2008

2008թ. դեկտեմբերի 19-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դ. Դումանյանը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին շնորհեց ոսկե մեդալ:
- Առողջապահության ազգային ինստիտուտի կազմավորման 50-ամյակի տոնական միջոցառումներին Բենիկ Հարությունյանը բացակայում էր հանրապետությունից և մենք որոշեցինք իրեն շնորհված պարգևը՝ Ինստիտուտի հոբելյանական ոսկե մեդալը, հանձնել ընդհանուր ժողովի ժամանակ և մեր շնորհակալությունը հայտնել և՛ իրեն, և՛ աշխատակազմին երկարատև աշխատանքային համագործակցության համար,- նշեց Դ. Դումանյանը:
Հիշեցնենք, որ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը գործում է արդեն 47 տարի:

MEDIAINFORM

2008թ-ի նոյեմբերի 12-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) կայացած հերթական սեմինարի ժամանակ ինստիտուտի գլխավոր բժիշկ Գագիկ Մանուչարյանը ներկա գտնվողներին ներկայացրեց որոշակի հետաքրքրաշարժ տվյալներ՝ ՀՀ մասշտաբով, կապված հիվանդությունների աճման և նվազման հետ: Առաջին հերթին բանախոսն անրադարձավ ծնելիության գործակցին, որը վերջին տարիներին իջել է մինչև 12%, իսկ վերապատրաստված բժիշկների քանակն ավելացըլ է 13%-ով: Բուժօգնությունից չեն օգտվում բնակչության 24,7%-ը, իսկ ֆինանսներ չունենալու պատճառով՝ 41%-ը: Գ. Մանուչարյանն ավելացրեց, որ հիվանդներն անցել են ինքնաբուժության և նրանց թիվ 36%: է Հայտնի է, որ առողջության առաջնային պահպանման ծառայությունն այսօր անընդհատ ֆինանսներ է ներդնում պոլիկլինիկաներում, ընտանեական բժիշկների ամբողջական համակարգում, եձե նախկինում այցելուների միջին թիվը կազմում էր 1,8%, ապա այսօր՝ 2,5%: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքիր է, թե բնակչության քանի տոկոսն է տեղեկացված, որոշ հիվանդությունների, սովորությունների վնասակարության մասին: Այսպես ծխելու վնասակարության մասին տեղյակ է բնակչության 69%-ը, ալկոհոլի վնասակարության մասին՝ 64%, թեր ֆիզիկական ակտիվության վնասակարության մասին՝ 48%, արյան բարձր ճնշման վնասակարության մասին՝ 26%, խոլեստերինի բարձր մակարդակի վնասակարության մասին՝ 32%-ը, ավելորդ քաշի ու ճարպակալման մասին՝ 57%-ը և բնակչության 89% տեղյակ է ՁԻԱՀ-ի վնասակարության և այդ հիվանդությունից պաշտպանվելու մասին: Թոքաբորբով հիվանդ 1200 երեխա դիսպանսեր են անցել, սիրտ-անոթային դիսպանսերիզացիա անցել է 1000 մարդ, ասպմայով հիվանդ 401 երեխա գտնվում է դիսպանսեր հսկողության տակ և ատամնաբուժական ծառայություններում ընդգրկված է բնակչության 62%-ը: Ինչ վերաբերում է նրան, թե բնակիչներն ինչպես են հետևում իրենց առողջությանը, ապա նշենք, որ շաքարային դիաբետով հիվանդների ընդհամենը 40% է վերահսկում իր գլյուկոզան, հեպատիտով հիվանդների 45%-ն է հսկում արյան ճնշումը: Հիվանդության և մահացության դեպքերն այսօր կազմում են 16%: Շաքարային դիաբետից մահանում է բնակչության 36%-ը, իսկ տուբերկուլյոզից՝ 50%: Ուղեղանոթային հիվանդություններն այսօր կազմում են 16%, արտամկանային սուր ինֆարկտը՝ 12,7%: Ըստ տվյալների ծխախոտ օգտագործում են տղամարդկանց 54% և կանանց 1,6%:
MEDIAINFORM

Արևմուտքի արդի մոտեցումներն ալտերնատիվ բժշկությանը, ասեղնաբուժության և բուսաբուժության համակցման հնարավորությունները: Այս թեմայի շուրջ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իր զեկույցը ներկայացրեց ասեղնաբույժ Լուիզա Ատոմյանը:
Ավանդական կամ ալտերնատիվ բժշկությունը շարունակում է արժանանալ իրարամերժ գնահատականների, սկսած անհիմն խանդավառությունից վերջացրած անիրազեկ թերհավատությամբ: Ավանդական բժշկություն տերմինը հիմնականում տարածված է ասիական երկրներում, իսկ կօմպլիմենտար ալտերնատիվ բժշկությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2001թ. տվյալների գեթ մեկ անգամ ավանդական բժշկությանը դիմած բնակչության տոկոսը բավականին բարձր է: Ելնելով հարցի կարևորությունից առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2002թ. մշակել է ավանդական բժշկության ռազմավարության ծրագիր 2002-2007թթ. համար: Հատկանշական է, որ նշված ծրագրերի շրջանակներում Երևանում այս տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է անցկացնել ավանդական բժշկությանը, մասնավորապես, բուսաբուժությանը նվիրված սեմինար արևելյան եվրոպայի և նոր անկախ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատահական չէ, որ 2002թ Հայաստանում լույս տեսավ բուսական դեղերի ազգային մատյանը, որում ընդհանրացված է մոտ 80 դեղաբույսերի կիրառման ժամանակակից փորձը: Կուրորտաբանության ինստիտուտը, որը 20 տարուց ավելի փորձ ունի ավանդական բժշկության կիրառման բնագավառում անտարակույս կարող է դասվել այս ոլորտում առաջնեկների շարքին:
Վերջին տարիներին զարգացած երկրներում դեպի ավանդական բժշկությանն ուղղված հետաքրքրության պատճառներից կարելի է նշել քիմիական դեղերից առաջացող կողմնակի ազդեցությունների աննախադեպ տարածումը, ինչպես նաև բժշկական լրատվության հասանելիությունն ու մատչելիությունը կապված ինտերնետի սրընթաց զարգացման հետ: Միևնույն ժամանակ կյանքի միջին տևողության աճի պայմաններում աճում է նաև խրոնիկական հիվանդությունների թիվը, որոնց բուժման հարցում ավանդական բժշկությունն ունի որոշակի առավելություններ ժամանակակից ալոպատիկ բժշկության նկատմամբ:
Հարկ է նշել, ոչ չինական ավանդական բժշկության շրջանակներում ասեղնաբուժությունը զուգորդվում է ոչ միայն բուսաբուժության այլև ավանդական բժշկության մի շարք այլ մեթոդների հետ:
Վերջին տասնամյակներում ավանդական բժշկությունն առանձնակի ուշադրության է արժանացել ԱՄՆ-ում: 2000թ. Սպիտակ տանը կից ստեղծվել էր ալտերնատիվ բժշկության հարցերով զբաղվող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին սենատորներ և փորձագետներ: Հանձնաժողովի նպատակներից էր մասնավորապես կառուցել այնպիսի իրավական կարգ և իրագործել համապատասխան հայեցակարգային այնպիսի փոփոխություններ որոնք լայնորեն հասանելի կդարձնեն հանրության համար ալտերնատիվ բժշկության հնարավորություններն ու առավելությունները:
Հայտնի է, որ չինական ավանդական բժշկությունում կարևորվում է ասեղնաբուժության և բուսաբուժության օգտագործման մի ընդհանուր հինգ էլեմենտների ուսմունքը, որը հնարավորություն է ընձեռում ներդաշնակելու համակցված բուժման գործընթացը հաշվի առնելով, որ նշված ուսմունքի համաձայն յուրաքանչյուր էլեմենտին համապատասխանում է որոշակի տեսակի դեղաբույսեր:
Ավանդական բժշկության երկու հիմնական ուղղությունների՝ ասեղնաբուժության և բուսաբուժության, ինտեգրացման շնորհիվ կարելի է ապահովել ավելի անհատական մոտեցում, որի արդունքում հնարավոր է նվազեցնել կողմնակի երևույթների և հիվանդության անցանկալի զարգացումների հավանականությունը:
MEDIAINFORM 24.08.2008

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ախտորոշման բաժանմունքի ռենտգեն բլոկի ղեկավար Սեյրան Դավթյանը 2008թ. օգոստոսի 6-ին ներկայացրեց զեկույց արտակարգ իրավիճակներում բնական աղետների և արտակարգ իրավիճակներում տուժվածության հետ կապված բժշկական օգնության տեղափոխության փուլի վերաբերյալ.
Տուժածի տեղափոխությունը - Տուժածի տեղափոխությունն առանց անհրաժեշտության կարող է հանգեցնել վնասվածքների քանակական և որակական ավելացմանը: Օրինակ՝ եթե տուժածն ունի ոտքի փակ կոտրվածք, նրա վերջույթների շարժումները կարող են հանգեցնել ոսկրի բեկորների տեղաշարժման, վերքի առաջացման: Արյունատար անոթների վնասման հետևանքով հնարավոր է արյունահոսություն, նյարդերի վնասում, և այս ամենը կարող է լինել տեղափոխման հետևանքով, որի անհրաժեշտությունը բոլորովին չկա:
Երբ տեղափոխել տուժածին - Դուք կարող եք տեղափոխել տուժածին միայն այն դեպքում, երբ առկա է նրա կյանքին կամ անվտանգությանը սպառնացողանմիջական վտանգ, օրինակ՝ հրդեհ, մթնոլորտում թթվածնի պակաս, օդում թունավոր գոլորշիներ, ջրահեղձության վտանգ, պայթյունի վտանգ, տրանսպորտի կողմից վրաերթի վտանգ և այլն: Մինչև գործելը, համաձայն ստորև թվարկած գործոնների, համոզվեք, որ կարող եք արագ և հուսալի տեղափոխել տուժածին, որի համար պետք է հաշվի առնել.
- վտանգավոր վիճակի առկայություն,
- տուժածի մարմնի չափերը, նրա քաշը,
- ձեր առողջական վիճակը և ֆիզիկական հնարավորությունները,
- շրջապատի մարդկանց օգնությունը,
- տուժածի վիճակը:
Օրինակ՝ եթե տուժածը գեր անձնավորություն է, կամ ծեր ուժերը սահմանափակ են, դուք ունեք վնասվածքներ կամ էական բժշկական օգնության կարիք, ապա դուք ֆիզիկապես չեք կարող տեղափոխել տուժածին և, նույնիսկ, կարող եք վատթարացնել նրա վիճակը: Իսկ եթե դուք էլ վնասվեք, բժիշկները ստիպված կլինեն օգնություն ցուցաբերել ոչ թե մեկ, այլ արդեն երկու հոգու: Եթե կան վկաներ, որոնք կարող են ձեզ օգնել, մի փորձեք տեղափոխել տուժածին միայնակ, որովհետև տվյալ դեպքում շատ բարձր կլինի վնասվելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը: Մի քանի հոգով տուժածին տեղափոխելու դեպքում մինչև գործելը համոզվեք, որ բոլորը գիտեն իրենց անելիք գործի մասը:
Տուժածի պաշտպանությունը տեղափոխելու ընթացքում - Տուժածի պաշտպանությունը տեղափոխման ըմթացքում ներառում է հետևյալ քայլերը.
- տուժածին փորձեք տեղափոխել, երբ համոզված եք, որ կարող եք բարձրացնել նրան: Երբ տուժածին տեղափոխելիս նա ընկնում է կամ սահում, նման դեպքում լրացուցիչ վնասվածքի հավանականությունը կտրուկ մեծանում է,
- քայլեք զգուշորեն, փոքր քայլերով, աշխատեք նրան պահել հնարավորին չափ կայուն դիրքում,
- հնարավորության դեպքում դեպի առաջ շարժվեք ավելի արագ, քան դեպի ետ, առարկաների հետ բախումից խուսափելու համար,
- աշխատեք անշարժ պահել տուժածի գլուխը, պարանոցը և մեջքը՝ մեկ գծի վրա,
- խուսափեք գլխի, պարանոցի և մեջքի հնարավոր վնասվածքների դեպքում մարմնի ոլորումներից:
Սեփական պաշտպանությունը տուժածի տեղափոխման ընթացքում - Սեփական անվտանգության ապահովումը տուժածի տեղափոխման ժամանակ շատ կարևոր դեր է խաղում: Ճիշտ կիրառեք մարմնի մեխանիկան, որպեսզի խուսափեք մարմնի գերլարումից կամ վնասվածքներ ստանալու վտանքից: Մեջքը (ողնաշարը) շատ զգայուն է սխալ շարժումների նկատմամբ և կարող է վնասվել ծանր առարկաներ բարձրացնելիս և տեղափոխելիս:
Հետևեք հետևյալ քայլերին.
- փորձեք տեղափոխել այն դեպքում, երբ վստահ եք, որ կարող եք հարմար բարձրացնել նրա ծանրությունը,
- տուժածին բարձրացնելիս ծալեք ձեր ծնկները և ազդրերը, այնուհետև բարձրացրեք ոտքերի օգնությամբ, այլ ոչ թե մեջքով: Պահեք ձեր մեջքը ուղիղ՝ գլուխը բարձր, բացեք ոտքերը ուսերին լայնությամբ՝ մեկ ոտքը թեթև առաջ բերած,
- կայունության նպատակով պահեք բարձրացվող ծանրությունը ձեր մարմնի մոտ,
- քայլեք զգուշորեն, փոքր քայլերով: Դա կօգնի ձեզ պահպանել հավասարակշռությունը և կանխել հանկարծակի գերձգումները,
- հնարավորության դեպքում նախընտրեք շարժվել առաջ,
- հատկապես զգուշացեք տուժածի ողնաշարի և պարանոցի ոլորումներից, ձեր մարմնի թեքումից:
Տեղափոխման ո՞ր ձևն ընտրել - Երբ որոշում եք տեղափոխել տուժածին, տեղափոխման ձևի ընտրությունը, առաջին հերթին, կախված է այն բանից, թե դուք ունեք արդյոք տեղափոխումը կազմակերպելու համար ժամանակ, թե ստիպված եք, ելնելով արտակարգ իրավիճակից, տեղափոխումը կատարել արագ (շտապ): Այնուհետև, կախված այն բանից, թե դուք ունեք արդյոք հնարավորություն դիմել այլ մարդկանց օգնությանը կամ օգտվել օժանդակ առարկաներից: Երբեք առանց անհրաժեշտության մի տեղափոխեք տուժածին:
Շտապ տեղափոխում - Գոյություն ունեն տուժածին շտապ տեղափոխելու մի քանի ձևեր, բայց դրանցից և ոչ մեկը չի կարելի համարել լավագույնը: Եթե տեղափոխումը կատարել եք առանց վնասելու ձեզ և տուժածին, և ապահովել եք նրա անվտանգությունը, համարեք, որ կատարել եք հաջող տեղափոխում: Շտապ տեղափոխման տարբեր եղանակները կախված են ստեղծված պայմաններից և այն բանից, թե ունեք օգնականներ թե ոչ:
Մեկ հոգով տեղափոխում - Եթե տուժածը գիտակից վիճակում է և չունի լուրջ վնասվածքներ, դուք կարող եք պարզապես օգնել նրան քայլել և դուրս գալ վտանգավոր գոտուց: Եթե տուժածը գիտակցություն չունի կամ/և լուրջ վնասվել է, տեղափոխեք նրան վտանգավոր գոտուց օգտվելով ստորև բերվող տեղափոխման ձևերից որևէ մեկից.
1. Տուժածի թիակների կողմից դեպի հետ տեղափոխում - Տուժածին վտանգավոր գոտուց հեռացնելու համար կարելի է օգտագործել հետևյալ տեխնիկան: Յուրաքանչյուր իրավիճակում փրկարարը պետք է հնարավորին չափ զգուզորեն գործի: Ավելորդ վնասվածքներից խուսափելու համար հատուկ ուշադրություն պետք է դարձնել տուժածի ողնաշարին:
- Պառկեցրեք տուժածին մեջքի վրա,
- կանգնեք տուժածի գլխի վերևում այնպես, որ ձեր ոտքերը լինեն նրա գլխի երկու կողմերում,
- դրեք ձեր ձեռքերը նրա պարանոցի հետին մասին, նախաբազուկներով պահելով գլուխը,
- կտրուկ շարժումով առաջ հրեք նրա մարմնի վերին մասն այնպես, որ նա գա նստած դիրքի,
- մի քայլ առաջ եկեք և կանգնեք տուժածի հետևում ծնկներով պահելով նրան,
- տուժածի մի ձեռքը ծալեք արմնկային հոդում,
- անցկացրեք ձեր ձեռքը տուժածի թևատակերից և ամուր բռնեք տուժածի ծալած նախաբազուկը,
- ծալեք ձեր ծնկները: Մարմնով մի փոքր ետ ընկեք նրան հենելով ազդրին: Մի փորձեք բարձրացնել տուժածին, այլ ձգեք ներքև ձեր ազդրերին,
- ձեր մեջքը թեթևակի ետ թեքելով և քաշելով տուժածին, քայլեք հետ: Մեկնած պահեք ձեր ձեռքերը,
- տեղափոխեք տուժածին անվնաս տեղ:
2. Ուսերին դրած տուժածի տեղափոխում
- Ուսերին դրած տուժածի տեղափոխում կիրառվում է, երբ անհրաժեշտ է շտապ տեղափոխել տուժածին վտանգավոր գոտուց, օրինակ՝ հրդեհի դեպքում: Այս ձևի առավելությունն այն է, որ տեղափոխման ընթացքում ձեր առնվազն մեկ ձեռքը մնում է ազատ: Կիրառվում է և՛ գիտակցություն ունեցող, և՛ անգիտակից տուժածների նկատմամբ: Այս ձևի թերություններն այն են, որ դուք կարող է օգնության կարիք ունենաք տուժածին ձեր ուսերին դնելու համար և չկարողանաք այս ձևով տեղափոխել որևէ լուրջ վնասվածք ունեցող տուժածի: Այս ձևը չի կարելի կիրառել այն դեպքում, երբ ենթադրում եք գլխի, ողնաշարի կամ որովայնի վնասվածքներ, երբ տուժածի մարմինը անբնական ձևով շրջված է, գլուխը պաշտպանված չէ կամ, երբ տուժածի որովայնը մեծ է:
3. Ուսերին դրած տուժածին տեղափոխելիս՝
- մոտեցեք տուժածին: Ձեր տուժածի կողմից հեռու ձեռքով բռնեք տուժածի ձեր կողմից հեռու ձեռքը դաստակից և բարձրացրեք վերև,
- այնուհետև կքանստեք և ձեր տուժածի կողմի ձեռքով բռնեք նրա ծնկից՝ նրա ձեռքերից բռնած, ձգելով տուժածին ձեր ձեռքի վրա,
- երբ տուժածը ձեր ուսին է՝ կանգնեք,
- տուժածի ծնկների տակից բռնեք տուժածի դաստակից բռնած ձեր մյուս ձեռքը:
4. Տուժածի կոճերից բռնած տեղափոխում - Մարմնեղ տուժածներին, որոնց հնարավոր չէ տեղափոխել այլ ձևով, տեղափոխում են կոճերից բռնած: Տուժածը պետք է պառկած լինի մեջքի վրա: Տեղափոխումը կատարել հարթ մակերեսի վրա, որպեսզի չվնասվի տուժածի գլուխը և մեջքը: Գլխի և մեջքի վնասվածքներ չունեցող տուժածի տեղափոխման այս ձևը լավ է նրանով, որ փրկարարը սեփական ողնաշարը վնասելու քիչ հավանականություն ունի: Բայց, մյուս կողմից, տուժածի ստորին վերջույթների փակ կոտրվածքների դեպքում տեղափոխության այս ձևը ցանկալի չե, որովհետև կարող է առաջացնել կոտրված ոսկրի բեկորների միմյանց նկատմամբ ուժեղ տեղաշարժեր:
5. Տուժածի ձեռքերից բռնած տեղափոխում - Որպես տեղափոխման հնարավոր տարբերակ դուք կարող եք տեղափոխել տուժածին հետևյալ կերպ.
- բռնեք նրա ձեռքերից.
- տուժածին պառկեցրեք մեջքի վրա,
- ետ տարեք նրա ձեռքերը գլխից վեր բռնեք արմունկներից,
- քարշ տալով տուժածի ձեռքերից՝ դուք որոշակի չափով ապահովում եք նրա գլխի, պարանոցի և մեջքի կայուն դիրքը և կանխարգելում եք գլխի զարկելը կոշտ առարկաների,
- մի բարձրացրեք տուժածի ուսագոտին գլուխի մակարդակից վեր՝ դա կարող է առաջացնել պարանոցի վնասվածք:
Երբ դուք կասկածում եք, որ տուժածն ունի գլխի կամ ողնաշարի վնասվածքներ, բայց նրան շտապ պետք է հեռացնել վտանգի օջախից, օգտվեք տեղափոխման այս եղանակից:
6. Տուժածի հագուստից բռնած տեղափոխում - Հագուստից բռնած տեղափոխումը կիրառեք այն դեպքում, երբ համոզված եք, որ տուժածի մոտ բացակայում են գլխի, ողնաշարի և այլ մեծ վնասվածքները: Արձակեք տուժածի հագուստի վերին կոճակները՝ տեղափոխման ընթացքում կոկորդի վրա ճնշումը բացառելու նպատակով: Տեղափոխման ժամանակ տուժածի գլուխը գտնվում է ձեր երկու ձեռքերի և նրանցով բռնած հագուստի միջև: Այս տեղափոխման ձևը առաջ է բերում ձեր մկանների ուժեղ լարվածություն:
Երկու հոգով տեղափոխումը - Երկու հոգով կարող եք ավելի հուսալի, անվտանգ և խնամքով տեղափոխել տուժածին: Եթե տուժածը գիտակից վիճակում է և կարող է հենվել ոտքերի վրա, օգնեք նրան քայլել: Տուժածի գիտակցության բացակայության դեպքում, երբ անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել նրան վտանգավոր գոտուց, օգտվեք «ձեռքերից և ոտքերից բռնած» տեղափոխման ձևից.
- տուժածին բերեք նստած դիրքի,
- ավելի ուժեղը տուժածի թիակների կողմից անցկացնում է ձեռքերը և բռնում խաչված ձեռքերը,
- մյուսը կողքից գրկում է ծնկները,
- ազդանշանից հետո տեղափոխեք:
Ծրագրավորված տեղափոխում - Այն դեպքերում, երբ տուժածի կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, բայց նրան պետք է տեղափոխել հետագա մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով, օգտվում են ծրագրավորված տեղափոխման ձևերից: Ծրագրավորված տեղափոխման նպատակն է տրված ժամանակամիջոցում նախատեսել և իրականացնել տուժածի տեղափոխման ամենաանվտանգ, ամենահուսալի և ուժերի քիչ լարում պահանջող, և՛ տուռածի, և՛ ձեր համար նպատակահարմար ձևը: Ծրագրավորված տեղափոխումը ընդգրկում է մեկ կամ երկու հոգու օգնությամբ քայլելը, նստած տեղափոխումը, աթոռի, պատգարակի, ծածկոցի և այլ պարագաների օգնությամբ տեղափոխումը:
Որևէ մեկի օգնությամբ տուժածի քայլելով տեղափոխումը - Որևէ մեկի օգնությամբ քայլելը ծրագրավորված տեղափոխման հիմնական ձևն է, որը կիրառելի է գիտակցություն ունեցող տուժածի տեղափոխման համար: Այս ձևը չեն օգտագործում այն դեպքերում, երբ տուժածի մոտ առկա են բազկի, նախաբնազկի, ուսագոտու ոսկրերի կամ կողերի կոտրվածքներ:
Տուժածին քայլելիս օգնելու համար կանգնեք տուժածի վնասված կողմից: Անցկացրեք նրա ձեռքը ձեր ուսերի վրայով, բռնեք այն ափից վեր: Ձեր մյուս ձեռքով բռնեք տուժածի գոտկատեղից: Այս դեպքում դուք կհանդիսանաք տուժածի «հենակետը»՝ վերցնելով տուժածի մարմնի ծանրության մի մասը ձեզ վրա: Օգնեք տուժածին քայլելով դուրս գալ ապահով տեղ:
Երկու փրկարարի օգնությամբ քայլելը - Երկու փրկարարի օգնությամբ տուժածի քայլելով տեղափոխումը նման է մեկ հոգու օգնությամբ տուժածին քայլելով տեղափոխելուն: Տվյալ դեպքում երկրորդ փրկարարը նույն ձևով բռնում է տուժածի մյուս ձեռքը:
Չորս ձեռքերի վրա նստեցրած տուժածի տեղափոխելը - Այս ձևով տուժածին տեղափոխում են, երբ նրա ոտքերը չեն դիմանում մարմնի ծանրությանը, կամ, երբ տուժածը չի կարող ընդունել ուղղահայաց դիրք: Սակայն այս դեպքում տուժածը պետք է կարողանա ձեռքերով բռնվել փրկարարներից: Եթե տուժածը գիտակցություն չունի կամ վնասված է նրա իրանը, իմաստ չունի տեղափոխումը կատարել այս ձևով:
Երկու փրկարարներով տուժածին ձեռքերի վրա նստեցրած տեղափոխելու տեխնիկան հետևյալն է.
- երկուսով կանգնեք դեմ-դիմաց, բռնեք միմյանց ձեռքերը: Յուրաքանչյուրն իր ձախ ձեռքով բռնում է իր աջ դաստակը, աջ ձեռքով մյուս դաստակը,
- մեջքերն ուղիղ իջեցնում են և տուժածին նստեցնում,
- տուժածը բռնում է ձեր ուսերից,
- երկուսով համաչափ կանգնում եք և առաջին քայլը սկսում եք տուժածից դուրս գտնվող ոտքով:
Երկու ձեռքերի վրա նստեցրած տուժածին տեղափոխելը - Տուժածին երկու ձեռքերի վրա նստած տեղափոխում են այն դեպքում, երբ նա գիտակցություն չունի, կամ նրա գիտակցությունը մթագնած է և նրան հնարավոր չէ տեղափոխել այլ ձևով.
- երկուսով կանգնում եք դեմ-դիմաց, բռնում միմյանց ձեռքերը, մի զույգը մեջքը, մյուսը՝ ծնկները պահելու համար,
- իջնելով մի զույգը տեղադրեք տուժածի ծնկների տակ,
- համաչափ կանգնեք և տեղափոխեք:
Տուժածի տեղափոխումը ծածկոցով - Տուժածին ծածկոցով տեղափոխում են այն դեպքերում, երբ ձեռքի տակ պատգարակ չկա: Սկզբում հարթ մակերեսի վրա փռում են ծածկոցը, այնուհետև ծածկոցի վրա պառկեցնում տուժածին և տեղափոխում: Տուժածին այս ձևով տեղափոխելու համար անհրաժեշտ են առնվազը վեց հոգի: Տեղափոխումից առաջ համոզվեք, որ ծածկոցն ամուր է, նախապես որևէ մեկին պառկեցրեք ծածկոցին:
- Ծածկոցը փռեք տուժածի վնասված կողքին, նույն կողմից այն գալարեք,
- տուժածին թեքեք առողջ կողմի և գալարը տարեք խորը,
- տուժածին թեքեք մյուս կողքի և բացեք գալարը,
- ծածկոցը երկու կողմից գալարեք՝ հնարավորինս նրան մոտ: Երկու շարքով կանգնեք դեմ-դիմաց և բռնեք գալարը,
- տուժածի գլխի մոտ կանգնածի հրահանգով համաչափ կանգնեք և տեղափոխեք:
MEDIAINFORM 06.08.2008

Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու գաղափարը սկիզբ կառնի տարածաշրջանային նշանակության առողջապահական թվով 8 կենտրոնների ստեղծման ծրագրով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունում հուլիսի 16-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էր տարածաշրջանային նշանակության առողջապահական թվով 8 կենտրոնների ստեղծման ծրագիրը: Առաջարկվող այդ տարածքային կենտրոնների թվում նշվել են ուռուցքաբանության, բժշկական ռեաբիլիտացիայի (վերականգնողական), ականջի խխունջային իմպլանտացիայի, ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի և ցողունային բջիջների փոխպատվաստման, սրտանոթային վիրաբուժության, անպտղության ախտորոշման ու բուժման, վիրահատական (էնդոսկոպիկ) ռեպրոդուկտոլոգիայի, ստոմատոլոգիական և Ջերմուկի ռեաբիլիտացիոն-առողջարանային կենտրոնները:
Վերոնշյալ ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնելու համար դիմել ենք Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին:
Նման կենտրոնների ստեղծումն արդիական է, և համոզված եմ, որ այդ կենտրոնները շատ արդյունավետ կաշխատեն, քանի որ մեր երկրում դրա պահանջարկը կա: Առողջապահության ոլորտի որակական հնարավորություններն այդ կենտրոնների ստեղծմամբ ամբողջությամբ կփոխվեն, և նոր որակ կապահովվի մեր ազգաբնակչության բժշկական սպասարկման ոլորտում: Այս ամենը գործնական հարթակ անցնելով՝ մեր առողջարարական, տուրիստական հնարավորությունները ինդուստրիալ ռելսերի վրա կանցնեն և իրականում մեր հանրապետության տնտեսության զարգացման մեջ իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն, իսկ տնտեսական առումով էլ կունենան նշանակալից դերակատարում:
Կա ևս մեկ հիմնավորում. համեմատած այլ երկրների՝ մեր երկրում բուժական նույնատիպ ծառայությունների արժեքը անհամեմատ ցածր է:
Ըստ իս առողջապահական համակարգը պատրաստ է այդպիսի փոփոխությունների և լրջագույն փորձագիտական ուսումնասիրություններ կատարելուց հետո այդ փոփոխությունները կանցնեն իրականացման փուլ:
Այդ քննարկումը արժեքավոր էր նրանով, որ Առողջապահության նախարարության՝ շահագրգիռ բոլոր մասնագետների հետ միասին նախապատրաստած ծրագիրը քննարկվել էր վարչապետի մոտ, նրա ակտիվ մասնակցությամբ:
Առավել ևս ՀՀ նախագահը Ջերմուկ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ բուժառողջարարական ուղղությունը մեր երկրի համար հիմնական ուղղություններից մեկն է լինելու:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը, հանդիսանալով պրակտիկ, գիտական, ուսումնական, մեթոդական առումով կայացած կենտրոն, ի վիճակի է նման դեր վերցնել իր վրա: Մենք վերջին տասը տարիների ընթացքում լուրջ ֆունդամենտալ հետազոտություններ ենք կատարել, որոնք ամփոփվել են մեր մասնագետների կողմից պատրաստված «Ատլաս»-ում: Վերջինս հանդիսանում է փորձագիտական նմուշ, որտեղ գնահատված են Հայաստանի հանրապետության բուժաառողջարարական ամբողջ ռեսուրսները: Եթե հետագայում «Ատլաս»-ում պարունակվող ինֆորմացիան օգտագործվի քաղաքաշինական և բնակեցման խնդիրները լուծելու համար, ապա մեր բնակավայրերի զարգացումը անհամեմատ ճիշտ և նպատակային կլինեն:
Այդ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 8 ուղղությունների զարգացումը, բայց հնարավոր է ավելանան լրացուցիչ 3-4 ուղղություններ:
Դրա հետ զուգահեռ, եթե պետությունը զարգացնի համապատասխան ինֆրաստրուկտուրաները, սպասարկման և մշակութային ոլորտները, ապա կհաջողվի ապահովել այդ ծառայություններից օգտվողների հոսքը դեպի Հայաստան: Իսկ նման հոսքը շատ կարևոր է թե՛ երկրի ճանաչման, թե՛ զարգացման, թե՛ ներդրումների, թե՛ մարդկային կոնտակտների ձևավորման և համակարգի զարգացման համար, ինչպես նաև, բնականաբար, կավելանա նշված կենտրոններից օգտվողների թիվը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքանով այդ ծառայությունները ֆինանսապես մատչելի կլինեն բնակչությանը, ապա կարծում եմ, որ արտերկրից եկած մեր տարբեր կոնտինգենտների հաշվին կհաջողվի մեր բնակչության համար ձևավորել մատչելի գներ:
Ամփոփելով ուզում եմ նշել, որ մեր կենտրոնը իր մասսայականությամբ ամենամեծ պահանջարկ ունեցողը կլինի: Մեր քաղաքացիների սպասարկման առումով այս ոլորտի ակտուալությունը խիստ ակնհայտ է:
MEDIAINFORM 30.07.2008

Երկրաշարժը երկրի մակերևույթի տատանումներն են և ստորգետնյա ցնցումները, որոնք առաջանում են երկրի կեղևի տեղաշարժի կամ խզվածքների հետևանքով: 2008թ. հուլիսի 30-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում կայացած սեմինարին վերոնշյալ թեմայի վերաբերյալ իր զեկույցը ներկայացրեց ռադիոլոգ Սեյրան Դավթյանը: Արտակարգ իրավիճակներն աղետի կամ պատահարի հետևանքով ստեղծված իրավիճակներն են, որոնց դեպքում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը և առաջանում է լրացուցիչ դժվարություններ դեպքի վայրում փրկարար աշխատանքների կազմակերպման և անցկացման, տուժածներին անհրաժեշտ առաջին օգնության ցուցաբերման և նորմալ գործունեության ծավալման աշխատանքներում: Լայնածավալ բնական աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում իրադրությունը կարող է շատ բարդ լինել, քանի որ շտապօգնության, մասնագիտական փրկարարական ծառայությունների և արտակարգ իրավիճակներում գործող համապատասխան վթարային անձնակազմները չեն կարող արձագանքել բոլոր ահազանգերին:
Հայատանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում, որտեղից անցնում են 4 գործող սեյսմիկ խզվածքներ: Բոլորս էլ հիշում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշաժը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազ. մարդ, և հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Ակնհայտ է, որ երկրաշարժի հետևանքները կարող էին նվազագույնը լինել, եթե մարդիկ հետևեին երկրաշարժից պաշտպանվելու ցուցումներին:
Ցնցումներն առաջանում են հետևյալ կերպ. հայկական բարձրավանդակի սեղմվածության պատճառով հարավային պլատոն, շարժվելով դեպի հյուսիս, հանդիպում է մասշտաբային ռուսական պլատոյին՝ առաջացնելով դեկտոնիկ ճաքեր, սեյսմիկ խցվածքներ: Ընդ որում Հայաստանում գոյություն ունեն չորս սեյսմիկ խզվածքներ:
46 տիպի արտակարգ իրավիճակներից 62%-ը կազմում են բնական աղետները, իսկ ընդհանուր բնական աղետներից երկրաշարժը կազմում է 51%, ջրհեղեղները՝ 23% և 26%-ը մյուս բնական աղետները: Հայաստանում երկրաշարժը կազմում է բնական աղետների 92%-ը:
Ստորև ներկայացվում է թե ինչ պետք է անել մինչև երկրաշարժը, երկրաշարժի ընթացքում և երկրաշարժից հետո:
Մինչև երկրաշարժի սկսվելը նկատվում են նախնական երևույթներ՝ ջրերի մակարդակի իջեցում, աղբյուրների պղտովածություն, ջրի համի փոփոխություն, ջրի ջերմաստիճանի և ռադիացիոն ֆոնի բարձրացում, բարձր ձայնի առկայություն, կենդանիների վարքագծի փոփոխություն, ուլտրաձայնային և մագնիսական ալիքների առկայության հետևանքով զգայուն անձանց մոտ հոգեկան և նյարդային վիճակի ակտիվացում: Բնակարաններում պետք չէ կատարել շենքի սեյսմո կայունությունը խաղտող ձևափոխումներ, հիմքի թուլացում կրող պատերում, տանիքներում ջրի տարողությունների տեղադրում, պետք չէ խցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակների և միջանցքների ազատ ելքն ու մուտքը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ: Կահույքը ամրացնել հատակին կամ պատերին: Նախապես որոշել տան կամ աշխատանքի վայրում ամենավտանգավոր տեղերը, հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները:
Երկրաշարժի ընթացքում պետք չէ խուճապի մատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ բաց և անվտանգ տարածություն, իսկ վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանի կամ մահճակալի տակ: Փողոցում գտնվելիս պետք է հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկ շենքերից հեռու և սպասել մինչև ցնցումների ավարտը:
Երկրաշարժից հետո փլատակներում գտնվելու դեպքում պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի ապահով տեղ:
Վերլուծական տվյալները ցույց են տալիս, որ երկրաշարժի հետևանքով գանգուղեղային վնասվածքները կազմում են 6%, կրծքավանդակի օրգանների վնասվածքները՝ 1%, վեջույթների և ողնաշարի վնասվածքները ՝ 27%, կռաշ սինդրոմ՝ 23,4%, ներքին օրգանների արյունահոսություն՝ 1% և 40% փափուկ հյուսվածքների քրքրված վնասվածքներ:
MEDIAINFORM 30.07.2008

Ջրաբուժության վերաբերյալ մասնագիտացված սեմինար Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ 2008թ. հուլիսի 9-ին: Այն նպատակ ուներ տեղեկացնել ջրաբուժության խնդիրների, մասնավորապես ցնցուղային ջրաբուժության առանձնահատկությունների մասին:
Ջրաբուժությունը ֆիզիկական բժշկության մեջ օգտագործվում է որպես հիվանդությունների վերականգնման կանխարգելման միջոց: Այն իր մեջ ներառում է հիդրո և բաղնիքային ջրաբուժությունը: Հիդրոբուժումը ջրի արտաքին կիրառումն է բժշկական մեթոդներում՝ լոգանք, ցնցուղ: Բաղնիքային ջրաբուժության մեջ կիրառվում են մեթոդներ, որոնք հիմնված են հանքային, բնական կամ արհեստական ճանապարհով պատրաստված ջրի օգտագործման վրա:
Ընդհանուր առմամբ ջրաբուժությունը նպաստում է մարդու օրգանիզմի ամրապնդմանը, մասնավորապես նյարդային համակարգի, իմունիտետի բարձրացմանը: Ջրային պրոցեդուրաները կարգավորում են մարու օրգանիզմի գործունեության նորմալ ընթացքը: Ցնցուղային բուժումը լինելով ջրաբուժության մեթոդներից մեկը բաժանվում է հետևյալ տեսակների՝ ասեղնատիպ, շրջանառվող, Շարկոի ցնցուղ: Ցնցուղային ջրաբուժության ֆիզիկական առանձնահատկությունները դրսևորվում են ցնցուղից եկած ջրի ջերմությամբ և ճնշմամբ: Ցնցուղային ջրաբուժության միջին ժամանակահատվածը օրվա ընթացքում կազմում է 2-5 րոպե: Այն հիվանդին նշանակվում է օրը մեջ կամ ամեն օր, իսկ բուժման ընթացքը կազմում է 8-12 պրոցեդուրա:
Ջրաբուժության սկզբնական շրջանում անվտանգության պահպանման կարևորագույն գործոններից մեկը ցնցուղից եկած ջրի ցածր ջերմաստիճանի և ճնշման ոչ կտրուկ տարբերությունն է: Սկզբում ջուրը պետք է լինի տաք, իսկ ճնշումը՝ միջին աստիճանի: Ջրի ջերմաստիճանը և ճնշումը պետք է կարգավորել համապատասխան հիվանդի օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացի:
Ցնցուղային բուժման ընդունման ժամանակ բժիշկը պարտավոր է հետևել հիվանդի օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացին՝ խուսափելու համար հիվանդի ինքնազգացողության վատացումից՝ գլխապտույտ, ցավի, ցրտի զգացում:
Շրջանառվող, անձրևային ցնցուղը և Շարկորի ցնցուղը կիրառվում է կենտրոնական նյարդային համակարգի, ճարպակալման ֆունկցիոնալ տարբեր խախտումների դեպքում: Ցնցուղային ջրաբուժությունը հակացուցված է չարորակ նորագոյացումների, սուր ինֆեկցիոն, սրտանոթային հիվանդությունների բարդությունների դեպքում:
MEDIAINFORM 09.07.2008

2008թ. հուլիսի 2-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում կայացած սեմինարը վերաբերում էր արտակարգ իրավիճակներում բժշկական բրիգադաների գործունեությանը:
Զեկույցը ներկայացրեց հոդաբան Գյուլնարա Պեպանյանը, որը վերաբերում էր վնասվածքներին և ցրտահարություններին:
Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային:
Ընդհանուր ցրտահարում լինում է այն դեպքում, երբ օրգանիզմը սովորականից երկար ժամանակ գտնվում է սառը միջավայրում: Ցրտահարության նշաններն են ընդհանուր սառեցումը, մրսածությունը և մաշկը, որը տարբեր ձևերով կարող է ցույց տալ թե ցրտահարությունն ինչ աստիճանի է: Նախ և առաջ մաշկը կորցնում է էլաստիկությունը, դառնում է չոր և անհարթ: Մարմնի ջերմաստիճանը 35-ից ցածր լինելու դեպքում նկատվում է դեմքի գունատություն, ցավի զգացում ծնկան հոդերում, ոտնաթաթերում և սեռական օրգաններում, ցավոտ է միզարձակումը, ինչպես նաև նկատվում է եեսողության, տրամադրության վատացում, անտարբերություն, շարժումների կոորդինացիայի խանգարում:
Ընդհանուր ցրտահարումն անցնում է 4 ֆազաներ: Առաջին ֆազայում մարմնի ջերմաստիճանը չի իջնում, միայն կա մրսածության զգացողություն: Երկրորդ ֆազայում մարմնի ջերմաստիճանն իջնում է 1-2 աստիճանով, մաշկը գունատվում է, սառը զգացվում է որպես ցավ, սկզբնական շրջանում կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը: Երրորդ բազայում մարմնի ջերմաստիճանն իջնում է 34-27 աստիճան, տվյալ դեպքում ցավային սինդրոմը նվազում է մինչև անզգայություն: Չորրորդ ֆազայում մարմնի ջերմաստիճանը 27 աստիճանից ցածր է, շնչառությունը, պուլսը, զարկերակային ճնշումը հազիվ են զգացվում, ռեֆլեքսներ չկան: 24 աստիճանից ցածր լինելու դեպքում օրգանիզմի փոփոխություններն անդարձելի են: Տուժածին անհապաղ պետք է տեղափոխել տաք տեղ, հանել սառը հագուստը, փաթաթել տաք ծածկոցով, տալ տաք հեղուկներ և կատարել հոգնաներ տաք ջրով:
Տեղային ցրտահարման համար ամպայման չէ ցածր ջերմաստիճան, այս դեպքում միավոր ժամանակում ջերմության մեծ կորուստ է նկատվում և այդ առումով մեծ դեր ունեն քամին և խոնավությունը: Պասիվ տաքացման ժամանակ արագ մեծանում է նյութափոխանակությունը և թթվածնի պահանջը, սակայն սպազմի ենթարկված անոթները չեն կարողանում ապահովել այդ քանակությունը, այս ամենի հետևանքով առաջանում է հիպոքսիա և հյուսվածքների նեկրոզ:
Տեղային ցրտահարումը բաժանվում է 4 աստիճանների: Առաջին աստիճանի դեպքում ախտահարվում է միայն մաշկը, այն գունատվում է, անզգայանում են վերջույթները: Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում անոթների սպազմն ավելի արտահայտված է, որը բերում է նրանցից պլազմայի դուրս գալուն և բշտերի առաջացմանը: Երրորդ աստիճանի դեպքում ենթամաշկի նեկրոզ է նկատվում: Չորրորդ աստիճանում նեկրոզվում են ստորադիր հյուսվածքները, ջլերը, մկանները և ոսկրերը: Թույլ չի տրվում ցրտահարված հատվածը ընկղմել տաք ջրի մեջ: Այն պետք է թույլ շփել ձեռքերով, բայց ոչ բրդյա կամ այլ կտորով: Վերին վերջույթը կազմված է վերին վերջույթի գոտուց և ազատ վերին վերջույթից: Վերին վերջույթի գոտին կազմված է անրակից և թիակից: Ազատ վերին վերջույթը կազմված է բազուկից, բազուկոսկրից, նախաբազկից, ճաճանչոսկրից, ձեռքից-դաստակ, նախադաստակ, մատների վալանկներ: Բացի ոսկրերից և մկաններից վնասվածքը կարող է ընդգրկել նաև արյունատար անոթները, նյարդերը և այլ փափուկ հյուսվածքներ: Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են ընկնելու հետևանքով:
Ուսագոտին կազմված է երեք ոսկրից՝ թիակ, անրակ, բազուկոսկրի գլխիկ, որոնք միանալով իրար կազմում են ուսային գոտին: Ուսային հոդի վնասվածքները կարող են ներառել ուսահոդի հոդախաղտը, այդ հոդը կազմող երեք ոսկրերի կոտրվածքները: Ուսահոդի վնասվածքներից ամենահաճախ հանդիպող վնասվածքը հոդախաղտն է: Ինչպես կոտրվածքը, այնպես էլ հոդախաղտը հաճախ առաջանում է ընկնելու հետևանքով և տուժածն ընկնում է ուղիղ պարզած ձեռքի վրա: Ուժի ազդեցության տակ բազուկը կարող է ներս հրվել հոդի մեջ վնասելով թիակը կամ անրակը: Այն կարող է առաջ բերել կապանների պատռվածք առաջացնելով ոսկրերի տեղաշարժ, և երբեմն էլ կոտրվածք: Ուսահոդի հոդախաղտերը խիստ ցավոտ են: Երբեք մի փորձեք խաղտված հոդի ոսկրերն ինքնուրույն տեղը գցել, որովհետև շատ բարձր է արյունահոսության և նյարդի վնասման հաճախականությունը: Թիակի կոտրվածքները որոնք առաջանում են հարկադիր ուժերի ազդեցության ներքո հազվադեպ են հանդիպում: Ամենացայտուն նշանը տվյալ դեպքում ձեռքը շարժելու անկարողությունն է: Սովորաբար թիակի կոտրվածքի առաջացման համար մեծ ուժ է պահանջվում և չի բացառվում, որ այդ ուժի ազդեցության տակ առաջանա կրծքավանդակի պատի վնասվածք, որն իր հերթին կարող է դժվարեցնել շնչառությունը: Անրակը ուսագոտու ամենահաճախ վնասվող ուսոսկրն է, որը մանկահասակների մոտ ավելի հաճախ է վնասվում, քան չափահասների: Անրակի կոտրվածքը սովորաբար ընկնելու հետևանք է: Տուժածը զգում է ուժեղ ցավ վնասվածքի տեղում և շուրջանում, ցավը և ծանրությունը նվազեցնելու նպատակով պետք է պահել բազուկը: Քանի որ անմիջապես անրակի տակ են գտնվում խոշոր անոթներ և նյարդեր, ուստի եթե տուժածին տեղափոխելու անհրաժեշտություն կա շատ կարևոր է նվազեցնել վնասված ձեռքի շարժումները այդ գոյացությունների վնասումը կանխելու համար:
Ուսագոտու վնասվածքների հետևանքով հնարավոր է արյունատար և՛ անոթների, և՛ նյարդերի վնասում: Ցուցաբերվող առաջին օգնության նպատակն է օգնել տուժածին ընդունել տվյալ վնասվածքի դեպքում ամենահարմար դիրքը և հնարավորին չափ արագ ահազանգել:
Վերին վերջույթի ամենախոշոր ոսկրը բազուկոսկրն է: Այդ ուսկորը կարող է կոտրվել ցանկացած մասում, սակայն սովորաբար ավելի հաճախ տեղի է ունենում վերին հատվածում ուսային հոդին մոտ կամ ոսկրի մեջտեղում: Ոսկրի վերին հատվածում կոտրվածքներ հաճախ հանդիպում են տարեց մարդկանց կամ երեխաների մոտ: Մինչդեռ ոսկրի միջին հատվածի կոտրվածքները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ: Կոտրվածքի հետևանքով աճում է ամբողջ վերին վերջույթը սնուցող և նյարդավորող արյունատար անոթների և նյարդերի վնասման հավանականությունը, բազուկոսկրի կոտրվածքների դեպքում առկա է ուժեղ ցավը, ձեռքը շարժելու անկարողություն, տեղաշարժի դեպքում հնարավոր է ձևափոխումներ:
Արմունկային հոդի վնասվածքներն ըստ էության լուրջ վնասվածքներ են, քանի որ նախաբազկի բոլոր նյարդերը և արյունատար անոթներն անցնում են արմունկային հոդի շրջանով, ուստի հոդի վնասվածհները կարող են հանգեցնել ձեռքի գործունեության երկարատև խանգարմանը: Արմունկային հոդում հնարավոր է գերձգում, հոդախաղտ և կոտրվածք:
Նախաբազկի երկու ոսկրերից կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ: Միաժամանակ երկու ոսկրերն էլ կարող են կոտրվել, բայց ամպայման չէ, որ կոտրվածքները լինեն նույն շրջանում: Հնարավոր է նաև մեկ ոսկրի մեկուսացված կոտրվածք: Երեխաների մոտ հաճախ հանդիպում է մի ոսկրի կոտրվածք, մյուս ոսկրի հոդախաղտով: Նախաբազուկի կոտրվածքների դեպքում առկա է վերջույթների ձևափոխություններ, քանի որ խոշոր արյունատար անոթները և նյարդերը նախաբազկի շրջանում մոտ են գտնվում ոսկրերին, հետևաբար կոտրվածքների հետևանքով կարող է առաջանալ ուժեղ արյունահոսություն և շարժումների անկարողություն: Դաստակի շրջանում ավելի հաճախ հանդիպում են կոտրվածքներ և գերզեղումներ, քանի որ դաստակը շատ է օգտագործվում առօրյա գործունեության մեջ:
MEDIAINFORM 02.07.2008

2008թ. հուլիսի 2-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցած հերթական սեմինարը սկսվեց վերապատրաստման գնացած բժիշկների զեկույցներով:
Եզեկյան Նաիրան սննդանյութերի և ջրային ռեսուրսներում առկա շատ նյութերի ճշգրիտ գնահատման, նրանց քանակների որոշման գծով վերապատրաստման դասընթացներն անցկացրել է Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոմնում պոլիոգրաֆիկ մեթոդների կիրառումը հիգենայում թեմայով: Այս մեթոդը կիրառվում է սննդամթերքներում կոնկրետ տոկսիկ նյութերի 4 էլեմենտների կուպրում, պլումբում, կապրիում և ցինկի հայտնաբերման համար: Ըստ բանախոսի մեթոդն աշխատում է շատ կարճ ժամանակահատվածում: Տեղի է ունենում օքսիդավերականգնման ռեակցիա, որի ընթացքում տրվում է հատուկ պոտենցիալ և այդ մասում պոտենցիալների ընթացքում իոնների ձևով դուրս են գալիս նշված մետաղները, որն էլ գրանցվում է հիմնականում ճշգրիտ գրաֆիկական տեսքով: Հատուկ բանաձևում դրվում է ստացված էլեմենտը և տրվում է թե քանի միլիգրամ է պարունակում տվյալ լուծույթը: Ընդունված հիգենիկ նորմերով և կանոններով հանքային և բնական ջրերում կան որոշակի քանակներ, որոնք թույլատրվում են այս իոնների առկայությունը: Անհրաժեշտության դեպքում այն կարող է կիրառվել նաև ցանկացած սննդամթերքներում:
Ռադիոլոգ Սեյրան Դավթյանը վերապատրաստումն անցկացրել է Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի ռենտգենալոգիայի ամբիոնում: Կուրսի մեջ ընդգրկվում էր մի քանի ցիկլեր: Նետ ցիկլը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում ազգաբնակչությանը ցուցաբերվող նախաբժշկական, բժշկական օգնության ամբողջ միջոցառումներին: Ցիկլի երկարատև մասը ամբիոնում անցկացվող ռենտգենոլոգիայի նոոր մեթոդների և ժամանակակից տեխնիկական հնարավորությունների մոտեցումներն էին, մասնավորապես համակարգչային տոնոգրաֆիա և հեռանկարային ռենտգեն տեխնիկայի մոտեցումները, որոնք միանշանակ անվնաս են և բժիշկի համար ռենգենոսկոպիկ հետազոտությունների ժամանակ և շատ ցածր դոզա է դրվում հիվանդի համար:
Հոդաբան Գյուլնարա Պեպանյանը սեմինարին հանդես եկավ արտակարգ իրավիճակների հետ կապված ծրագրով, որը վերաբերում էր վնասվածքներին, այրվածքներին, ցրտահարություններին: Որպես հիշեցում ներկայացվեց թե ինչպիսի վերքեր կան և ինչպես կարելի է այն մշակել: Ըստ տեսակների վերքերը լինում են կտրված, քերծված, սալջաթ, պատրված, հրազենային և կծած:
Կտրված վերքի ժամանակ եզրերը հարթ են, ուժեղ արյունահոսում են և քիչ են ինֆեկցվում: Քերծված վերքերն ունեն ոչ հավասար խորություններ, ուղեկցվում է փափուկ հյուսվածքի սալջաթով: Ստացված վերքերը շատ վտանգավոր են այն առումով, որ հնարավոր է ներքին օրգանների վնասվածք, այդ թվում նաև կենսական նշանակություն ունեցող օրգանների վնասվածքներ: Սալջաթ վնասվածքի դեպքում եզրերն անհարթ են, լեցուն են արյունով և շատ մեծ է ինֆեկցվելու հավանականությունը: Կծած վերքերը միշտ դժվար լավացող վերքերն են, լինում են կենդանու կծած և միծատների խայթոց: Գրեթե բոլոր վերքերը համարվում են առաջնային վարակված, որովհետև շրջապատող միջավայրից, օդից, հողից մանրեները թափանցում են վերք և կարող են առաջացնել տարաբնույթ, այդ թվում վտանգավոր վարակներ:
Վերքը պետք է մշակել կալիումի պերմանգանատի թուլ լուծույթով: Պատրաստելով լուծույթը թողնում եք առաջանա նստվածք, զգուշությամբ լուծույթի վերին շերտից լցնում եք ուրիշ տարայի մեջ և պատրաստում թույլ վարդագույն լուծույթ: եթե կա արտաքին արյունահոսություն, ապա այն դադարեցվում է ճնշում գործադրելով վերքի վրա:
Գ. Պեպանյանը ցեկույցի ընթացքում ներկայացրեց նաև էլեկտրական վնասվածքները: Էլեկտրական հոսանքի հետ ցանկացած շփում կարող է հանգեցնել կրցքավանդակի մկանների կծկման, շնչառության, սրտի աշխատանքի կամ կարող է առաջացնել այրվածքներ: ԸՆդ որում այրվածքները լինում են առաջին՝ թեթև աստիճանի այրվածքի նշան է մաշկի կարմրությունը և ցավը, երկրորդ՝ միջին աստիճանի այրվածքի նշան է հեղուկով լցված բշտերը, երրորդ՝ ծանր աստիճանի դեպքում մաշկի բոոր շերտերը նեկրոզված են և չորրորդ՝ ծայրահեղ ծանր աստիճանի դեպքում մաշկի և անոթային հյուսվածքների նետրոզ: Նման դեպքերում պետք է հատուկ ուշադրություն դարձնել տուժածի շնչուղիներին, ուշադիր զննել նրա դեմքը, քանի որ բերանի կամ քթի շրջանի այրվածքները կարող են խոսել շնչուղիների և թոքերի այրվածքների մասին, նման դեպքում անհրաժեշտ է վերահսկել շնչառությունը:
Բժշկական միջամտություն պահանջող ցանկացած այրվածքի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել քսուկներ կամ տնական միջոցներ, քանզի այն կարող է վարակի առաջացման աղբյուր լինել:
MEDIAINFORM 02.07.2008

2008թ. հունիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցած բժիշկների և հիվանդների ուսուցման ծրագրով դասախոսությանը Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Արևմտյան Հայաստանի պատմության մասնագետ Աշոտ Մելքոնյանը պատմեց, թե ինչպես կարողացավ հաղթահարել հիպոքսիա կոչված հիվանդությունը: Նշենք, որ հիպոքսիան դա 4000 մետրից սկսած թթվածնային քաղցն է, երբ մարդու սիրտը սկսում է արագ աշխատել՝ թոքերում համապատասխան քանակությամբ թթվածին չլինելու պատճառով:
Բանախոսը լեռնագնաց ընկերների հորդորներով բարձրացել է կորուսյալ հայրենիքի խորհրդանիշ դարձած Արարատ լեռը: 14 հոգուց բաղկացած խմբից միայն 9-ն են կարողացել հասնել Արարատի գագաթը, ընդ որում 6-ը եղել են լեռնագնացներ:
Ըստ Ա. Մելքոնյանի ամեն հայ, եթե բարձրանա Արարատի գագաթը, աննկարագրելի զգացողություններ կունենա և կսկսի տառապել ամնահության սինդրոմով: Պատմությունը ամբողջական և գունեղ դարձավ այդ ճանապարհորդության ընթացքում նկարահանված ֆիլմը դիտելուց հետո, որի միջոցով էլ բանախոսը կարողացավ ներկաներին փոխանցել իր տպավորությունները, հույզերն ու զգացումը:
MEDIAINFORM 25.06.2008

Մենք ապրում ենք ուտելու համար, թե ուտում ենք ապրելու համար: Այնուամենայնիվ, թե՛ առաջինի և թե՛ երկրորդի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել առողջ սնունդ:
2008թ. մայիսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցած հիվանդների ուսուցման ծրագրով դասախոսությունը վերաբերում էր հենց առողջ սննդին և նրա դերին՝ տարբեր հիվանդությունների կանխարգելման մեջ: Վերջինս ոչ միայն մեր հանրապետության, այլև ամբողջ աշխարհին հուզող խնդիրներից մեկն է: Դասախոսության կազմակերպիչների խոսքով, այն նպատակ ունի, հիվանդների կենցաղի մեջ մտցնել առողջ սննդի գաղափարը, որպեսզի նրանք էլ այն տարածեն իրենց ընտանիքներում՝ սննդի միջոցով պայքարելով մի շարք հիվանդությունների դեմ:
Ինստիտուտի գլխավոր բժիշկ, բ.գ.դ. Գագիկ Մանուչարյանը սկսեց դասխոսությունը Հիպոկրատի խոսքով. «Հիվանդների համար դեղորայքը պետք է լինի առողջ սնունդը»: Ի դեպ, ինստիտուտում այս հարցը դրված է բարձր հիմքի վրա:
Դասախոսությամբ հանդես եկավ նաև ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Աննա Չերչինյանը: Ըստ վիճակագրական տվյալների ամբողջ աշխարհում առողջության 50%-ը կախված է սննդից:
Երիտասարդ աղջիկները և կանայք խախտելով իրենց սննդակարգը, վտանգի տակ դնելով իրենց առողջությունը, առանց բժշկի հսկողության նիհարում են: Սակայն վատ ազդեցություն է ունենում նաև շատ ուտելը, որը հանգեցնում է հիվանդությունների առաջացման՝ ամենաառաջինը՝ ճարպակալման:
Բժիշկ-դիետոլոգը խոհուրդ է տալիս չչարաշահել քաղցրեղենն ու ճարպերը:
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ. պրոֆ. Էդուարդ Գրիգորյանը համակարծիք էր Ա. Չերչինյանի հետ:
- Սննդակարգից բացակայում են կանաչեղենը, գերակշռում են սպիտակուցներն ու ճարպերը:
Է. Գրիգորյանը դեմ է նաև անռեժիմ սնվելուն, որը հանգեցնում է ճարպակալման: Գիտականորեն ապացուցված է, որ մարդը որքան քիչ ուտի և հաճախ ուտի, նա չի ճարպակալի:
MEDIAINFORM 08.05.2008

Մեր հանրապետությունում ներկայում օձերի և կարիճների ակտիվացման շրջանն է: Հետևաբար մասնագետները խորհուրդ են տալիս օձ տեսնելուց նրան շրջանցել, քանզի կողքով անցնելիս այն կարող է կծել: Ի դեպ, օձերի թույնն անդրադառնում է արյան, իսկ կարիճինը՝ ուղեղի վրա: Օձի եւ կարիճի կծելու դեպքում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ Գ. Մանուչարյանը խորհուրդ է տալիս չդիմել տնային ինքնաբուժության, այլ անհապաղ մարմնի խայթած տեղում սառը դնել, տուժողին անշարժացնել և տեղափոխել հիվանդանոց: Կծած տեղում չի կարելի կտրվածք անել և ծխախոտով այրել:
MEDIAINFORM