Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ֆիզիկական բժշկության բաժանմունքում նոյեմբեր ամսին գրանցվել է 148 ստացիոնար այց, որոնցից 32-ը բուժվել են ցերեկային ստացիոնարի շրջանակներում: Անց է կացվել 1433 պրոցեդուրա: |
MEDIAINFORM 20.12.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ֆիզիկական բժշկության բաժանմունքում նոյեմբերին գրանցվել է 27 ամբուլատոր հիվանդ: Բարձր հաճախականության, մագնիտոթերապիայի և ինհալատորիայի ծառայություններում գրանցվել է 1–ական հիվանդ, 5 հիվանդ գրանցվել է իմպուլսային ծառայությունում: Գերձայնային թերապիայի ծառայություն ամսվա սկզբից հաճախել է 6, էլեկտրոֆորեզի ծառայություն՝ 7 հիվանդ: 2-ական հիվանդ գրանցվել է քվանտային թերապիայի և պարաֆինաթերապիայի ծառայություններում: |
MEDIAINFORM 19.12.2005 |
![]() Ստորև ներկայացնում ենք առանձին բաժանմունքների տվյալները՝ Ֆիզիկական բժշկության բաժանմունք դիմել են 20-46 տարեկան 3 հիվանդ Երևանից: Գրանցվել է պսորիազի 1 և դեմոդեքսի 2 դեպք: Գինեկոլոգիական բաժանմունք դիմել են 30-35 տարեկան 4 հիվանդներ Երևանից: Բոլորի մոտ ախտորոշվել են բորբոքային հիվանդություններ: Մանկաբուժական բաժանմունք դիմել են 7-14 տարեկան 7 հիվանդներ: Նրանցից 5-ը եղել են Երևանից, 2-ը՝ մարզերից: Նրանցից 3-ը՝ կեցվածքի խախտումով, 4-ը՝ մանկական ցերեբրալ պարալիչով: Ակնաբուժական բաժանմունք դիմել են 6 հիվանդներ Երևանից: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք դիմել են 30-35 տարեկան 3 հիվանդ Երևանից: 1-ը՝ սինուսիտ, 2-ը՝ ֆարինգիտ ախտորոշմամբ: |
MEDIAINFORM 17.12.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine)հիդրոկինեզոթերապիայի կենտրոնում նոյեմբերին գրանցվել է 756 այցելություն: Մերսումների ընդհանուր քանակը կազմել է 180, որոնցից 124-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 56-ը՝ վճարովի համակարգում: 68 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 112-ը՝ ամբուլատոր կարգով: Լոգանքների ընդհանուր քանակը կազմել է 125, որոնցից 96-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 29-ը՝ վճարովի համակարգում: 58 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 67-ը՝ ամբուլատոր կարգով: Բժշկական մարմնամարզությամբ զբաղվող հիվանդների ընդհանուր քանակը կազմել է 157, որոնցից 118-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 40-ը՝ վճարովի համակարգում: 62 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 96-ը՝ ամբուլատոր կարգով: Տորֆ–ցեխաբուժության սենյակի այցերի ընդհանուր քանակը կազմել է 128, որոնցից 88-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 40-ը՝ վճարովի համակարգում: 46 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 22-ը՝ ամբուլատոր կարգով: Ցնցուղներ ընդունածների ընդհանուր քանակը կազմել է 166, որոնցից 118-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 48-ը՝ վճարովի համակարգում: 62 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնարում, 104-ը՝ ամբուլատոր կարգով: |
MEDIAINFORM 08.12.2005 |
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ֆիզիկական բժշկության բաժանմունքում հոկտեմբեր ամսին գրանցվել է 528 ստացիոնար այց, որոնցից 36-ը բուժվել են ցերեկային ստացիոնարի շրջանակներում: Անց է կացվել 4922 պրոցեդուրա: Ներկայացնում ենք այցելուների և պրոցեդուրաների ընդհանուր թիվը՝ Էլեկտրոֆորեզ - 38 այցելուի համար անցկացվել է 380 պրոցեդուրա, 4-ը՝ ցերեկային ստացիոնար: Հիդրոգալվանական 1 խցիկային լոգանք - 2 այցելուի համար անցկացվել է 20 պրոցեդուրա (ստացիոնար): Հիդրոգալվանական 2 խցիկային լոգանք - 9 այցելուի համար անցկացվել է 90 պրոցեդուրա (ստացիոնար): Իմպուլսային թերապիա - 1 այցելուի համար անցկացվել է 10 պրոցեդուրա (ստացիոնար): Մեկ դաշտի իմպուլսային թերապիա - 15 այցելուի համար անցկացվել է 143 պրոցեդուրա (ստացիոնար): Երկու և ավելի դաշտի իմպուլսային թերապիա - 96 այցելուի համար անցկացվել է 948 պրոցեդուրա, 8-ը՝ ցերեկային ստացիոնար, 88 ը՝ ստացիոնար: Մեկ դաշտի ուլտրաձայնային ճառագայթում - 16 այցելուի համար անցկացվել է 150 պրոցեդուրա (ստացիոնար): Երկու և ավելի դաշտի ուլտրաձայնային ճառագայթում - 102 այցելուի համար անցկացվել է 1005 պրոցեդուրա, 10-ը՝ ցերեկային ստացիոնար, 92-ը՝ ստացիոնար: Երկու և ավելի դաշտի ֆոնոֆորեզ - 13 այցելուի համար անցկացվել է 130 պրոցեդուրա (ստացիոնար): Մագնիտոթերապիա - 56 այցելուի համար անցկացվել է 551 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 54-ը՝ ստացիոնար: Մագնիտոլազերային թերապիա - 18 այցելուի համար անցկացվել է 175 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 17-ը՝ ստացիոնար: Լազերոթերապիա - 69 այցելուի համար անցկացվել է 685 պրոցեդուրա, 3-ը՝ ցերեկային ստացիոնար, 66-ը՝ ստացիոնար: Ինդուկտոթերապիա, դարսոնվալ, ուլտրատոն և միկրոալիքներ - 18 այցելուի համար անցկացվել է 114 պրոցեդուրա, 3-ը՝ ցերեկային ստացիոնար, 15-ը՝ ստացիոնար: Բարձր հաճախականության թերապիա - 13 այցելուի համար անցկացվել է 112 պրոցեդուրա (ստացիոնար): Ուլտրամանուշակագույն թերապիա - 17 այցելուի համար անցկացվել է 70 պրոցեդուրա, 1-ը՝ ցերեկային ստացիոնար, 16-ը՝ ստացիոնար: Մեկ դաշտի ուլտրամանուշակագույն թերապիա - 11 այցելուի համար անց է կացվել 11 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 9-ը՝ ստացիոնար: Տուբուսային կվարց - 4 այցելուի համար անց է կացվել 22 պրոցեդուրա (ստացիոնար): Ջերմալուսային լոգանք - 1 այցելուի համար անց է կացվել 8 պրոցեդուրա (ստացիոնար): Պարաֆինոթերապիա - 2 այցելուի համար անց է կացվել 18 պրոցեդուրա (ստացիոնար): Մեկ դաշտի պարաֆինոթերապիա - 3 այցելուի համար անցկացվել է 25 պրոցեդուրա (ստացիոնար): Երկու և ավելի դաշտի պարաֆինոթերապիա - 10 այցելուի համար անցկացվել է 96 պրոցեդուրա (ստացիոնար): Հանքային ինհալյացիա - 2 այցելուի համար անցկացվել է 17 պրոցեդուրա (ստացիոնար): Քվանտային թերապիա - 12 այցելուի համար անցկացվել է 116 պրոցեդուրա, 2-ը՝ ցերեկային ստացիոնար, 10-ը՝ ստացիոնար: |
MEDIAINFORM 26.11.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի «Առողջության կենտրոնի» ամբուլատոր ծառայության բաժանմունքներում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 368 հիվանդ: Գաստրոէնտերոլոգիական ծառայությունից օգտվել է 2 հիվանդ՝ 25-ամյա տղամարդ՝ խրոնիկական խոլեցիստիտով, և 53–ամյա տղամարդ՝ աղիքային գրգռման ախտանիշով: Նրանք եղել են Երևանի բնակիչներ: Արտրոլոգիական ծառայությանը դիմել է 5 հիվանդ, որոնցից 3–ը՝ 23, 26 և 27 տարեկան երիտասարդներ՝ սալջարդերով, և 2 հիվանդ արտրոզով՝ 27 և 48 տարեկան: Բոլորը եղել են Երևանից: Ատամնաբուժական սենյակ դիմել է 50-70 տարեկան 4 հիվանդ Երևանից և 3 հիվանդ՝ Աբովյան քաղաքից: Գերակշռել են ստոմատիտի, կարիեսի և ատամների հեռացումների դեպքերը: Ֆիզիկական բժշկության բաժանմունք դիմել է 30-64 տարեկան 40 հիվանդ, որոնցից 38-ը Երևանից, 2-ը՝ Հրազդանից: Գերակշռել են արտրոզով, կրունկոսկրի շպորաներով, պերիարտրիտով, օստեոխոնդրոզով, ակնեով և մազաթափության խնդիրներով հիվանդները: Պուլմոնոլոգիական ծառայությունից օգտվել է 14 հիվանդ, որոնցից 13-ը եղել են 30-40 տարեկան, իսկ 1-ը՝ 4-ամյա երեխա: Գերակշռել են բրոնխիտի և տրախեիտի դեպքերը: Մաշկաբանական ծառայությունում հետազոտվել է 20-80 տարեկան 132 հիվանդ: Նրանցից 90-ը եղել են Երևանից, 10-ը՝ Աբովյանից և 32-ը՝ հանրապետության մարզերից: Գերակշռել են պսորիազի և սնկային հիվանդությունների դեպքերը: Գինեկոլոգիական ծառայությանը դիմել է 20-70 տարեկան 69 հիվանդ: Նրանցից 46-ը Երևանից են, 3-ը՝ Հրազդանից և 20-ը՝ հանրապետության մարզերից: Գերակշռել են անպտղության և բորբոքային հիվանդությունների դեպքերը: Մանկաբուժական ծառայությանը դիմել է 2, 4, 5, 6, 13 և 15 տարեկան 8 հիվանդ: Նրանցից 4-ը՝ մանկական ցերեբրալ պարալիչով, 3-ը՝ դիալիզով, 3-ը՝ սկոլիոզով և 2-ը՝ հետայրվածքային սպիներով: Հիվանդներից 4-ը եղել են Երևանից, իսկ Գավառ, Աբովյան, Աշտարակ քաղաքներից և մարզերից՝ 1–ական հիվանդ: Ուրոլոգիական ծառայությանը դիմել է 20-75 տարեկան 60 հիվանդէ, որոնցից 35-ը՝ Երևանից, 5-ը՝ Գավառից, 7-ը՝ Սևանից և 10-ը՝ հանրապետության մարզերից: Գերակշռել են պրոստատիտի և ուրետրիտի դեպքերը: Ակնաբուժական ծառայությանը դիմել է 34 հիվանդ, որոնցից 25-ը՝ Երևանից, իսկ 9-ը՝ հանրապետության մարզերից: |
MEDIAINFORM 23.11.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական բժշկության բաժանմունքում հոկտեմբերին գրանցվել է 18 ամբուլատոր հիվանդ: Բարձր հաճախականության, էլեկտրոխթանման և պարաֆինաթերապիայի ծառայություններում գրանցվել է 2–ական հիվանդ, 9 հիվանդ գրանցվել է իմպուլսային ծառայությունում: Գերձայնային թերապիայի ծառայություն ամսվա սկզբից հաճախել է 10, էլեկտրոֆորեզի ծառայություն՝ 4 հիվանդ: 1–ական հիվանդ դիմել է էլեկտրոքնի և մագնիտոլազերի ծառայություններ: Նույն բաժանմունքում հոկտեմբերին գրանցվել է 528 ստացիոնար հիվանդ, որոնցից 36-ը՝ ցերեկային ստացիոնար, պրոցեդուրաների քանակը կազմել է 4922: Ներկայացնում ենք իրականացված պրոցեդուրաների և այցերի քանակը՝ 38 հիվանդի համար իրականացվել է 340 Էլեկտրոֆորեզ: Հիվանդներից 4-ը պրոցեդուրաներն անցել են ցերեկային ստացիոնար կարգով: 2 հիվանդի համար իրականացվել է հիդրոգալվանական մեկ խցիկային 20, և 9–ի համար հիդրոգալվանական երկու խցիկային 90 լոգանք ստացիոնար կարգով: Մեկ, երկու և ավելի դաշտերի իմպուլսային թերապիայի 1092 պրոցեդուրա է իրականացվել112 հիվանդի համար, որոնցից 80-ը՝ ցերեկային ստացիոնար կարգով: Գրանցվել է մեկ, երկու և ավելի դաշտերի գերձայնային ներգործության 1155 պրոցեդուրա 18 հիվանդի համար, որոնցից 10-ը՝ ցերեկային ստացիոնար կարգով: Ստացիոնար կարգով իրականացվել է երկու և ավելի դաշտի 130 ֆոնոֆորեզ 13 հիվանդի համար: Մագնիտոթերապիայի 551 պրոցեդուրա է իրականացվել 56 հիվանդի համար, որոնցից 2-ը՝ ցերեկային ստացիոնար: 18 հիվանդի մագնիտոլազերային թերապիայի 175 պրոցեդուրաներից ցերեկային ստացիոնար է եղել 1-ը: Լազերոթերապիայի 685 պրոցեդուրա է իրականացվել 69 հիվանդների համար: Դրանցից 3-ը ցերեկային ստացիոնար կարգով: Իրականցվել են 130 ինդուկտոթերապիա, դարսոնվալ, ուլտրատոն և միկրոալիքներ 18 հիվանդների համար, որոնցից 3-ը՝ ցերեկային ստացիոնար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման, ինչպես նաև մեկ դաշտի ուլտրամանուշակագույն ճառագայթման 81 պրոցեդուրա է իրականացվել 41 հիվանդի համար, որոնցից 3-ը՝ ցերեկային ստացիոնար: Գրանցվել է տուբուսային կվարցի 22 պրոցեդուրա 4 հիվանդի համար՝ ստացիոնար: Մեկ, երկու և ավելի դաշտերի պարաֆինաթերապիայի 139 պրոցեդուրա է իրականացվել 15 հիվանդի համար՝ ստացիոնար: Ստացիոնար կարգով հանքային ինհալացիայի 17 պրոցեդուրա է իրականացվել 2 հիվանդի համար: Իրականացվել է քվանտային թերապիայի 116 պրոցեդուրա, որոնցից 2-ը՝ ցերեկային ստացիոնար: |
MEDIAINFORM 18.11.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի «Ցավի կենտրոնի» մանուալ թերապիայի ծառայությունում հոկտեմբերին գրանցվել է 13 այցելու՝ 5 կին և 7 տղամարդ: Երևանից դիմել է 43-73 տարեկան 5 կին, Արարատի մարզից դիմել է 65-ամյա 1 տղամարդ, Կոտայքի մարզից դիմել է 59-ամյա կին և 33-ամյա տղամարդ: Գրանցվել է 1 այց Լեռնային Ղարաբաղից՝ դիմել է 53-ամյա տղամարդ, 1 այց Սիսիան քաղաքից՝ 55-ամյա կին, և 1 այց Գյումրիից՝ 51-ամյա կին: Բոլոր հիվանդները սպասարկվել են վճարովի համակարգում: |
MEDIAINFORM 17.11.2005 |
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիդրոկինեզոթերապիայի կենտրոնում հոկտեմբեր ամսին գրանցվել է 1732 հիվանդ: Մերսումների ընդհանուր քանակը կազմել է 432, որոնցից 200-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 112-ը՝ վճարովի համակարգում: 72 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 48-ը՝ ամբուլատոր կարգով: Լոգանքների ընդհանուր քանակը կազմել է 434, որոնցից 194-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 110-ը՝ վճարովի համակարգում: 72 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 58-ը՝ ամբուլատոր կարգով: Բժշկական մարմնամարզությամբ զբաղվող հիվանդների ընդհանուր քանակը կազմել է 441, որոնցից 198-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 112-ը՝ վճարովի համակարգում: 70 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 61-ը՝ ամբուլատոր կարգով: Տորֆ–ցեխաբուժության սենյակի այցերի ընդհանուր քանակը կազմել է 425, որոնցից 198-ը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում, իսկ 110-ը՝ վճարովի համակարգում: 65 հիվանդ սպասարկվել է ցերեկային ստացիոնար, 52-ը՝ ամբուլատոր կարգով: Վերը նշված պրոցեդուրաների հաճախելիությունը, ըստ կենտրոնի աշխատակիցների, համարյա նույնն է: |
MEDIAINFORM 16.11.2005 |
Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի փոխնախագահ Մարլեն Բոստանջյանի ղեկավարությամբ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովին շնորհեց ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։ Ինչպես նշեց պրն Բոստանջյանը, ակադեմիան սերտորեն համագործակցում է հայ գիտնականների հետ, իսկ Նիկոլայ Պավլովը՝ որպես դեսպան, իր հերթին մեծ աջակցություն է ցուցաբերում և նպաստում է, որ հայ և ռուս գիտնականների միջև հարաբերություններն էլ ավելի ամրանան ու զարգանան և որ համատեղ հասնեն ժամանակակից գիտական բարձր ու երևելի մակարդակի։ Հենց այս հիմունքներով դեսպանն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանում Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի ստեղծման գործում։ Նա գտնում է, որ Հայաստանում ակադեմիայի մասնաճյուղի հիմնումը էապես նպաստում է նաև, որ բժշկատեխնիկական ասպարեզում գիտական հետազոտությունները կատարվեն բարձր մակարդակով։ Ուստի, ի հատուցումն այս մեծ աջակցության և առանձնակի ուշադրության, դեսպան Նիկոլայ Պավլովին Ռուսաստանյան բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիան շնորհեց ակադեմիայի պատվավոր անդամի կոչում և միաժամանակ շնորհավորեց այդ կապակցությամբ։ Դեսպանն անչափ շոյված էր որպես գնահատական իրեն շնորհված կոչումից և իր հանդեպ ցուցաբերված ուշադրությունից։ |
MEDIAINFORM 28.10.2005 |
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակով) «Русская Виола» խումբը հոկտեմբերի 11-ին բարեգործական համերգով հանդես եկավ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Համերգը նվիրված էր ինստիտուտի 75 ամյակին: |
MEDIAINFORM 12.10.2005 |
![]() ![]() ![]() |
MEDIAINFORM 01.06.2005 |
ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) վերականգնողական բուժում ստացող հիվանդների 80%-ն ունի հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ: Այդ նպատակով էլ Ինստիտուտի բազայի հիման վրա արդեն հունվարից գործում է Օստեոխոնդրոզի բուժման կենտրոն: Ինստիտուտի Կինեզոթերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Խալաթյանը տեղեկացրեց, որ կենտրոնում վերականգնողական բուժման մոտեցումները լինելու են և՛ ավանդական, և՛ ոչ ավանդական: Կենտրոնում 2 մեթոդներից մեկին նախապատվություն կտրվի այն դեպքում, երբ դրանցից որևէ մեկը ցույց կտա բարձր արդյունավետություն: Այստեղ վերականգնողական բուժում ստանալու են սոցիալապես անապահովները՝ պետպատվերի շրջանակներում, իսկ վճարունակ անձիք՝ ընդհանուր հիմունքներով, որոնց բուժումը կազմակերպելու են Չինաստանում (Chine) վերապատրաստված հայ բժիշկները: |
MEDIAINFORM 30.04.2005 |
![]() Դասական հոմեոպաթների հասարակական կազմակերպության նախագահ Լաուրա Վարդանյանի դիտարկմամբ՝ հոմեոպաթիան, որպես այլընտրանքային բժշկություն, վերջին տարիներին արագ է զարգանում: ![]() Այժմ արդեն Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ![]() Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանը ![]() Հասարակական կազմակերպության նախագահը ասում է, որ հոմեոպաթիան մարդուն օգնության կարող է հասնել օրգանիզմի ցանկացած ֆունկցիայի խախտման ժամանակ՝ բուժելով վահանաձև գեղձ, ալերգիա, բրոնխիալ ասթմա և այլ հիվանդություններ: Հայաստանյան հոմեոպաթներին ուղերձ էր հղել Եվրախորհրդարանի ներկայացուցիչը: |
MEDIAINFORM 12.04.2005 |
![]() ![]() Նշենք, որ գիտաժողովը նվիրված էր էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական անվտանգության հարցերին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի 24 երկրներից ժամանած մեծ թվով առաջատար գիտնականներ: Բոգոմոլեցի (Ուկրաինա) ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար Պլատոն Կոստյուկի (Platon Kostyuk) խոսքերով գիտաժողովը արդիական է, որտեղ ներկայացվել է արտաքին էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, քանի որ տեխնիկայի զարգացման հետ միասին դրա ազդեցության հավանականությունը մեծանում է: Սովետական միության փլուզման հետևանքով ուկրաինացի ֆիզիոլոգների հետ հայ ֆիզիոլոգների համագործակցությունը դադարել էր: Սակայն Պլատոն Կոստյուկը կարծում է, որ այժմ, արդ ![]() Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գիտական գծով ներկայացուցիչ Մարկո Մարկովի (Marko Markov) համար գիտաժողովում ամենահետաքրքիրը աշխարհի տարբեր երկրներից եկած շուրջ 50 մասնագետների հետ շփումն էր և նրանց փորձի ընդօրինակումը. «Կարծում եմ, որ նման հանդիպումները կշարունակվեն նաև հետագայում»,- նշեց Մարկո Մարկովը: Հանդիպման ընթացքում Քուվեյթի ներկայացուցիչը կարևորեց Քուվեյթի և Եգիպտոսի նմանանատիպ երկրներում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության նման ինստիտուտների հիմնումը: |
MEDIAINFORM 03.03.2005 |
ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում բժիշկները և միջին բուժանձնակազմը հնարավորություն ունեն ստանալ հետդիպլոմային կրթություն՝ կատարելագործելու իրենց մասնագիտական ունակությունները: 2004թ-ի ընթացքում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ ընդունվել է 2.369 հիվանդ և դուրս գրվել 2.178-ը: Իսկ մնացածի բուժումը դեռ ընթացքի մեջ է: |
MEDIAINFORM 22.02.2005 |
|
MEDIAINFORM 05.02.2005 |
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի բիոռեզոնանսային բաժնում սիրտանոթային և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդին բուժում են առանց քիմիական դեղորայքի: «Այժմ ողջ աշխարհում փորձ է արվում հեռանալ դեղորայքային բուժումից, քանի որ դեղը եթե օգնում է մի օրգանին՝ վնասում է մյուսին»,- ասում է բաժնի վարիչ Անահիտ Թումանյանը: |
MEDIAINFORM 31.01.2005 |