Պետպատվերի շրջանակներում հիվանդների ընդունելության կարգը

Ինստիտուտում հիվանդների ընդունելությունը և բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին” 2004թ. Մարտի 4-ի N318-Ն որոշման (որոշումը խմբ. 26.12.2013թ. N1515-Ն) և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանով հաստատված “Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման” չափորոշիչի համաձայն:

Սույն իրավական ակտերով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել'/ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 11կետ/

  1. ցերեկային ստացիոնարի պայմաններում,
  2. «կարճաժամկետ կամ փոքր ծավալի կամ քիչ ծախսատարությամբ բժշկական օգնություն» շուրջօրյա հսկողության պայմաններում,
  3. երկարաժամկետ շուրջօրյա հսկողության պայմաններում:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար հիմք են հանդիսանում'սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար բժշկական ցուցումների առկայության դեպքում' տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և/կամ ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգիրը /չափորոշիչ II մաս 13կետ/

Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում /ՀՀ կառավարության որոշում, հավելված 1/ ընդգրկված անձինք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և հետևյալ փաստաթղթերը. /ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 14 կետ/

  1. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ՝ տեղեկանք' տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից,
  2. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք' բժշկասոցիալական փորձաքննական որոշում' տրված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից,
  3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք՝ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան վկայական,
  4. Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանք,
  5. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ՝ համապատասխան վկայական, տրված զինվորական կոմիսարիատի կողմից,
  6. բռնադատվածներ՝ բռնադատվածի վկայական, տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
  7. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգիր,
  8. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք՝ տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգիր կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգիր' հաստատված տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից' Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմանը համաձայն,
  9. զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ՝ ուղեգիր, տրված համապատասխան գերատեսչության բժշկական ստորաբաժանման կողմից,
  10. ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների ընտանիքի անդամներ՝ համապատասխան տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի տեղեկանքի հիման վրա սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգիր,
  11. ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ՝ համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,
  12. ծերանոցներում խնամվողներ՝ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
  13. վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)' ծննդօգնության կազմակերպության կամ հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայի կողմից տրված ուղեգիր,
  14. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա' առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր:

Բոլոր այն հիվանդները, որոնք ինստիտուտ են ընդունվում Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով, պետք է դիմեն Առողջության պահպանման կենտրոնի /ԱՊԿ/ ընդունարան, որտեղ լրացվում է նրանց անձնագրային-անկետային տվյալները և բացվում պատմագիր կամ քարտ: Ինստիտուտի ԱՊԿ-ում գործում է ընդունող հանձնաժողով: Հիվանդները պարտադիր անցնում են առաջնային բժշկական զննում համապատասխան պրոֆիլային մասնագետի կամ մասնագետների կողմից և հակացուցումների բացակայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդունվում համապատասխան բաժանմունք:

  • Պետպատվերով վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու ժամանակ հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետպատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից' համաձայն հաստատված ձևերի
  • Անձը հաստատող և ՀՀ ԱՆ չափորոշչի II մասի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները կցվում են հիվանդության պատմագրին:
  • Վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդների ուղեգրումը կատարվում է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համապատասխան մասնագետների կողմից, հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Վերականգնողական բուժման համար ուղեգրվող հիվանդների ոչ ճիշտ ընտրության դեպքում պատասխանատվությունը կրում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնօրինությունը
  • հիվանդին կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրվում է տեղեկատվություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների և հիվանդի առողջական վիճակի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում հիվանդի կամ օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում գործում են հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեգրում են' պոլիկլինիկայում կատարելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հիվանդի նախնական ախտորոշման և բուժման համար: /ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 18 կետ/
  • ամբուլատոր քարտերի հիման վրա կազմված էպիկրիզները պետք է պարտադիր ներառեն հիվանդի իրականացրած հետազոտությունների /կլինիկա-լաբորատոր և գործիքային/ տվյալները և արդյունքները (արյան, մեզի, արյան մեջ խոլեստերինի և պրոթրոմբինի բաղադրության հետազոտության, ՄՌՊ-թեստ' ռիսկի խմբի հիվանդների համար, ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում ռենտգեն-հետազոտության):
  • վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են համապատասխան մասնագետների կողմից' հիմք ընդունելով հիվանդի ախտորոշումը և ընդհանուր վիճակը:
  • ՀՀ կառավարության /ՀՀ Կառավարության որոշում, hավելված N 4/ “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման” կարգի համաձայն իրականացվում է հիվանդների հերթագրում: Ինստիտուտում պլանավորվում է օրական ընդունվող հիվանդների քանակը և ամսեկան ընդունելությունը նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա: