խնդիրներին
  • հանրային առողջության պահպանմանը
  • առողջապահության և գիտության կազմակերպմանը
  • կուրորտաբանությանը
  • էկոլոգիական և վերականգնողական բժշկության ժամանակակից մոտեցումներին և այլ ոլորտներին:

Հասարակական գործունեություն
1998թ. - «Արցախ» Հայրենակցական ԲՄ նախագահության անդամ
2004թ. -«Բալնեոլոգների և կուրորտաբանների հայկական ընկերության» նախագահ
2006թ. - «Առողջապահության կազմակերպիչների միավորում» Հ/Կ նախագահության անդամ
2008թ. - ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ

Անձնական տվյալներ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու թոռնիկ

Հեռ.՝ (+374 10) 266-030, ներքին 1-02
ֆաքս՝ (+374 10) 274-941
E-mail: rehabarm@gmail.com