|
MEDIAINFORM 30.04.2007 |
«Ադապտացիա» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է համակերպվել, հարմարվել: Դա մարդու նյարդահոգեկան, հորմոնալ և իմունային համակարգերի պատասխանն է արտաքին միջավայրում կատարվող փոփոխություններին՝ կապված կլիմայի, քամիների, արևի ռադիացիոն փոփոխությունների և այլնի հետ. բացատրում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) բուժական գծով փոխտնօրեն Կարեն Բախշինյանը: Երիտասարդ և առողջ օրգանիզմների կողմից ադապտացիան տեղի է ունենում բավականին արագ, այդուհանդերձ ադապտացիայի համար ժամանակ է անհրաժեշտ նույնիսկ չափազանց լավ մարզավիճակում գտնվող մարզիկներին, երբ նրանք ասենք այլ երկիր են մեկնում մրցումների: Հիվանդ օրգանիզմն ավելի դժվար է տանում արտաքին միջավայրի տարբեր փոփոխությունները, վերջիններս նրա մոտ կարող են ուղեկցվել տարբեր բարդություններով՝ ճնշման տատանումներով, սիրտանոթային համակարգի տարբեր խնդիրների սրացմամբ և այլն: Հետաքրքիր է, որ երևանյան կամ հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում կլիմայական փոփոխությունները հաճախ դրական ազդեցություն են ունենում, սակայն դա միանշանակորեն չի նշանակում, որ բոլոր երևանյան հիվանություն ունեցողները կլիման փոխելիս կարող են իրենց ավելի լավ զգալ: Տարբեր առողջարաններ կամ հանգստավայրեր մեկնելն էլ միանշանակորեն չէ, որ կարող է դրականորեն անդրադառնալ մարդու առողջության վրա: Կապված տվյալ վայրի գտնվելու դիրքի և ծովի մակարդակից ունեցած բարձրության հետ՝ մարդը կարող է ճնշման տատանումներ ունենալ, ուստի նրան անհրաժեշտ է մի քանի օր՝ հարմարվելու համար: Այս պարագայում շատ կարևոր է ընտանեկան բժշկի ճիշտ խորհրդատվությունը, որպեսզի մարդը տեղյակ լինի, թե ուր մեկնելիս ինչպիսի առողջական փոփոխություններ կարող են առաջ գալ: Մարդը, որպես կենսաբանական ամենազարգացած սուբյեկտ, իր բարձրագույն նյարդային համակարգի շնորհիվ ունակ է հարմարվել ամեն տեսակի փոփոխությունների, երբ առողջ օրգանիզմ ունի: Կենդանիները ևս ունակ են հարմարվել կլիմայական փոփոխություններին: Սակայն պետք է նշել, որ մարդիկ ի սկզբանե տարբեր բնակավայրերում են ապրում, ուստի հարմարված են տարբեր կլիմայական պայմանների: Օրինակ՝ եթե Հայաստանում օդի 30 աստիճան տաքությունը նորմալ է, ապա Ռուսաստանում այդ եղանակին սովոր չեն և շատ դժվար են տանում այդ ջերմաստիճանը: Ուստի պետք է լավ ճանաչել սեփական օրգանիզմը և իմանալ, որ այս կամ այն եղանակին սրվում են այս կամ այն հիվանդությունները, ուստի մինչև դրանց բարդանալն արդեն պետք է միջոցներ ձեռնարկվեն: Սա առողջ օրգանիզմին այնքան չի վերաբերում, որքան հիվանդին: Առողջ մարդու մոտ կլիմայի և բնակավայրի բարձրության փոփոխությունների հետևանքով կարող են գլխացավեր առաջանալ, գլխապտույտներ, թուլություն, սակայն դա հիվանդություն չէ, դա վիճակ է, ինչը հիվանդ մարդու մոտ երևան է գալիս հիվանդության ձևով: Հաճախ մարդիկ շատ կարճ ժամանակով մեկնում են որևէ հանգստյան գոտի, որի՝ ծովի մակարդակից ունեցած բարձրությունը տարբեր է իր բնակավայրի բարձրությունից: Այդ արագության դեպքում օրգանիզմը չի հասցնում հարմարվել այդ փոփոխություններին, ուստի ադապտացիան և ռեադապտացիան մեծ ծանրաբեռնվածություն է դառնում մարդու օրգանիզմի վրա: Իսկ դա շատ վտանգավոր է և կարող է հասցնել ընդհուպ մինչև ինսուլտի կամ ինֆարկտի: Մի անգամ կարող ես «մարսել» օրգանիզմիդ վրա դրված այդ ծանր պարտականությունը, մյուս անգամ, սակայն մի օր գուցե սեփական օրգանիզմդ չհանդուրժի քո իսկ անպատասխանատու վերաբերմունքը: |
MEDIAINFORM 25.05.2007 |
![]() |
MEDIAINFORM 26.04.2007 |
![]() ՀՀ առողջապահության զարգացման և ազգաբնակչության առողջության պահպանման –հիմնադրույթների մշակման նպատակն է բարելավել ազգաբնակչության առողջությունը, կրճատել հիվանդացությունը և մահացությունը, նվազեցնել հաշմանդամությունը: Ազգաբնակչության առողջության պահպանումը մարդու սահմանադրական իրավունքի ապահովումն է և հանդիսանում է հասարակության զարգացման և ազգային անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը: Իսկ առողջապահության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, ռազմավարական վերափոխումներ հետևյալ հիմնական ուղղություններով. - Օրենսդրական դաշտի բարեփոխում, համալրում, արդիականացում - Զարգացման ռազմավարություն - Բարեփոխումների արդյունավետություն - Բուժօգնության որակ, բժշկա-տնտեսագիտական չափորոշիչներ - Առողջապահության ֆինանսավորում և բժշկական ապահովագրություն - Առողջապահության համակարգի նյութատեխնիկական բազայի զարգացում - Դեղորայքային ապահովվածություն - Բուժաշխատողների և առողջապահական հաստատությունների արտոնագրում - Կառավարում և կազմակերպում - Սեփականության ձևեր - Մասնագիտական կրթություն, գիտական գործունեություն և կադրային քաղաքականություն - Պետական և միջազգային ծրագրեր - Հանրային առողջության անվտանգության ապահովում - Վերարտադրողական առողջություն, դեմոգրաֆիկ ցուցանիշների բարելավում - Առողջապահության սոցիալական հարցեր (հաշմանդամներ, տարեց բնակչություն) Զարգացման ռազմավարությունն ընդգրկում է նաև օրենսդրական դաշտի բարեփոխումների, համալրման և արդիականացման դրույթներ, մասնավորապես, առողջապահական համակարգի գործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող լիարժեք օրենսդրական բազայի ստեղծում, բժշկի և հիվանդի, բուժհաստատության և բժշկի, բուժհաստատության և հիվանդի փոխհարաբերությունները կարգավորող, ինչպես նաև բոլոր կողմերի իրավունքները պաշտպանող և պարտականությունների հստակեցման օրենսդրական հիմքերի ստեղծում, համակարգի դոկտրինային համապատասխանող օրենքների նախագծերի պատրաստման գործընթացի կազմակերպում, որի փորձագիտական աշխատանքներին կմասնակցեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնագետներ: Փաստաթղթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: |
MEDIAINFORM 21.04.2007 |
Անդրադառնալով այդ գիտաժողովին և դրա արդյունքում ակնկալվող բարեփոխումներին՝ գիտաժողովի մասնակից, Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) տնօրեն Բենիկ Հարությունյանը նշում է, որ այդ գիտաժողովը հաջողված էր՝ նախ այն առումով, որ շատ շահագրգիռ կողմեր էին ներկա և կար ազատ բազմակարծություն: Ցավալի է սակայն, որ Գիտության ազգային ակադեմիայի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն արտահայտող տեսակետով հանդես չեկան: 1 տարուց ավելի է, ինչ տեղի է ունեցել ակադեմիայի ղեկավարության փոփոխություն, և գիտության ճակատագրով բոլոր մտահոգվողներին հույս ունեին, որ այդ փոփոխությունը կբերի նոր ծրագրային դրույթների ձևավորման և իրոք կձևավորվի գիտության ոլորտի բարեփոխումների կենսունակ և արդյունավետ ծրագիր: Գիտություն ոլորտում բացթողումները և երկարատև ճգնաժամն այնպիսի կորուստ կարող են դառնալ մեզ համար, որն այլևս որևէ կերպ վերականգնելու հնարավորություն չունենանք: Նրա խոսքերով՝ գիտության զարգացման պարագայում առկա են 3 հիմնական խնդիրներ: Առաջին հերթին պետք է գիտության ճահճացած վիճակը վերացնել, որոշել զարգացման գերակայությունները և միջազգային համագործակցության դաշտում ակտիվ համագործակցության եզրեր գտնել: Երկրորդը՝ գիտնականները պետք է ակտիվ մասնակցություն ունենան հանրապետության քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ուղղություններով դրույթների մշակմանը, այսինքն՝ երկրի ընդհանուր բարեփոխումներին: Եվ երրորդը՝ գիտակրթական համակարգը պետք է դիտվի որպես մեկ ամբողջական պրոբլեմատիկ համակարգ, որը մեր երկրի ամենահեռանկարային, ամենամեծ պոտենցիալն է: Չի կարելի իրարից տարանջատել գիտությունը և կրթությունը: Մի ոլորտի զարգացումն առանց մյուսի զարգացման տեսնել հնարավոր չէ, քանի որ դրանք փոխլրացնում են իրար և անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ: ![]() |
MEDIAINFORM 17.01.2007 |